Պատասխան խաղում գնալու ենք հաղթանակի հետևից. Ալեքսանդր Գրիգորյան
ՉԼ երկրորդ որակավորման փուլի՝ «Շերիֆի» դեմ տնային խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
- Ինչո՞ւ պարտվեցինք։ Խաղավարտին հոգնածություն կա՞ր։
-Խաղավարտին հոգնել էին ոչ միայն մեր խաղացողները, այլև՝ մրցակցի։ Պարտությունը կապում եմ նրա հետ, որ մրցակիցը մեզնից ավելի հաջողակ գտնվեց։ Նրանք մեզնից լավ չխաղացին, մեզնից շատ պահեր չստեղծեցին, այլև՝ հակառակը։ Զիջեցինք գրոհները իրացնելու հարցում։
-Ինչի՞ հետ էր կապված գրոհներն իրացնել չկարողանալը։ Խաղացողները հասնում էին դարպասի մոտ ու, թվում էր, չգիտեն՝ ինչ անել գնդակի հետ։
-Անկեղծ պիտի խոստովանեմ, որ ես չէի խնդրել նրանց այդպես անել։
-Պատասխան խաղում հնարավո՞ր են անակնկալներ՝ օրինակ երկու հարձակվողով խաղ։
Ավելին․․․