Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!
Politics

Չեմ հավատում, որ Փաշինյանը փոխվել է, եթե ուզում եք որոշ փոփոխություններ դեպի լավը, ապա պետք է սկսել կադրային փոփոխություններից․ Նիկոլայ Բանին

Առաջին տեղում ՝ «Քաղաքացիական պայմանագիր», երկրորդում ՝ «Հայաստան» դաշինք, երրորդում ՝ «Պատիվ ունեմ», չորրորդում ՝ «Բարգավաճ Հայաստան»․ Ռուսաստանում գործող Անդրկովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինի խոսքով՝ ինքը ակնկալում էր, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում այդ ուժերը ներկայացված կլինեն խորհրդարանում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նաև նկատեց՝ նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր և իրականում ընթանում էր Փաշինյան-Քոչարյան պարադիգմով:

 «Ճիշտ է, ենթադրվում էր, որ այդ պայմաններում իշխող ուժը կզբաղեցներ առաջին տեղը՝ սակայն առանց այդքան նշանակալի արդյունքների: Այսինքն ՝ չէր լինի 50+ և կլիներ որոշակի կոալիցիոն ձևաչափերի ձևավորման տարբերակների տարածք: Սակայն տեղի ունեցավ, ինչպես բոլորս տեսանք, այլ բան»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու այդպես եղավ, ապա, ըստ ռուաստանցի վերլուծաբանի, կան տարբեր վարկածներ։ ««Խորքային ժողովրդի» ձայնը, ընտրացուցակների հետ «խաղալու» հնարավորությունը, լույսն անջատելը․․․ Ես չեմ ցանկանում դատել: Բայց լռության և պլեբիսցիտի (քվեարկության) օրերին իսկապես տգեղ պահեր կային․ քվեաթերթիկների վնասված լինելը, և որքան զարմանալի է, դրանց սխալ տպագրությունը, հակառակորդների վրա ճնշման որոշ տարրեր լինելը։ Թե որքանով են այս գործոնները դեր խաղացել, այժմ կքննարկի Սահմանադրական դատարանը,- ասաց նա՝ մատնանշելով, որ «Հայաստան» դաշինքը, որին աջակցում են որոշ կուսակցություններ, մտադիր է այնտեղ դիմել,- Իրավասու մարմինների որոշումներից դուրս մեկնաբանությունները դեմագոգիա են»։

Նիկոլայ Բանինի նկատառմամբ՝  տեղի ունեցան նաև տեղական անակնկալներ. նույն «Բարգավաճ Հայաստանը» ընտրությունների գնաց առանց նախկին առանցքային լոկոմոտիվների, առաջին հերթին Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և այլոց: «Իմ կարծիքով, ԲՀԿ տասնյակում նման անձանց բացակայությունը միանշանակ բացթողում էր: Մյուս ուժերի համար էլ, սակայն, ինչպես պարզվեց, ամեն ինչ  այնքան էլ սահուն չէր»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, թե ինչպես է ընկալվում Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, ռուսաստանի վերլուծաբանը նշեց, որ ինքը չի հավատում, որ ՀՀ վարչապետը փոխվել է։ «Եթե անգամ որոշ փոփոխություններ է կրել իր ներքին հրամայականներում, այնուամենայնիվ, հարցերի մեծ մասը լուծում են երկրորդ էշելոնի ղեկավարները: Մտավախություն կա, որ «Քաղաքացիական պայմանագրի» նույն ցուցակը պայմանականորեն «Սորոս» / «հայրենասերներ» հարաբերակցությամբ պահպանել է նախկին համամասնությունը: Այս համատեքստում, եթե ուզում եք որոշ փոփոխություններ դեպի լավը, ապա պետք է սկսել կադրային փոփոխություններից»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է փոխել նաև առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդկանց, որոնք ոչ միայն կոմպետենտ չեն, այլ նաև բացահայտ «արևմտյան» թիմի անդամ են։

Խոսելով նրա մասին, թե ինչպիսին կարող են լինել հայ-ռուսական հարաբերություններն այս ընտրություններից հետո, Նիկոլայ Բանինը նշեց՝ դրանց նկատմամբ մոտեցումը պետք է լինի համակարգված:

«Դա կապված չէ անհատ «մենեջերների» անհատականությունների հետ: Ռուսաստանը ցույց տվեց, որ Հայաստանը, կապ չունի գործող ղեկավարության հետ, այն առաջին հերթին դաշնակից է ՝ առանց կապված լինելու որոշակի անհատների հետ: Մեր ժողովուրդների միջև կա բարեկամություն և փոխադարձ կապվածություն: Դրանք պետք է համախմբվեն և զարգանան ինստիտուցիոնալ և օրենսդրական մակարդակներում: Ընտրարշավում փորձեր էին արվում ներկայացնել, թե  Մոսկվան, կախված նրանից, թե ով է ղեկին, այլ կերպ կվարվեր: Հաճախ նման թեզերը հակառակ արդյունքն էին ունենում, և հարցեր էին առաջացնում բուն Մոսկվայի համար: Նման մանիպուլյացիաները նույնպես պետք է հաղթահարվեն կառուցողական, հրապարակային ձևով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես հաղթահարել Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը, ապա ըստ նրա, դա ամենադժվար հարցն է։  Նկատեց, որ ավելի քիչ, քան մեկ տարի առաջ ՀՀ ներքաղաքական դաշտում շատ հարցեր կային, երբեմն նույնիսկ թվում էր, որ ղեկավարությունը չի դիմանա, կփոխվի:

«Ընտրությունները, իհարկե, ցրեցին նկատառումներից մի քանիսը: Բայց դրանք իրենք դարձան առանձին քննարկման առարկա: Իշխանություն / ընդդիմություն համամասնությունը Ազգային ժողովում, համարեք, չի փոխվել: Արդյո՞ք արդար է ձայների այս վերաբաշխումը: Արդյո՞ք դա համարժեքորեն արտացոլում է ժողովրդի վստահության քվեն: Ես կցանկանայի հավատալ, որ նրանք, ովքեր դրա կարիքն ունեին, քաղեցին քաղաքական վեճերի և խառնաշփոթի դասը, որ այլևս չեն լինի բացահայտ քաղաքական հետապնդումներ, ձերբակալություններ, բանտարկություններ, որ կլինեն ավելի կառուցողականություն, միջկուսակցական նոր հարթակներ ստեղծելու, երկխոսություն հաստատելու փորձեր: Բայց այս ամենը քննարկման առարկա է: Հիմա, մի կողմից, հնարավոր է փորձ կատարել «Հայաստան» դաշինքի կողմնակիցներին ցած նետելու, առանց նրանց «լայն» ձևաչափերի որևէ սիմուլյատոր մշակելու:
Ավելին․․․
Աղբյուր