Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»
Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակման ենթակա չի համարում Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելու հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ–ի հետ աշխատանքի մանրամասները

Հայաստանը մշտապես իրազեկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև անդամ պետություններին, Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և դրա հետևանքների մասին:

Tert.am-ին այսպես են արձագանքել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը, ինչպես հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

«Մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ներխուժման վերաբերյալ մայիսի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի անունից նամակ է հղվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին: Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները տեղի են ունենում այդ երկրի կողմից հակահայկական ատելության արշավի լայն թափով ծավալման և Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնությունների ներկայացման համատեքստում: Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա, որոնք լրջորեն սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը (նամակը հասանելի է հետեւյալ հղումով):

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն մայիսի 26-ի հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքի սահմանային իրավիճակի մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն առաջին օրերից եղել է և շարունակում է մնալ քննարկման առարկա։

Tert.am-ը ԱԳՆ-ին մասնավորապես հարցրել էր, թե արդյոք ՀՀ-ն արդեն դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հարցի հետ կապված։ Եթե այո, ապա ե՞րբ և ի՞նչ արձագանք է ստացել։ Եթե ոչ, ապա ինչու՞։

Ուղարկված պատասխանի մնացյալ մասում նշված է․

«Մայիսի 27-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակն անդրադարձել է իրավիճակի սրմանը՝ մտահոգություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին զարգացումների վերաբերյալ՝ կոչ անելով բոլոր դերակատարներին դրսևորել զսպվածություն՝ խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են ավելի սրել լարվածությունը և ընդգծելով, որ բոլոր երկկողմ հարցերը պետք է լուծվեն խաղաղ կերպով, երկխոսությամբ և դիվանագիտական միջոցներով: 

Ինչ վերաբերում է նամակում բարձրացված այլ հարցերին, հայտնում ենք, որ նման տեղեկությունները ենթակա չեն հրապարակման և չեն կարող տրամադրվել՝ համաձայն «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հիմքով ընդունված «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի»։