Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
Քաղաքականություն

Ընտրության օրը եղել են հսկայածավալ ընտրակեղծիքներ՝ շրջիկ խմբերից ու զինվորականների ուղղորդված քվեարկությունից մինչև ահաբեկումներ. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Հայաստանի պատմության մեջ դեռևս երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել, այս մասին գիտեին բոլոր քաղաքական ուժերը, և ծանոթ լինելով այս իշխանության հոգեբանությունը՝ պիտի պարզ լիներ, որ եթե իրենք վստահ չլինեին, որ չեն կորցնի այդ իշխանությունը, արտահերթ ընտրություն չէին նշանակի, այլ ուժայիններով կպահեին այն. շատերը հարցնում էին տարբեր ընդդիմադիրների, թե կոալիցիա չե՞ն կազմելու իշխանության հետ, մինչդեռ ՔՊ-ն կազմեց բացարձակ մեծամասնություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Նախկին իշխանությունները, ունենալով բացարձակ մեծամասնություն, կազմում էին կոալիցիոն կառավարություն, իսկ վարչապետի պաշտոնակատար կոչեցյալը չի պատկերացնում դա, նա վստահ է, որ պետք է ունենա բացարձակ մեծամասնություն, քանի որ չի կարող հանդուրժել այլ ուժի ներգրավումն իր իշխանության մեջ: Նա տոտալիտար մտածողություն ունի և այս ընտրությամբ ամրագրեց իր բացարձակ իշխանությունը: Գնալ նրա կազմակերպած ընտրությանը՝ նշանակում էր լեգիտիմացնել պարտությունը և Արցախի հանձնումը: Ցավոք, մեր քաղաքական ուժերը մասնակցեցին այդ ամենին»,- ասել է իրավապաշտպանը:  

Ըստ Իշխանյանի՝ եթե ընտրության արդյունքում ՔՊ անվանվող աղանդն անգամ երկու տոկոս ստանար, իշխանությունը չէր հանձնելու. «Չէի պատկերացնում, թե մենք ունենք այսպիսի հպատակ և արժանապատվությունից զուրկ հասարակություն: Մանդատները վայր դնելը հարցի լուծում չէ: Եթե ընդդիմադիրները բոյկոտեն խորհրդարանը, դրանից որևէ բան չի փոխվի, գնացքն արդեն գնացել է: Հայաստանում կա մի հպատակ զանգված, որը միշտ քվեարկում է իշխանության օգտին՝ ով էլ նա լինի, այն մոտ 30-40 տոկոս է: 1995-ին ՀՀՇ-ն կեղծիքներով հավաքեց ավելի քան 50 տոկոս, 4 տարի անց, երբ իշխանությունը փոխվեց, 5 տոկոսի շեմն էլ չհաղթահարեց»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի կարծիքով՝ եթե Փաշինյանն իր աղանդով իշխանության չլիներ, անգամ 5 տոկոս չէր հավաքի, նրան ձայն են տվել մշտապես իշխանության օգտին քվեարկողները. «Մի կապանցի կին, որի թոռն անհետ կորած է, ձայնը տվել է իշխանությանը՝ ասելով, որ իր թոշակը 5000-ով ավելացել է: Եղել է կազմակերպված ընտրակեղծիքների և ահաբեկումների համակարգ, 1995-ից ի վեր ընտրակեղծիքների հիմնադիրները նրանց թիմում են: Ոստիկանությունը մարզերի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին գիշերով կանչում էին հանդիպումների: Շուռնուխի գյուղապետն ասում էր, որ գյուղացիներին 500 հազարական դրամ են տվել»:

Իրավապաշտպանի պնդմամբ՝ այն պետական պաշտոնյաները, որոնք չեն գնացել կազմակերպված հավաքներին, աշխատանքից ազատվել են: «Գործել են շրջիկ խմբեր, զինվորականները քվեարկել են ցուցումով, կեղծիքները եղել են հսկայածավալ: Բայց այն զանգվածը, որը թեկուզ սպառնալիքի տակ ձայն է տվել այս իշխանությանը, զրոյական արժանապատվություն ունի: Եթե 1918-ին ընտրվելիս լինեին Արամ Մանուկյանն ու Էնվեր Փաշան, երևի կընտրվեր Էնվերը»,- ամփոփել է Ավետիք Իշխանյանը:
Ավելին․․․
Աղբյուր