Արոնյանը հաղթեց Գրիշչուկին 7-րդ տուրում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Ռուսաստանի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 29-րդ քայլին Արոնյանը ստիպեց Գրիշչուկին անձնատուր լինել: Մրցաշարային աղյուսակում Արոնյանն առայժմ 4-րդն է:
Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո:
Աղբյուր
Ավելին․․․