Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է ԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան
Աշխարհ

«Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարման մի շրջան են անցել՝ անսովոր երկու դաշնակից երկրների համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուօշղլուն մինչ Ֆրանսիա այցելելը երեկ հոդված («Թուրքիան և Ֆրանսիան կմնան բարեկամներ ու դաշնակիցներ» / «Turquie et France resteront amies et alliées») է հրապարակել ֆրանսիական «Լ՛Օպինիոն» (L'Opinion) պարբերականում։

«Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարման մի շրջան են անցել՝ անսովոր երկու դաշնակից երկրների համար: Բայց մարտի սկզբին մեր նախագահների միջև շփումը հնարավորություն է տալիս վերահամախմբել մեր կապերը: Փարիզ իմ այցն արտացոլում է այս փոխադարձ ցանկությունը: Հայացքը տարածաշրջանային հարցերին, որոնք մեզ վերջերս հակադրել են, այսօր թույլ է տալիս տեսնել աճող թվով համընկնումներ և ընդհանուր շահեր», - գրել է Թուրքիայի ԱՀ նախարարը:

Խոսելով Սիրիայում հակամարտության մասին՝ Չավուշօղլուն մշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան «ըստ էության կիսում են նույն առաջնահերթությունները մեծաթիվ կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են մարդկայնական օգնության առաքումը կամ քաղաքական գործընթացներում առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝ պահպանելով երկրի [Սիրիայի] տարածքային ամբողջականությունը»: 

Որպես տարաձայնություն՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է Դաեշ-ի (Իսլամական Պետության) դեմ պայքարում PKK / YPG (քրդական «Քրդական աշխատավորական կուսակցություն» և «Ժողովրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներ» զինված կազմավորման) հետ Թուրքիայի դաշնակիցների համագործակցությունը, և որ այդ տարաձայնությունները հնարավոր է հաղթահարել միայն այն ժամանակ, երբ այդ համագործակցությունը վերջնականապես դադարեցվի: «Ոչ ոք չի կարող անտեսել, որ PKK / YPG-ի իրական նպատակը ոչ թե Դաեշ-ի դեմ պայքարելն է, այլ Սիրիայի մասնատման փորձը և դրա ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտի ստեղծելը Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանին», - նշել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Անդրադառնալով Լիբիայի հարցին՝ Մևլութ Չավուշօղլուն գրել է, որ կայունությունն ու քաղաքական միասնությունը, երկրի ամբողջ տարածքում իր իշխանությունն իրացնող ազգային միասնության կառավարությանն աջակցելը և ինստիտուտների վերամիավորումը, կայուն հրադադարը, ահաբեկչության և անկանոն ներգաղթի դեմ պայքարն առաջնահերթություններն են, որոնք Թուրքիան կիսում է Ֆրանսիայի հետ: 

«Մենք բաց ենք երկխոսության առջև` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող առարկաներ գտնելու համար Լիբիայում, որի կայունությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների մասով Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունները տարբեր գործիքակազմերի միջոցով այժմ հանգիստ երկխոսության առարկա են Աթենքի հետ:

«Թուրքիան երբեք չի ունեցել ընդլայնողական [էքսապանսիոնիստական] հավակնություններ, և Հունաստանի հետ այս երկխոսությունը դրա նոր հաստատումն է: Կիպրոսի հարցի վերաբերյալ Թուրքիան կաջակցի կիպրոսցի թուրքերի և կիպրոսցի հույների ջանքերին, եթե նրանք համաձայնության գան բանակցությունների նպատակների վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ հաշվի առնելով նախորդ նախաձեռնությունների ձախողումները, ինքնիշխան հավասարության և միջազգային հավասար կարգավիճակի սկզբունքների վրա հիմնված ջանքերը միակն են, որոնք հնարավորություն ունեն լուծման հասնելու համար», - գրել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները հաճախակի ցուցադրող բարձաստիճան դիվանագետը:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հարավային Կովկասում «մենք [Թուրքիան և Ֆրանսիան] միասին կարող ենք աջակցել կայուն խաղաղությանը, որը կօգնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը»: 

«Քաղաքական վերջնարդյունքների համար պատմության գործիքավորումն ու ձևախեղումը [նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը] երբեք չեն լուծել մի վեճ կամ արդարություն չեն բերել: Եթե ​​հնարավոր լինի կանխել հայ ծայրահեղականների անհիմն պնդումներով թուրք-ֆրանսիական հարաբերությունները պատանդ վերցնելը, ապա Թուրքիան և Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են ավելի լավ նպաստել Հարավային Կովկասի կայունությանը», - ընդգծել է նա:

Խոսելով Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական «Ս400» հակօդային պաշտպանության համակարգերի մասին՝ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը գրել է, որ «Ս400»-ի հրթիռները ՆԱՏՕ-ի անվտանգության համար որևէ վտանգ չեն ներկայացնում: «Թուրքիան վճռական է տրամադրված Ս400-ի հարցը դիտարկել իրատեսական հիմքի վրա և կառուցողական երկխոսության միջոցով: Նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր տրամադրած ապացույցները հաստատել են, որ Թուրքիան ոչ մի թշնամական գործողություն չի ձեռնարկել դաշնակցային որևէ մի նավի դեմ՝ ի հակառակ նրա, որը թեմա է դարձել Կուրբե ռազմանավի մասին»:

Ահաբեկչության դեմ պայքարում, ըստ նրա, Ֆրանսիան կարող է հույսը դնել Թուրքիայի վրա։ Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան առավելագույն ներդրում ունի ահաբեկչության դեմ պայքարում։ «Հատկապես տեղեկատվության փոխանակման և սիրիական սահմանին բերման ենթարկված ֆրանսիացի ահաբեկիչների՝ կազմակերպված հայրենադարձության միջոցով: Ուրախ եմ, որ այս համագործակցությունը երբեք չի խոչընդոտվել և դեռ շարունակվում է»:

Անդրադառնալով իր երկրի և Եվրոպական Միության միջև հարաբերություններին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ «Ֆրանսիան կարող է կրկին դառնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարժիչ ուժը՝ նպաստելով առաջընթացներին, որոնք օգուտ են բերում ինչպես Միությանը, այնպես էլ մեր երկկողմ հարաբերություններին»: 

Նա նշել է, որ Թուրքիան, անկախ իր ապագա անդամակցությունից [ԵՄ-ին] «եվրոպական է և կշարունակի նպաստել եվրոպական արժեքների զարգացմանն ու հարգմանը»: 

«Թուրքիա-ԵՄ հարաբերությունները չպետք է մի քանի անհնազանդ անդամների մաքսիմալիստական ​​և ազգայնական հավակնությունների պատանդ լինեն: ԵՄ-ն կդառնա համաշխարհային տերություն միայն Թուրքիայի անդամակցությամբ», - շեշտել է Մևլութ Չավուշօղլուն:

Իր հոդվածում դիվանագետը գրել է, որ Թուրքիան երբևէ չի կամեցել միջամտել Ֆրանսիայի գործերին: «Իմ երկրի միակ գերակայությունը Ֆրանսիայում թուրքերի նկատմամբ այն է, որ նրանց [Ֆրանսիան] տրամադրի բոլոր այն հանրային ծառայությունները, որոնք նրանք ակնկալում են Թուրքիայից` միաժամանակ խթանելով նրանց հաջող ինտեգրումը», - ընդգծել է նա: 

Աղբյուր
Ավելին․․․