Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է ԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Ֆոտո

Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորված և բուժվող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին/լուսանկարներ/

Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հոգեբանական աջակցություն» նախագծի համատեղ՝ «Զարթոնք» խորագրով միջոցառումը՝ նվիրված պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող զինծառայողների հոգեբանական աջակցությանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը, որի նպատակն էր հոգեբանական աջակցություն ցուցաբերել պատերազմին մասնակցած և վիրավորված զինծառայողներին առողջության վերականգնման, բնականոն կյանքին հարմարվելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում, իրականացվել է Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակում:

 

Միջոցառմանը մասնակցել են նախկին և ներկա զինծառայողներ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերից և Երևանից, ինչպես նաև նրանց հարազատները:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ողջունելով նախաձեռնությունը, մասնավորապես նշել է. «Մեր տղաները, մեր մարտնչող սիրելի եղբայրներն ու զավակները պատերազմի օրերին ծանր վիրավորումներ են ստացել, նույնիսկ կարելի է ասել՝ անբժշկելի վիրավորումներ, ոմանք, ովքեր կարողացել են ոտքի վրա կանգնել, վերադարձել են ճակատ, որովհետև իրենք իրենց արժանապատվությունն ու վերականգնումն այնտեղ են գտել՝ իրենց եղբայրների կողքին:

Հետևաբար, զինվորի համար վերականգնման մեծագույն դաշտը մարտի դաշտն է: Մնացածը մեր խնամքի, սիրո, գուրգուրանքի, աջակցության, իրենց ճիշտ գնահատելու երևույթն է: Այսօր ուզում եմ ասել, որ մենք նույնն ենք, նույն հայացքով, նպատակով, տեսիլքով ու հաղթանակով: Մենք խնամքի և հոգածության, սիրո և առաքելության ճանապարհով, խաչի ճանապարհով հանրության տեսիլքին միտված կյանք պետք է ունենանք: Ես մեծապես հավատում եմ, որ այս նախաձեռնությունն էլ միտված է դրան՝ նախ աջակցելու, ապա զարգացնելու այն բոլոր կիսատ թողնված թե՛ անձնական, թե՛ հավաքական կարողություններն ու ձեռքբերումները, որոնց հետ մենք այսօր փորձում ենք ապրել:

Աստված թող օրհնի այս առաքելությունը, և մենք շատ շուտով տեսնենք ապաքինված՝ հոգևոր իմաստով, մարմնավոր իմաստով, մտավոր իմաստով, ոչ միայն անձնապես մեր սիրելի եղբայրներին և իրենց ընտանիքներին, այլև մեր ողջ ժողովրդին»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Ուրախ եմ բոլորիդ տեսնել այստեղ: Մենք բոլորս կարիք ունենք իրար հաճախ տեսնելու, խոսելու, պատմելու, շարունակելու մեր կյանքը, որքան էլ որ դժվար լինի անցած տարվա աշնան մեկ ու կես ամսից հետո:

Ձեզանից շատերն ինչ-որ իմաստով անցել են դժոխքով, որովհետև պատերազմը դժոխք է: Այսօր որևէ մեկը չի կարող և իրավունք չունի գնահատական տալ ձեր անցած ճանապարհին: Այդ գնահատականը պատմությունը պետք է տա:

Մեր հայրենանվեր ֆիդայիների կյանքում հաղթանակները շատ չեն եղել, եղել է պայքար, կորուստ, բայց այդ պայքարը նվիրում է եղել: Եվ եթե չլինեին Աղբյուր Սերոբները, Արաբոները, Անդրանիկը, Սարդարապատը չէր լինի, իսկ եթե չլիներ Սարդարապատը, Հայաստանի Հանրապետությունը չէր լինի: Եվ եթե չլիներ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի խորհրդային Հանրապետությունը չէր լինի, և եթե այդ հանրապետությունը չլիներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այս ժողովուրդը 300 հազար զոհ չէր տա, դրանց մեջ հոյակապ անուններ՝ սկսած մարշալներ Բաղրամյանից, Իսակովից և այլն: Եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսական պայքարը, որտեղ հայերը ցույց տվեցին, որ կռվող, պայքարող և հաղթող ժողովուրդ են, չէին լինի 1990-ականների սկիզբը, 1994 թվականի ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը, և չէր լինի ՀՀ անկախությունը: Եվ, իհարկե, չէր լինի այս օրը:


Ավելին․․․