Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!
Culture

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հետ

- Պարոն Մկրտչյան, ի՞նչ ունեինք պատերազմից առաջ եւ հետո:

- Պատերազմից առաջ ունեինք սպասում, բարեփոխումների նկատմամբ հավատ: Մեր սպասելիքները, որ նախորդ իշխանություններից չունեինք, ժողովուրդն ուզում էր, որ նոր իշխանությունները կատարեին: Այդ ցանկությունը մարդկանց մեջ բնատուր է, եւ ես կողմ եմ, որ բարեփոխումներ լինեն: Ու թեպետ մենք գիտեինք, որ պատերազմն անխուսափելի է թշնամու հետ, բայց ոչ ոք չէր սպասում, որ պատերազմ է լինելու: Առհասարակ, երբ դու ապրում ես վիշապի բերանում, պետք է միշտ պատրաստ լինես հարվածելու եւ կտրելու վիշապի գլուխը: Մենք պատմականորեն հայտնվեցինք այդպիսի իրադրության մեջ, եւ ես ուղղակի չեմ հասկանում մեր հանգստության հիմքերը, ինչո՞ւ ենք այդքան հանգիստ, որ պատերազմ չի լինելու, որ կարող ենք անդարդ, եսակենտրոն ապրել․ սա  վերաբերում է ե՛ւ անհատներին, ե՛ւ կառավարողներին: Պատերազմի ընթացքը շատ ավելի վատ էր, մենք շոկի ենթարկվեցինք, որովհետեւ, երբ սպասում ես հաղթանակի ու պարտվում ես, դա ուղղակի շոկի մեջ է գցում, այդ թվում` ինձ, էլ չասեմ այն կորուստների մասին, որ ունեցանք: Այդ ընթացքը ե՛ւ հիասթափություն բերեց, ե՛ւ կոտրեց, ոգեթափ արեց ժողովրդին, մինչդեռ հակառակը պետք է լիներ` ազգովի պետք է հավաքվեինք, ի մի գայինք, մեր ուժերն արագ մոբիլիզացնեինք, բայց դա տեղի չունեցավ կամ տեղի ունեցավ այնքանով, որքանով, ու դրան գումարվեցին արդեն անորոշությունը, դրսի միջամտությունները մեր քաղաքականությանը: Այդ ամենը մշուշ է ստեղծում, իսկ մշուշի մեջ հայտնված անհատներն ու ժողովուրդները դժվար են դուրս գալիս այդ վիճակից, որովհետեւ դա նաեւ հոգեբանական խնդիր է: Այս վիճակներից հետո մենք արդեն փաստի առաջ կանգնեցինք, եւ կարծում եմ` ժողովուրդն իր ամբողջականության մեջ գոնե պատկերացնում է ճշմարտությունը, ու թե ինչպես հայտնվեցինք այդ թունելի մեջ:

- Ո՞ւր է տանում այդ թունելը, դուրս կգա՞նք այդտեղից: 

- Թունելն ունի մի ելք, իսկ ուր է դա նայում` ժողովուրդը կասի: Կարծում եմ` թունելի լույսը պետք է լիներ ոչ թե հյուսիս, հարավ, արեւելք կամ արեւմուտք, այլ այդ լույսն ինքներս մեր մեջ պետք է որոնեինք, թեեւ քաղաքականությունը թելադրանք է նաեւ: Հիմա մենք, փաստորեն, այդ թունելի մեջ ենք դեռ:   

- Որպես ելք` այդ թունելից դուրս գալու, կարո՞ղ ենք դիտարկել հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները:  

- Դեռ հույս ունեմ, որ սթափության ժամերն ի վերջո գալու են: Մենք չենք կարող անընդհատ գրգռված, ինքնաոչնչացման վիճակում լինել, մենք պետք է ելքը գտնենք, եւ եթե որոշում են, որ խորհրդարանական նոր ընտրություններով մի արդյունքի պետք է հասնենք, ուրեմն պետք է այդ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեն այնպես, որ ժողովուրդն առավելագույնս եւ ճշմարտապես արտահայտի իր դիրքորոշումը: Ի վերջո՝ լինի դաշնակ, թե իմքայլական, այդ բոլորը մեր ազգի զավակներն են` մտածող են-մտածող չեն, բայց մերն են: Կատարյալ ազգ կամ կուսակցություններ գոյություն չունեն, բայց ամեն ինչ պետք է խելքի, գիտելիքի վրա հիմնված լինի՝ գումարած մեր պատմական փորձը: Ինչպես ժողովուրդը կորոշի, թող այդպես լինի:

- Պատերազմը մոտեցել է արդեն ՀՀ սահմաններին, եւ թեպետ իշխանությունները վստահեցնում են, որ Սյունիքին վտանգ չի սպառնում, այդուհանդերձ, Ալիեւը պարբերաբար հայտարարում է, թե իրականություն են դարձնելու Զանգեզուրի միջանցքը, ուզում է դա Հայաստանը, թե ոչ: Արցախի 70 տոկոսը կորցնելուց հետո Դուք Ձեր մեջ ունե՞ք անհանգստություն, որ հանկարծ ու կորցնենք նաեւ Սյունիքը:

- Ես այդ անհանգստությունը միշտ եմ ունեցել եւ հիմա էլ ունեմ: Անկախության այս 30 տարիների ընթացքում այն, ինչ Հայաստանի ներսում կատարվեց, քաղաքական երկրաշարժեր էին, մի երկրաշարժից մյուսն անցանք: 30 տարի Հայաստանն անընդհատ ցնցումների մեջ է, եւ այս ամենից հետո մտածել, որ հանգիստ կլինի, եւ թշնամին վրա չի տա` ո՞նց կարելի է: Միշտ պետք է մտածես, որ թշնամին առաջ շարժվելու պահանջ է ունենալու, իսկ դրան հակառակ՝ մենք պետք է կազմակերպենք մեր դիմադրությունը, բայց միջմարդկային, միջկուսակցական ատելության պայմաններում մեր մոբիլիզացիան հավասարվելու է զրոյի: Մի բան, որին ես կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ու մարդկանց:

- Նշեցիք, որ պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը թշնամու դեմ, բայց իշխանությունները թշնամուն այլեւս որպես թշնամի չեն ուզում դիտարկել եւ թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կոչեր են անում, նախ` վարչապետը, ապա` ԱԽ քարտուղարը: Դուք այս ամենից հետո տեսնո՞ւմ եք նման հնարավորություն: 

- Ես մտածում եմ, որ այս հետպատերազմական փուլում դա հնարավոր չէ, մի 30-50 տարի հետո` գուցե: Ինչպես որ մնացած պատերազմող պետությունները, որ սառը պատերազմի ժամանակ են անցել եւ հետո սկսել են կարգավորել հարաբերությունները: Օրինակ, երբ Ամերիկան ռումբը գցեց Ճապոնիայի վրա, դրանից հետո սառը պատերազմ էր երկու պետությունների միջեւ, բայց կամաց-կամաց ամերիկացիները հասան նրան, որ հումանիտար միջոցներով մաշեցին դա: Իսկ դրա պատրաստակամությունը պետք է երկկողմանի լինի: Եթե մեկը մյուսին սպանում է, ո՞վ է առաջինը ներողություն խնդրելու` սպանողի հարազատնե՞րն են ներողություն խնդրելու, թե՞ սպանվողի: Դրանից հետո նոր պարզ կդառնա՝ ներել, թե ոչ, որոշողը սա է լինում, բայց առաջին քայլը պետք է որ թուրքերն անեն կամ ադրբեջանցիները: Թե չէ՝ մենք ի՞նչ քայլ պետք է անենք․ համ պարտվենք, համ քա՞յլ անենք, դա արդեն 2-րդ պարտությունը կլինի: Հետո, եթե նրանք մտադրվել են մկրատել հայկական քարտեզը, ու նպատակադրված գործողությունների պլան է մշակված, ինչ ուզում ես արա: Բայցեւայնպես, դիվանագիտությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ, ի վերջո՝ ինչի՞ համար են դիվանագիտական այդ ողջ կորպուրսը կամ քաղաքագետները, այդ բոլորն իրար հետ ինչո՞վ են զբաղված: Հիմա ի՞նչ պետք է անենք մենք` պետք է մեր միտքը հավաքենք եւ ազգային, պետական խնդիրները լուծենք, որովհետեւ թուրքերը չեն ուզում, որ մենք  պետություն ունենանք, դրա համար ամեն ինչ անում են, որ այս պետության մեջ ցնցումներ լինեն, եւ մեր պետության գլխին մի փորձանք գա:

- Ադրբեջանից եւ անձամբ Ալիեւի կողմից հնչող սպառնալիքներին ու հայտարարություններին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց բանաստեղծական մի քառատողով` նշելով, որ ոչ թե ատում է նրան, այլ` խղճում: Այս ոճով ասված խոսքը որքանո՞վ է համարժեք Ալիեւի հայտարարություններին: 

- Ուրեմն թող Նիկոլը բանաստեղծություններ չգրի ընդհանրապես, որովհետեւ մեկ-մեկ՝ պոպուլիզի մեջ, անում է նման բաներ` մասսայի առաջ արտասանելով: Նիկոլը պոեզիա գրելու հետ կապ չունի: Հետո՝ պետության ղեկավարներն իրար քառատողերով չեն պատասխանում, սա պոետական բանավեճ չէ: Նրա այս տեսակ պատասխանն ուղղակի ծիծաղելի բան է, երբ ռազմատենչ հայտարարություններին քառյակով ես պատասխանում: Եթե խղճում է, ուրեմն ինքը պետք է երաշխիք ունենա հակառակ պետության ռազմական հանցագործությունների հարցում, որ այն կդատապարտվի, իսկ եթե սովորական, մարդկային մակարդակով է խղճում, դա ուղղակի ոչինչ է: 

- Վերջերս վարչապետը ժողովրդին հորդորեց դուխները չգցել, չհուսահատվել, որովհետեւ Հայաստանում, Արցախում ապագա կա, եւ ինքն այդ ապագան կերտելու է՝ ազատ, երջանիկ եւ հզոր: Դուք հավատո՞ւմ եք ներկայիս իշխանությունների կողմից կերտվելիք հզոր ապագային: 

- Մենք, որպեսզի մեկին հավատանք կամ չհավատանք, լինի դա կուսակցություն, թե մարդ, պետք է նրա գործերը նայենք, տեսնենք՝ ինչ է արել, եւ ըստ դրա՝ մեր գնահատականը տանք: Պետական հարցերում ես ավելորդ մարդասիրությամբ չեմ տառապում: Իսկ այդ խոսելաոճը` ժողովուրդ ջան, ջան ու ղուրբան..., ես չեմ ընդունում, կարծես աթենական պոլիսում ժողովրդին խոսք է ասում, բայց տեսաք ինչ եղավ, դրանցից ոչ մեկն էլ չարդարացավ:

Ավելին․․․