Ընտրեք Ձեր սիրած ծաղիկը և իմացեք ինչ է պատմում այն Ձեր մասին
1. Կակաչ
Կակաչ ընտրող մարդը՝ վառ և արտառոց անհատականություն է։ Կյանքը եռում է Ձեր մեջ։ Դուք ունեք բազմաթիվ տաղանդներ և ձգտումներ։
Կակաչն ունի արբեցնող հատկություն և Դուք, ինչպես կակաչի սերմերը, մնում եք բոլոր այն մարդկանց հիշողության մեջ, ով Ձեզ ճանաչում է։ Բացի դրանից, կակաչ ծաղիկը խորհրդանշում է երկար հիշողություն։
2. Իրիս
Իրիս նշանակում է «ծիածան»։ Նրանք, ովքեր ընտրում են իրիսը, ունեն բազմակողմ ստեղծագործական ձիրքեր, վառ պոտենցիալ և մեծ երևակայություն։ Այս ծաղկի ամենավառ սիրահարներից, կարելի է նշել Վան Գոգին։
Բացի դրանից, իրիսը խորհրդանշում է հարուստ հոգևոր աշխարհ։
Բայց իրիսի սիրահարներն ունեն նաև թույլ կողմեր։ Ձեր համար դժվար է յուրաքանչյուր համակարգն ու առօրյան, ամեն օրը Ձեզ համար պետք է լինի յուրահատուկ։ Դուք դժվար եք պահում Ձեր խոսքը, քանի որ չգիտեք թե վաղը քամին Ձեզ որ կողմ կտանի։
3. Վարդակակաչ (Тюльпан)
Վարդակակաչը՝ ճանապարհորդ ծաղիկ է, նրան տեղափոխել են երկրից երկիր և ամեն տեղ այն ամուր արմատներ է գցել։ Նույն կերպ, նրանք, ովքեր գերադասում են այս ծաղիկը՝ հարմարվող են յուրաքանչյուր միջավայրում և ունակ են ամեն տեղ ստեղծել իրենց հարմարավետությունը։
Նրանք, ովքեր ընտրում են այս ծաղիկը՝ շատ են սիրում ճանապարհորդել, բայց նրանք շատ ամուր են կապված իրենց տանն ու ընտանիքին։ Նրանք շփման մեջ հաճելի, մտածկոտ և շատ զգայուն մարդիկ են։
4. Վարդ
Իզուր չէ, որ վարդը ասոցացվում է սիրո և կրքի հետ։ Մարդիկ, ում գրավում է այս ծաղիկը՝ ռոմանտիկ են և նրանց զգացմունքները շատ խորն են։ Նրանք մարդկանց մակերեսորեն չեն վերաբերվում, այլ խորանում են յուրաքանչյուր հոգու մեջ և գտնում այնտեղ գեղեցիկը։
Իրականում՝ վարդի սիրահարները հնաոճ են, հաստատուն են զգացմունքներում և հավատում են մարդու մեջ ամենալավ կողմերին։ Սրանք մարդիկ են որ տեսնում են կայծ յուրաքանչյուրի մեջ և գրեթե միշտ երկրորդ հնարավորությունն են ընձեռում։
Ավելին․․․