Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին
Իրավունք

Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Շիրակի մարզում. հարուցվել են քրեական գործեր

Հանրապետական և Շիրակի մարզի իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի, դրանց շրջանակում կատարվող օպերատիվ հետախուզական միջոցառումների, դատավարական գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական պատշաճ հսկողության արդյունքում մարզում իրականացվում է կոռուպցիայի դեմ  պայքար՝ պարզվում են ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր:

Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ում անձինք աշխատանքային թույլտվություն ստանալու համար 700.000 ՀՀ դրամ գումարի դիմաց կոնկրետ բուհից ստացել են համապատասխան մասնագիտութան պետական նմուշի դիպլոմներ:

ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում այս կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր:

Ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի (նախկինում՝ Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց) 4 աշխատակիցների՝ 3 հոգեբանների  և 1 բաժնի պետի, համապատասխանաբար 2018 և 2019թթ.-ի ընթացքում Գյումրիում գործող N արտադրական կոոպերատիվի կողմից տրամադրվել են Հոգեբանություն մասնագիտությամբ դիպլոմներ՝ հաստատված պետական քննական հանձնաժողովի նախագահի և ռեկտորի ստորագրություններով:

Մինչդեռ, համաձայն նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների, այդ անձինք նշված ուսհաստատությունում ուսումնական գործընթացի չեն մասնակցել:

Փաստի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ընկերությունում 2020 թ.-ի պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցվել են հիվանդանոցում, ինչի միջոցով խաբեությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել և համադրվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում 2020թ. ընթացքում բուժումներ ստացած շահառուների և ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։

6 տասնյակից ավելի ծնողներ հաղորդումներ կամ բացատրություններ են տվել այն մասին, որ իրենց երեխաներին 2020թ.-ի ընթացքում տարբեր օրերի, տարբեր գանգատներով բուժօգնության են տեղափոխել նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից երեխային հետազոտելուց և դեղորայքային բուժումներ նշանակելուց հետո, նույն օրը վերադարձել են տուն:

Մինչդեռ, ըստ «ԱՐՄԵԴ» համակարգում առկա տվյալների՝ երեխաները որոշակի օրերի ընդունվել են ստացիոնար բուժման և այն ավարտել օրեր անց և նրանց բուժման համար պետպատվերի շրջանակներում բուժհաստատությունը ստացել է համապատասխան չափի ֆինանսավորում:

Այսինքն, ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,  առերևույթ կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, դրանք վճարման են ներկայացվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով, ինչի արդյունքում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, առերևույթ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ևս ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարկ է փաստել, որ Շիրակի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով, ինչպես նաև պետական միջոցների ծախսման նպատակային, օրինական և իրավաչափ լինելու հանգամանքներն  ստուգելու նպատակով դեռևս 2021 թ.-ի մարտի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում նախաձեռնվել է ուսումնասիրություն, որը գտնվում է ընթացիկ փուլում։

Մեկ այլ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրասատման շրջանակներում պարզվել է, որ 2012-2017 թթ.-ի ընթացքում Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ավագանու տարբեր նիստերի արձանագրությունների համաձայն՝ նույն գյուղի թվով 9 բնակիչների անուններով, որպես սոցիալական անապահով ընտանիքներին հատկացվող օգնություն, պարբերաբար ելքագրվել են տարբեր չափերի՝ ընդհանուր 75000-ից մինչև 350000 ՀՀ դրամ գումարներ:

Մինչդեռ այդ անձինք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն դրանք չեն ստացել, շատերը առհասարակ երբևէ չեն դիմել որպես անապահով ընտանիքներ՝ սոցիալական օգնություն ստանալու հարցով, իսկ առանձին դեպքերում թեև դիմել և մեկ-կամ երկու անգամ ստացել են, սակայն իրենց անուններով մի քանի այլ ելքագրումներից ընդհանրապես տեղյակ չեն:

Ընդհանուր առմամբ 2012-2017 թթ-ի ընթացքում Ձիթհանքովի գյուղապետարանից՝ որպես դրամական օգնություն դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.790.000 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց չհատկացվելով՝ առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացվել է:

Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ավելին․․․