Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում
Մշակույթ

«Հիմա շատ կարևոր է աշխարհին պատմել մեր մասին». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Արցախի պատերազմի մասին ֆիլմ կնկարահանի

Հերոսների ապրած դժվարություններ, Արցախի երկրորդ պատերազմ. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Վերածնվածը» ֆիլմը մարդկանց մասին է, ովքեր որոշում են վերադառնալ իրենց արմատներին՝ իրենց ինքնության մասին ճշմարտությունը բացահայտելու համար։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ջիվանն ասաց, որ ֆիլմի միջոցով փորձել են պատմել Արցախի մասին։ Tert.am Life-ը ներկայացնում է ֆիլմի մանրամասները։ «Վերջին դեպքերից հետո սցենարում փոփոխություններ են եղել, բայց փորձում ենք շարունակել պատմությունը։ Հիմա շատ կարևոր է աշխարհին պատմել մեր մասին, բարձրորակ ֆիլմի միջոցով կներկայացնենք թե՛ մեզ, թե՛ հասարակությանը։ Առհասարակ, աշխատում եմ ստեղծել ֆիլմեր, որոնք ընկալելի կլինեն օտարազգի հանդիսատեսին»,- ասաց նա։

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի պատմության մեջ տեղ են գտել տարբեր ժամանակների պատմություններ, որոնք հետաքրքիր ձևով ներկայացվում և ամբողջական պատմության մաս են դառնում։ «Դրանք ներկայացվում են ինչպես, օրինակ, որպես գլխավոր հերոսի գիծ, այնպես էլ էլեմենտներ կամ դրվագներ՝ հերոսների պատմության մեջ։ Ինչպես մոզաիկայի պես հավաքվում է ֆիլմի պատմությունը, այնպես էլ՝ տարբեր ազգության, երկրների մարդկանց հետ միասին փորձում եմ ստեղծել ֆիլմը։ Նկարահանումները պատրաստվում եմ իրականացնել մի քանի երկրում։ Հույս ունեմ, որ այս ֆիլմից յուրաքանչյուրը կքաղի մի խորհուրդ, որը կկիրառի իր կյանքի ընթացքում՝ թեթևացնելով կյանքի իր անձնական ճամփորդությունը»,- նշեց նա։

Ըստ սցենարի՝ մի կնոջ գաղտնիք դառնում է երեք տարբեր ճակատագրի փոխկապակցման պատճառ։ Ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը որոշում է մեկնել Հայաստան, Արցախ։ Նրա ֆրանսիաբնակ ընկերուհին որոշում է մեկնել Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ իր կանադական արմատները բացահայտելու համար, իսկ ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսորը, ով հրեական ողջակիզումից փրկվածի սերունդ է, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել՝ իր հրեական արմատներին։

 

Ֆիլմի սցենարիստ Նարինե Ոսկանյանն ընդգծեց, որ ֆիլմի թեման խաղաղությունն է։ «Այդ խաղաղությանը հասնելու համար պետք է գտնենք մեր ինքնությունը, պետք է վերածնվենք։ Ջիվանը հաճախ է նշում, որ Արցախը մեր Երուսաղեմն է, ուստի Արցախի միջոցով կարող ենք գտնել մեր ինքնությունը։ Արցախի երկրորդ պատերազմից հետո որոշվեց, որ ֆիլմում պետք է ընդգրկենք ոչ թե 2016 թվականի Ապրիլյան, այլ Արցախի երկրորդ պատերազմը»,- ասաց սցենարիստը։

Սցենարի խորհրդատու Զավեն Բոյաջյանն էլ շեշտեց, որ ներկա է ոչ թե որպես սցենարի խորհրդատու, այլ որպես կինոգետ։ «Երկու տարի Ջիվանի հետ հանդիպել ենք, քննարկումներ արել, ֆիլմը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։ Առաջին տարբերակը տարբերվում է նրանից, ինչ այժմ կա։ Շատ բաներ, կարծում եմ դեռ կփոփոխվեն, բայց թեմայի, կերպարների առումով շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու»,- նշեց նա։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ․․․