Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այրումում ներկայացրեցինք երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերների դիմակայման մեր տեսլականը. Էդմոն ՄարուքյանՄայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանըԿառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ Թովմասյան«Մեզ հիմա նորից ստիպում են ծայրահեղ դիրքեր ունենալ»․ Տարոն ՍիմոնյանՏեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 7 (շարունակելի)Արդարադատության ընկալումներն՝ ըստ Խաչիկ Ասրյանի Մուրադովի հայտարարության, ռազմագերիների վերադարձի և թեմայի շահարկումների մասին. Էդմոն Մարուքյան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի Մաս 7. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի) Բոլոր ուժերի հետ, ովքեր Շուշին հանձնելու կամ երկիրը թալանելու հետ կապված չեն եղել, մենք պատրաստ ենք համագործակցել. Էդմոն Մարուքյան Հայտնի են «BAFTA» կինոմրցանակի առաջին հաղթողների անունները Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մտավորականների հետ Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ Ազատ Արշակյանի վիճակը ծանր է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ Նիկոլն այլևս փաստացի դավաճան է ու հայրենակործան, միայն հիմարները չեն գիտակցում դա. ՊՆ նախկին փոխնախարար Վթար Կապան-Գորիս ճանապարհին. կա 4 տուժած Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 202 817 է, մահվան դեպքերինը՝ 4687 Թողնելով պարամունքները՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը Կայծակը լուսավորում է երկինքը Երևանի հեռուստաաշտարակի վերևում Թիկունքում թողնելով 3 զավակներին` Հասմիկը 44 օր շարունակ մոր հոգատարությամբ խնամել է վիրավորներին Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները Չինաստանի հանքահորերից մեկում հեղեղման հետևանքով ավելի քան 20 մարդ է արգելափակվել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրամեն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 532.50 դրամ առավելագույն փոխարժեքով Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, ЗИЛ-ն ու Honda Elysion-ը ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում ապրիլի 12-ին. ՀՀ ՄԻՊ Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով. Գրիգոր Պողոսյան Սարգիս Ալեքսանյանը հանդիպել է տավուշցիների հետ «Մանդատացավը» չպետք է մթագնի մեր բանականությունը. հերիք է «փրկիչներ» հռչակենք «Սոցիալական ցանցերն ինձ հիմա առանձնապես չեն գրավում»․ երկար դադարից հետո Լիլիթ Հովհաննիսյանը գրառում է կատարել «Շատ դերասանների համար ստիմուլ դարձա, որ իրենք էլ կարող են դառնալ այդքան լավը»․ Ալեքսանդր Բաբասյանը՝ նոր կերպարի համար արտաքին փոփոխություն անելու և որդուն սերիալում նկարահանելու մասին 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ. Արշավիր Ղարամյան Հարսի պար․ նոր կադրեր Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի դստեր հարսանիքից (տեսանյութ) Ռազմագերիների հարցի լուծման եղանակը շատ պարզ է․ Գևորգ Դանիելյան Նորապսակների առաջին պարը (տեսանյութ) Ադրբեջանում ջիհադականները կտտանքների են ենթարկել հայ գերիներին Մի բարեկամ ունեի ինձ ասաց՝ քեզ ո՞վ էր ասում թողնես քո բարեկեցիկ կյանքն ու գաս էս ՔԱՄԲԱԽ երկիրը. Հասմիկ Պապյան Սամվել Կարապետյանը և նրա կինը ներկա են Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին (լուսանկար) Ձեզ թվում է, որ Նիկոլի Մանեն ու Ավինյանի գրասենյակը սխալվե՞լ են, երբ ասել են, որ ինքնաթիռով գերիներ են բերելու․ Վարդանյան ժամանակն է, որ ավելի շատ ուշադրություն դարձնենք պրագմատիկ քաղաքական ուժերին Տավուշի մարզի սահմանամերձ Գյուղ Բերդավանից փոքրիկ Արեգը ունի օգնության կարիք Տեսանյութ. Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ ԱսրյանՀայն ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն․ Սենոր Հասրաթյան «Մենք գլոբուսի մյուս ծայրում ենք հիմա միասին». Սոֆի Դևոյանի ջերմ ֆոտոշարքը սիրելիի հետ
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Մինչ Հայաստանի ներքաղաքական խժդժություններն ավելի են խորանում, իսկ Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիր կոչվածները տարբեր հրապարակներում զուգահեռ հանրահավաքներ են անցկացնում, Մարտի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատար ուժերի կողմից կարծես թե փաստն անտեսվեց։

Միայն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հանդես եկավ հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունից պահանջելով անհապաղ չեղարկել Եվրամիության հետ, իր բնորոշմամբ, չարիք դառնալիք այդ համաձայնագիրը։ Ազգային պետական գործչի արձագանքը հետաքրքրություն է առաջ բերել ոչ միայն տեղական, այլև միջազգային մամուլում։ Ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Խաչիկ Ասրյանը ուշագրավ դիտարկումներ է արել համաձայնագրի վերաբերյալ։

Խաչիկ Ասրյանի կարծիքով այդ համագործակցության անվան տակ պետք է հասկանալ, որ Եվրամիությունն իր հստակ վերահսկողությունն է հաստատելու Հայաստանի նկատմամբ և Հայաստանը բոլոր հարցերում պետք է ենթարկվի Եվրոպայից իջեցված բոլոր հրահանգներին: Ազգային պետական գործիչը մտահոգ է այն փաստից, որ Հայաստանն ու Հայ ժողովուրդն իրենց մաշկի վրա շատ վաղուց զգացել են եվրոպական չափանիշների կործանարար ազդեցությունը, որն արտահայտվում է մեր սեփական պատմության, լեզվի, կրոնի, մշակույթի ուրացման, մեր ազգային ինքնության հետ որևէ ընդհանրություն չունեցող բարքերի արմատավորման տեսքով։ Խաչիկ Ասրյանը վստահ է, որ հայ ժողովուրդն իր հավաքական կամքով պետք է մերժի եվրոպական կոչվող այլասերված բարքերը, որոնց միակ նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն ու Հայ տեսակի վերացումն է:

Արձանագրենք, որ Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում իր արտաքին քաղաքականությունը վարելիս գերազանցապես հիմնվել է հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այս հանգամանքը շեշտում է նաև «Հայոց Արծիվների» առաջնորդը, փաստելով, որ մենք, մեր մշակույթով, ավանդույթներով և արժեքներով, միասնական ու հոգեհարազատ ենք բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, ու այդ միասնությունը խարխլող, և այդ միասնության ազնվությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Ինչևէ, փաստ է արդեն, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Այսինքն այն կիրարկվելու է։ Նախկին իշխանությունների օրոք համաձայնեցված, ներկա իշխանությունների կողմից հաստատված համաձայնագիրը եթե չչեղարկվի, ապա Խաչիկ Ասրյանը խոստանում է դա անել իր քաղաքական ուժի՝ իշխանության գալու պարագայում։ Իսկ, որ Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը ձևավորելու է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, Խաչիկ Ասրյանը կաթիլ անգամ կասկած չունի։