Գևորգ Նաջարյանը երկարաձգել է «Շախտյորի» հետ պայմանագիրը
23-ամյա կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը երկարաձգել է Կարագանդայի «Շախտյորի» հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշրջանում Նաջարյանը ղազախական ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա հանդես է եկել Ղազախստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2019-ին մեկ հանդիպում է անցկացրել նաև Ղազախստանի ազգային թիմի կազմում: