08.Մարտ.2021
Նիկոլ Փաշինյանի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև խոսակցություն է տեղի ունեցել Ոսկին թանկանում է Դոլարի փոխարժեքը հատեց 528 դրամի սահմանագիծը. Եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վ... Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է Արմեն Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարո... Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է ... Սիրելի կանա՛յք, այս անգամ ձեր տոնը տխրության ... Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 5-7 ... 5 հետաքրքիր փաստ կանանց մասին Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել նախաս... Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մե... Ինչո՞ւ են կանայք որոշ հիվանդություններից ավել... «Այսպես երկար չի կարող շարունակվել. Առաջիկա օ... Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրա... Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց օ... Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրա... Ուզում եմ աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրե... Լարսի ճանապարհը փակ է բոեռնատարների համար. ռո... Այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհե... «Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկու... ԱԱԾ տնօրենը հանձնարարել է բաժինների պետերին ա... Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանու... Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել ... Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծ... «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտ... Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է ... Խաչիկ Ասրյանը իր հայտարարությամբ «մատ» արեց ի...

Բայդենը հարգանքի տուրք է մատուցել կորոնավիրուսի հետեւանքով մահացած ԱՄՆ քաղաքացիների հիշատակին

Երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարգանքի տուրք է մատուցել համաքաղաքացիների հիշատակին, որոնք մահացել են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

ԱՄՆ առաջնորդը հայրենակիցներին հղած կարճ ուղերձում նրանց կոչ է արել հաղթահարել հանրության մեջ պառակտումը, որ առաջացել է խորը քաղաքական հակասություններով: «Մենք պետք է դրա [համավարակի] դեմ միասին պայքարենք՝ որպես մեկ ժողովուրդ: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Միայն այդպես կհաղթենք այս վիրուսը»,- հայտարարել է Բայդենը: Նա նաեւ արտահայտվել է այն բանի օգտին, որ ընդհանուր ջանքերով տեղի ունեցածը վերածեն պատմության ոչ թե այն մասին, թե որքան ցած էր ընկել երկիրը, այլ այն մասին, թե դրանից հետո երկիրը որքան ավելի էր վեր բարձրացել: «Մենք դա ի զորու ենք անելու»,- վստահ է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը:

Ելույթն ավարտելով՝ Բայդենը տիկնոջ՝ Ջիլի ուղեկցությամբ դուրս է եկել Սպիտակ տան Հարավային նախասրահ, որտեղ արդեն վառվում էին 500 մոմեր, որ խորհրդանշում էին կորոնավիրուսի 500 հազար զոհերին: ԱՄՆ առաջին ամուսնական զույգին են միացել փոխնախագահ Քամալա Հարիսը եւ նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը: Հավաքվածները գլխահակ լսել են հռչակավոր Amazing Grace եկեղեցական օրհներգը, որից հետո վերադարձել են Սպիտակ տուն:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքով մահացածների թիվը անցել է 500 հազար նիշից: Ըստ վերջին տվյալների՝ երկրում վարակվել է ընդհանուր առմամբ 28 174 133 մարդ: Մահվան դեպքերի թիվը կազմել է 500 071: Համալսարանը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա:

website by Sargssyan