08.Մարտ.2021
Նիկոլ Փաշինյանի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև խոսակցություն է տեղի ունեցել Ոսկին թանկանում է Դոլարի փոխարժեքը հատեց 528 դրամի սահմանագիծը. Եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Սիրելի կանա՛յք, այս անգամ ձեր տոնը տխրության ... Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 5-7 ... 5 հետաքրքիր փաստ կանանց մասին Արհեստական ինտելեկտը կարող է կանխատեսել նախաս... Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մե... Ինչո՞ւ են կանայք որոշ հիվանդություններից ավել... «Այսպես երկար չի կարող շարունակվել. Առաջիկա օ... Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրա... Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց օ... Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրա... Ուզում եմ աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրե... Լարսի ճանապարհը փակ է բոեռնատարների համար. ռո... Այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհե... «Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկու... ԱԱԾ տնօրենը հանձնարարել է բաժինների պետերին ա... Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանու... Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել ... Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծ... «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտ... Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է ... Խաչիկ Ասրյանը իր հայտարարությամբ «մատ» արեց ի... Հինգ հետաքրքիր փաստ երկվորյակների մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճա... «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդ... Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիր...

Գնաճը առաջիկայում միանշանակ կպահպանվի. Նաիրի Սարգսյան

Թեև վիճակագրական տվյալներով գնաճը նախապես սահմանված՝ 4 %-ի, այսինքն՝ նորմայի սահմաններում է, սակայն, եթե այն դիտարկում ենք առանձին ապրանքատեսակների գծով, ապա կան այնպիսիք, որոնց գինը աճել է 50%-ից ավելի: Մասնավորապես` ձեթի, շաքարավազի գները աննախադեպ աճ են գրացել:

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ գնաճի առաջացման հիմնական պատճառը առաջարկով պայմանավորված գործոնն է: Եվ քանի որ Հայաստանը բավական ուղղություններով համարվում է ապրանք ներկրող երկիր, ապա արտարժույթի թանկացումը չէր կարող իր ազդեցությունը չունենալ գնաճի վրա:

«Այս երևույթը տնտեսագիտական լեզվով անվանում ենք առաջարկի գործոնով պայմանավորված գնաճ: Եվ, քանի որ ներկրման ինքնարժեքը թանկացավ, բնականաբար, վաճառքի գինը և սպետք է թանկանար շուկայում: Իմ խորին համոզմամբ երկրորդ կարևորագույն պայմանը մոնոպոլյաների դաշտում առաջացած գնաճն է: Օրինակ՝ եթե վերցնենք շաքարավազը, որը գաղտնիք չէ, որ մոնոպոլյա է, ուստի հեշտ կառավարելի ոլորտ է: Բացի այդ, լայն սպառում ունեցող ապրանքների գնաճը ձեռնտու է նաև պետությանը, քանի որ այն ազդեցություն է ունենում ՀՆԱ-ի վրա:

Այդ հանգամանքը իշխանությունները կարող են օգտագործել և ասել, որ ՀՆԱ-ի անկումը ոչ թե երկնիշ է եղել, այլ՝ 9 %-ի սահմաններում: Ի դեպ, այն ազդում է նաև պետբյուջե հավաքագրվող հարկերի վրա, քանի որ նախորդ ներկրումները, եթե ավելի բարձր գնով են վաճառվում շուկայում, բնականաբար, ավելի շատ հարկեր պետք է գեներացնեն:

Այսինքն՝ մոնոպոլ դաշտում պետության միջամտության կուլիսային պայմանավորվածության շրջանակներում իրականացվող գնաճը կհանգեցնի և՛ ՀՆԱ-ի, և՛ հարկերի ավելացման: Ինչ վերաաբերում է գնաճի զսպմանը, ապա քայլերից մեկը ԿԲ-ի կողմից իրականացված՝ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որը թեև դասական, դասագրքային մեխանիզմ է, սակայն այս դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ գնաճը պայմանավորված չէր պահանջարկի գործոններով: Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, փաստացի, որևէ ազդեցություն չի կարող ունենալ գնաճի վրա»,- ասաց Ն. Սարգսյանը:

Խոսելով փոխարժեքի բարձրացման վրա ազդող գործոնների մասին, տնտեսագետը նշեց, որ դրանք բավական շատ են: Դրանցից են նաև գործընկեր երկրների համեմատ տնտեսության զարգացման արագությունը, կապիտալ հոսքերը և առևտրային հարաբերակցությունը, այն առումով, թե՝ Հայաստանն ավելի շատ ներմուծող, թե՞ արտահանող երկիր է: Ն. Սարգսյանի, դիտարկմամբ, սակայն, այստեղ ևս օբյեկտիվ գործոնները ստորադասվում են սուբյեկտիվ գործոններին:

«Հայաստանի համար արտարժույթի կարգավորման տեսանկյունից մեծ չէ տարբերությունը, թե արտադրանքի արտահանման ծավալների մեծացման արդյունքում ենք արտարժույթի ներհոսք ունենո՞ւմ, արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած տրանսֆերտային գումարների՞, թե՞ տուրիզմի: Դրանք քանակից կախված նույն ազդեցությունն են ունենում, բայց այս առումով ևս կան սուբյեկտիվ գործոններ և կուլիսային պայմանավորվածություններ, որոնց արդյունքում արտարժույթի դրույքաչափի բարձրացում տեղի ունեցավ: Ուստի, ոչ օբյեկտիվ պատճառներից մեկը, որը դասագրքային մոտեցում չէ, ես համարում եմ, օրինակ, դիլլերների մի խմբի կողմից արտարժույթի շուկայում տատանում առաջացնելը, որի հետևանքով շուկան միանգամից ցնցումների ենթարկվեց:

Դա կարող է իրականացվել և՛ իշխանությունների, և՛ կառավարության կողմից, բայց դա չէ էականը: Մյուսը դա իշխանությունների կողմից վարած քաղաքականությունն է, որի արդյունքում ոչ միայն բանկերից, այլև Հայաստանի տնտեսությունից բավական արտարժույթ արտահոսեց: Մարդիկ սկսել են իրենց կապիտալը դուրս հանել, որի պատճառներից կարող են լինել, քաղաքական հետապնդման ենթարկելը, հարկային անհարկի քրեական գործերի հարուցումը, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը, գույքահարկի բարձրացման մասին օրենքի ընդունումը, ինչպես նաևՀայաստանի հետագա անկանխատեսելի ապագան: Երբ մեկ օրում Արցախի տարածքներ են անցնում ուրիշի տիրապետության տակ, ապա որևէ երաշխիք չկա, որ վաղը նույնը տեղի չի ունենա Հայաստանում:

Ուստի, մարդիկ դուրս բերելով արտարժույթը երկրից իրենց ապահովագրում են, ինչի արդյունքում տեղի է ունենում կապիտալի արտահոսք, որը, բնականաբար, իր ազդեցությունը պետք է ունենար: Մշուշոտ ապագայի պայմաններում հասարակության վարքագիծը ևս կարող է ազդել արտարժույթի տատանման վրա: Այսօրինակ պատճառների բազմազանության արդյունքում տեղի ունեցավ դրամի արժեզրկում և իմ համոզմամաբ արժևորման միտում չկա և չի էլ լինի տեսանելի ապագայում:  Այսինքն՝ լավագույն կանխատեսումը, որը կարող ենք ունենալ ներկա մակարդակում դրամի կայունացումն է դոլարի համաեմատ ներկայիս՝ 525 դրամի շրջանակներում, կամ դրա աճը մինչև 550 դրամ: Ուստի, գնաճը, որը պայմանավորված է առաջարկի գործոններով և փոխարժեքի տատանմամբ, միանշանակ կպահպանվի նաև առաջիկայում»,- ասաց Ն. Սարգսյանը:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan