«Սևանը» հաղթել է 7:3 հաշվով
Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջատար «Սևանը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Փյունիկ-2»-ի հետ և հաղթել 7։3 հաշվով։
Չնայած առատ ձյանը՝ «Փյունիկի» աշխատակիցների ջանքերի շնորհիվ երևանյան ակումբի արհեստական խոտածածկով խաղադաշտը մաքրվել է հանդիպումից առաջ:
Առաջին խաղակեսից հետո «Սևանը» հաղթում էր 3։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում թիմերի կազմերում տեղի են ունեցել բազամթիվ փոփոխություններ, hաղորդում է «Սևանի» մամուլի ծառայությունը:
«Սևանը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով. Դիդի, Վահե Մուրադյան, Արտյոմ Խաչատուրով, Էդվինաս Կլոնիունաս, Գեղամ Թումբարյան, Արամ Սարգսյան, Նարեկ Ասլանյան, Սալոմոն Այանվալե Օջետտունդե, Սալոմոն Օբամա, , Ախմեդ Ջինդոյան։
Փոխարնման են դուրս եկել՝ Անուշավան Թարվերդյանը, Ռոբերտ Մինասյանը, Մհեր Սահակյանը, Հովիկ Ներսեսյանը, Արեգ Ազատյանը, Դավիթ Այվազյանը, Էրիկ Պետրոսյանը, Արման Մանուկյանը։