«Արարատ-Արմենիայի» հերթական նորեկն արտերկրից (ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել կոլումբացի պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել արգենտինական «Դեֆենսորես դե Բելգրանո» և «Խիմնասիա Էնիգմա» ակումբներում։ Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է կոլումբական «Օնսե Կալդեսում»:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» պայմանագիր էր կնքել նաև Երևանի «Նոայի» ու Մոլդովայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանու Սպատարուի, ուկրաինական «Լվովի» 23-ամյա ուկրաինացի պաշտպան Եգոր Կլիմենչուկի, «Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան Դավիթ Տերտերյանի ու շվեդական ԱԻԿ-ի 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդի հետ: Այս ձմռանը երևանյան ակումբից հեռացել են Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, Հայիթին հավաքականի պաշտպան Ալեքս Ջունիորը, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը: 22-ամյա Դանիելյանը միացել է Երևանի «Արարատին»: