25.Փետրվար.2021
Ով է Արցախի ԱԱԾ նոր տնօրենը Էդուարդ Շարմազանովն արդեն ՀՀԿ գրասենյակում է Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Անհայտ անձինք վնասել են Շորշոր-Երևան ջրատարը. 3 բնակավայրերում ջուր չի լինի
Վաղը լույս չի լինելու Երևանում և 4 մարզերում ... Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայ... Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է ... Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Ար... Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտեր... Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադր... Անթույլատրելի և անընդունելի եմ համարում բռնու... Յո՞ երթաս, ապիկար իշխանություն Կա իշխանություն, կա ընդդիմություն և կա ընդդիմ... «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքու... «Ռազմագերիներին Ալիևի քմահաճույքին թողած ստահ... Դեպի զարգացում գնալու հրամայականը մեկն է՝ Նիկ... «Հողատու կապիտուլյանտը շաքարի աննախադեպ բարձր... Գնաճը առաջիկայում միանշանակ կպահպանվի. Նաիրի ... Չի եղել որևէ իշխանություն, կառավարություն, որ... Նոր պաշտոնանկություն Ադրբեջանից պատվեր է եկել այդ մարդկանց խմբին ... Սոնա Մաթևոսյանը Շանել Սյուզիի «տնազն» է անում... Իշխան Սաղաթելյանի և մյուս ընդդիմադիրների հանդ... Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայ... UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բեր... Հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շ... Ո՞վ է այդ ֆեյքի՝ Գագիկ Սողոմոնյանի սեփականատե...

«Եթե վստահ լինեին, որ «Իմ քայլից» ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, Նիկոլ Փաշինյանը հանգիստ խղճով հրաժարական կտար». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ Sputnik Armenia-ի եթերում արած պնդմանը, թե իր տպավորությամբ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ, քանի որ վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա, հակադարձեց.

««Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է ընտրությունների և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սպասում է վարչապետի հրաժարականին: Հայաստանում ընտրություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը ցրվի: Ինչպես տեսնում եք՝ առաջին նախապայմանը վարչապետի հրաժարականն է: Այսինքն՝ հենց նա հրաժարական տա, կսկսվի գործընթաց՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման: Եթե նա ցանկանում է արտահերթ ընտրություններ, ապա օր առաջ հրաժարական կտար, և կկազմակերպվեին արտահերթ ընտրություններ: Մենք պատրաստ ենք այդ ընտրություններին և սպասում ենք նրա հրաժարականին, որ մասնակցենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պնդել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք կողմ կքվեարկեն, եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրի: Լենա Նազարյանն իր հարցազրույցում բացառել էր դա: Էդմոն Մարուքյանը վստահ է՝ եթե «Իմ քայլում» վստահ լինեին, որ իրենց թիմից Մարուքյանի օգտին քվեարկողներ չեն լինի, ապա Նիկոլ Փաշինյանը արդեն հրաժարական տված կլիներ:

«Այն հանգամանքը, որ վարչապետը հրաժարական չի տալիս, որ կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, դա պայմանավորված է նրանով, որ իրենք գիտեն, որ ես առաջադրվելու եմ վարչապետի պաշտոնում, հետևաբար, եթե վստահ լինեն, որ ոչ ոք չի ընտրի ինձ վարչապետի պաշտոնում, ապա հանգիստ խղճով հրաժարական կտար, կցրեր խորհրդարանը և կգնար արտահերթ խորհրդարանական ընտրությունների:  Քանի որ չունի այդ վստահությունը, և տիկին Նազարյանը նույնպես չունի այդ վստահությունը, նրանք չեն գնում այդ ճանապարհով և չեն տալիս հրաժարական, որ ցրվի խորհրդարանը: Գիտեն, որ հրաժարական տալու պարագայում ես առաջադրվելու եմ՝ որպես վարչապետի թեկնածու, և խորհրդարանում կազմակերպվելու է քվեարկություն: Եթե վստահ լինեին, որ այդ քվեարկությունը տեղի չի ունենա, ապա շատ վաղուց հրաժարական տված կլինեին և կցրեին խորհրդարանը, կկազմակերպեին արտահերթ ընտրություններ: Ակնհայտ է, որ իրենց շահերից է բխում արագ ընտրություններ անելը, որովհետև եղած ռեյտինգը կկապիտալիզացնեին, բայց դա չեն անում, որովհետև գիտեն, որ ես առաջադրվելու եմ: Սա է ամբողջ խնդիրը, հետևաբար, որ ասել է, թե վստահ է, որ ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, եթե վստահ լինեին, կրկնում եմ, հրաժարականը տեղի կունենար, և կտեսնեինք՝ քվեարկո՞ւմ են, թե՞ չեն քվեարկում: Քանի որ իրականում վստահ չեն ու այն, ինչ-որ ասում են, դա իրականություն չէ, դրա համար էլ հրաժարական չի տալիս վարչապետը, իսկ ես սպասում եմ այդ հրաժարականին, որ գնանք արտահերթ ընտրությունների, բայց մինչ այդ, բնականաբար, ես կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, և տեղի կունենա քվեարկություն: Եթե վստահ են, որ այդ քվեարկությունը չի կայանալու, ուրեմն ի՞նչ խնդիր կա, օր առաջ պետք է հրաժարական տա, և կազմակերպեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

website by Sargssyan