23.Հունվար.2021
Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. Արցախի ԱԻՊԾ Ուղիղ. Նոր բացահայտումներ Աննա Հակոբյանի մասին եւ Փաշինյանի հայտարարությունը. Փոստանջյանի ասուլիսը ՈՒղիղ. Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Շուշիի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
ԱՄՆ դրոշով երիտասարդը` Մոսկվայի ցուցարարների ... Շուշիի բնակչության թիվը 19-րդ դարից ի վեր. Նի... Հունվարի 24-ի Ձեր աստղագուշակը Բժիշկ. Իշխանությունները մտադիր են ներկրել պատ... «Արարատ-Արմենիայի» հերթական նորեկն արտերկրից ... «Սողալով հասել եմ գետին, որ գոնե ջուր խմեմ». ... Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հ... Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շու... Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ Աննա Հակոբյանի ... Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր ... Իրավաբանների, գիտնականների, մշակույթի եւ արվ... Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, ո... «Պարզապես մեզ մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ... Ջալալ ջան, ասելիք չունե՞ս, Ջալալ ջան ո՞ւր ես,... Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Նիկոլ անունով էս մեր ախպերը վերջին բառերով հա... Զոհվել է ռուս զինծառայող Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. Արցախի ԱԻՊԾ Ուղիղ. Նոր բացահայտումներ Աննա Հակոբյանի մասի... Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկան... Զգացեք գոմերի տարբերությունը. Արմեն Աշոտյան Ռուսաստանը չպետք է մարսի Արցախն ու Նախիջեւանը... Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի... Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճ... ՈՒղիղ. Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Շուշիի մա...

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար է նշանակվել «Ֆեյքերի» ՊՈԱԿ-ի` ՀՀ Զինված ուժերը վարկաբեկող աշխատակիցը

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերջինիս մամուլի քարտուղար է նշանակվել Նժդեհ Հովսեփյանը:

Նժդեհ Հովսեփյանին կարելի է հիշել դեռևս 2020 թվականի հուլիսին Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո «1in.am» լրատվականին տված հարցազրույցով: Հովսեփյանը այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Ինչպես այն ժամանակ գրել էինք, «1in.am» լրատվականին տված հարցազրույցում և ոչ միայն, Նժդեհ Հովսեփյանը, աշխատելով պետական կառույցում, վարկաբեկող հայտարարություններ էր արել և շարունակում է անել ինչպես ՀՀ Զինված ուժերի, այնպես էլ ընդդիմադիր ուժերի մասին:

1in.am լրատվականն էլ իր հերթին հարցազրույցը տարածել էր հետևյալ խորագրով՝ «Փորձում են քաղաքական և ռազմական ղեկավարության միջև սեպ խրել և Խաչատուրովի միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնել», որը այնուհետև բարձրացած աղմուկի պատճառով խմբագրվել է. «Փորձում են քաղաքական և ռազմական ղեկավարության միջև սեպ խրել»:

Այսօր էլ Նժդեհ Հովսեփյանը շարունակում է ամեն ջանք գործադրել հանուն պարտված և կապիտուլյացիա ստորագրած իշխանության պահպանման:

Օրինակ`

Ստացվում է, որ ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ հերյուրանքներ տարածող պաշտոնյան այսօր նշանակվում է կապիտուլյացիոն հայտարարության պատասխանատվությունը կրող փոխվարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում:

Հետաքրքիր է նաև Նժդեհ Հովսեփյանի գործունեությունը: ՊՈԱԿ-ում աշխատելու հետ զուգահեռ` Նժդեհ Հովսեփյանը, ինչպես նշված է վերջինիս ֆեյսբուքյան էջում, աշխատում է նաև «Գազպրոմ Արմենիայի» տեղեկատվական կենտրոնում որպես Պատմություն առարկայի պատասխանատու: Հովսեփյանը նաև բանախոսություններով է հանդես գալիս «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Բուն TV» հարթակում:

Ստացվում է, որ ՀՀ Զինված ուժերին վարկաբեկող, ընդդիմադիր գործիչներին հարվածող հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին աշխատակիցը հանգիստ նշանակվում է ավելի բարձր պաշտոններում, և այս փաստը Տիգրան Ավինյանի համար լիովին ընդունելի է:

 

Աղբյուր` AntiFake.am

website by Sargssyan