Ձմեռային դադարի ընթացքում չորրորդ ֆուտբոլիստն է հեռացել Երևանի «Ուրարտուից»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Պավել Ստեպանեցը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Ստեպանեցը «Ուրարտու» էր տեղափոխվել մրցաշրջանի մեկնարկից առաջ Երևանի «Արարատից»։ Ուկրաինացի ֆուտբոլիստի համար սա երկրորդ մրցաշրջանն էր հայկական ֆուտբոլում։ Սակայն Ալեքսանդր Գրիգորյանի թիմում նրան ամրապնդվել չհաջողվեց․ նա ընթացիկ մրցաշրջանի Հայաստանի առաջնության 5 և գավաթի խաղարկության մեկ խաղում եղել է պահեստայինների նստարանին, սակայն ոչ մի րոպե չի անցկարցել խաղադաշտում։
33-ամյա պաշտպանը մինչև Հայաստան տեղափոխվելը հանդես էր եկել ռուսական Պրեմիեր լիգայի և առաջին դիվիզիոնի մի շարք ակումբներում՝ «Ուրալում», «Մորդովիայում», «Ուֆայում», «Ֆակելում», «Բալտիկայում», «Տյումենում», «Լուչում»։
Նշենք, որ Ստեպանեցը դարձավ չորրորդ ֆուտբոլիստը, որը առաջնության ձմեռային հատվածում հեռացել է «Ուրարտուից»։ Ավելի վաղը մայրաքաղաքային ակումբը լքել են պաշտպան Դմիտրի Գուզը, կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովն ու հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոն։