Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
Հասարակություն

«Կարելի է ասել, որ հայրիկը մահից է փրկվել, դեռ հիվանդանոցում է». դուստրը՝ Հարություն Մովսիսյանի վիճակի մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հարություն Մովսիսյանը վարակվել է կորոնավիրուսով, ինչի պատճառով «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նրա դերը կխաղա Սամվել Օհանյանը:

Դերասանը մեկ ամսից ավելի է՝ հիվանդանոցում է, անցել է ծանր շրջան, հիմա համեմատաբար լավ է զգում իրեն: Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա դուստրը՝ Լյուսի Մովսիսյանը: Նա ասաց, որ դերասանի մոտ վիրուսը ծանր ձևով էր արտահայտված, կարելի է ասել, մահից է փրկվել:

Լյուսին Ֆրանսիայում է եղել, երբ զրույցներից մեկի ժամանակ պրն Մովսիսյանը գանգատվել է թուլությունից, կոկորդի ցավից, բայց կարծել է՝ սովորական մրսածություն է:

«Որոշ ժամանակ անց զանգահարում էի հայրիկիս, չէի կարողանում միանալ նրան: Զանգահարեց եղբայրս ու ասաց, որ հայրիկը հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում: Տագնապի մեջ միանգամից եկա Հայաստան ու պարզվեց, որ հայրիկի թոքերն ախտահարված են, երկկողմանի թոքաբորբ ունի և միացված է արհեստական շնչառության սարքին:

Միայն այն մտքից, որ հայրիկը վերակենդանացման բաժանմունքում էր, արդեն շատ էի վախեցել: Բժիշկներն անընդհատ ասում էին, որ պետք է սպասել, համբերություն է պետք, կոնկրետ ոչինչ չէին ասում» ,-պատմեց նա:

Լյուսին ասաց, որ երեկ առաջին անգամ կարողացել է մտնել հիվանդասենյակ ու տեսնել հայրիկին.

«Ասաց՝ միայն այն, որ ես իր կողքին եմ, արդեն մոտիվացիա է շուտ ոտքի կանգնելու համար: Արդեն մեկ ամիս է Հայաստանում եմ, բայց նրա մոտ մտնել թույլ չէին տալիս, թեև հայրիկը պալատում է դեկտեմբերի 7-ից: Նա չի պատկերացրել, որ կորոնավիրուսով է վարակված, երբ իրեն շատ վատ է զգացել, բժիշկները համոզել են և հիվանդանոց տեղափոխել:

Առաջին 15 օրն իսկական դժոխք է եղել հայրիկի համար, առանց սարքավորման չի կարողացել շնչել: 18 օր պայքարել է, որից հետո հիվանդությունը սկսել է նահանջել: Մինչև հիմա թթվածին է ստանում, դեռ պետք է հիվանդանոցում մնա, նրան վերականգնողական երկար փուլ է սպասվում»:

Դստեր խոսքով՝ պրն Մովսիսյանը հիվանդանոցում ձանձրանում է, բայց կարևորն այն է, որ առողջական վիճակն արդեն լավ է:

«Բժիշկներն ամեն ինչ արեցին հայրիկի համար, շնորհակալ եմ նրանց: Հայրիկը նեղսրտում է, որ չի աշխատում, մեկուսացված է:

«Սարի աղջիկ» հեռուստասերիալի անձնակազմը մոտ մեկ ամիս սպասեց հայրիկիս, բայց քանի որ նրա մասնակցությամբ տեսարաններն ավարտվել էին, իսկ դեռ հայրիկը հիվանդանոցում էր, որոշեցին դերասանի փոփոխություն անել,- ասաց նա և հավելեց, որ, ինչպես կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը, հայրն էլ է վախենում, որ չի կարող շնչել ինքնուրույն՝ առանց բժշկական թթվածնի,- Իրեն թվում է՝ սարքն անջատելուց հետո կխեղդվի, անընդհատ հետևում է, թե թթվածնի քանակը մարմնում որքան է»:

Հարություն Մովսիսյանի դուստրը նշեց, որ շատ բարդ շրջան են հաղթահարել:

«Կարելի է ասել, որ հայրիկը մահից է փրկվել, որովհետև թոքերը շատ ախտահարված էին, եթե բժիշկներն այդ երեկո չհամոզեին հիվանդանոց գնալ, նրան գուցե ինչ-որ բան պատահեր:

Հայրիկը նախկինում սրտի երկու վիրահատության է ենթարկվել, թթվածնի պակասից սկսել էին առաջանալ նաև սրտի հետ կապված խնդիրներ, թթվածնային քաղց էր առաջացել, առիթմիան անկառավարելի էր»,- ընդգծեց նա:

Լյուսին նաև ասաց, որ նախորդ տարին բարդ էր իրենց ընտանիքի համար՝ պայմանավորված մոր կորստով:

«Այս վիրուսը 2020 թվականի վերջին «նվերն» էր մեր ընտանիքին, քանի որ նախորդ տարվա ապրիլի 9–ին կորցրի մայրիկիս:

Մայրս՝ օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը, երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացավ: Այդ ամենից մի քանի ամիս անց իմացա, որ հայրս է վերակենդանացման բաժանմունքում:

Աստված մեծ էր, ծնողներիցս գոնե մեկին թողեց ինձ, որպեսզի մենակ չմնամ»,- եզրափակեց նա: