Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան
uncategorized

Մոսկվա-Բաքու բախումն Արցախում. իրավիճակը բարդանում է. Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը Բաքուն չի ստորագրել

Lragir.am-ը գրում է.

Նախ Նիկոլ Փաշինյանը, ապա Միքայել Մինասյանը «բացահայտեցին», որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը Բաքուն չի ստորագրել: Ըստ Միքայել Մինասյանի, Բաքուն առաջ է քաշում խաղաղապահների գործունեությունը կարգավորող 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել պայմանագրում.

– Ոչ մի հայկական զորք չպետք է լինի Արցախում, որովհետև դա ադրբեջանական հող է։ Ադրբեջանական զորքերն այնտեղ կան իրավամբ, ռուսական զորքերը՝ ադրբեջանական համաձայնությամբ։ Իսկ հայկական զորքեր այնտեղ ընդհանրապես չպետք է լինեն՝ ոչ ՀՀ զինված ուժերը, ոչ Արցախի ՊԲ-ն,

– Արցախ այցելող Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերը պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ,

– Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի և խաղաղապահների հետ համաձայնեցմամբ։ Այդ պայմանները չկատարելու դեպքում Բաքուն կարող է պահանջել խաղաղապահների դուրսբերումը:

Հիշեցնենք, որ Արցախ ռուս խաղաղապահների մուտքը «նշանավորվեց» Հայաստանի երկնքում զինվորական շարասյունն ուղեկցող ուղղաթիռի խոցումով: Այս իրադարձությունը հանգուցային նշանակություն ուներ, ՌԴ պաշտոնական շրջանակներն, ի դեպ, որեւէ կերպ չեն նշել խոցող կողմին, թեեւ Ալիեւն անմիջապես ընդունել էր մեղքը եւ ներողություն խնդրել: Սա պատահական չէր:

Բաքվի երեք լրացուցիչ պահանջները հարցեր են առաջացնում, եւ ամենակարեւորը՝ Մոսկվան չի՞ կարողացել ստիպել Ալիեւին ստորագրել այդ փաստաթուղթը, թե չի ցանկացել, այդպիսով խաղաղապահների տեղակայման խնդիրը բաց պահելով, ինչը թվում է լուրջ եւ մանեւրի ավելի լայն հնարավորություն տվող հանգամանք է թե Երեւանի, թե Բաքվի հանդեպ քաղաքականության համար:

Դատելով Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունից ու քարոզչության ուղղվածությունից՝ չի բացառվում երկրորդը, քանի որ դա հնարավորություն է տալիս Հայաստանից կորզել ավելի շատ զիջումներ, կամ համենայնդեպս չեզոքացնել հայկական կողմի պահանջները: Օրինակ, դնելով Արցախի հայ բնակչության անվտանգության խնդիրը: Ռուսները դրանով կարող են բացատրել պերմանենտ զիջումները Բաքվին, որի մասին օրերս ակնարկել էր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հին Թաղեր-Խծաբերդ իրադարձություններն այս շարքից են:

Մոսկվան կընդունի՞ Բաքվի երեք պայմանները, որոնք նշանակում են Արցախի սուբյեկտության լիակատար ոչնչացում: Արցախը թեեւ ճանաչված չէ, սակայն նրա կարգավիճակի հարցը միջազգային խնդիր է, ինչը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում Մոսկվային ու Բաքվին: Միեւնույն ժամանակ, եթե ռուսները ցանկանում են մնալ եւ իսկապես կա Բաքվի թույլտվության խնդիրը, այդ պարագայում Արցախի ինչ որ կարգավիճակը կարող է պետք գալ՝ նրա դիմումով խաղաղապահների ներկայությունը օրինականացնելու համար:

Մոսկվայում քննարկում են Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ հարթությունում կարգավիճակի որոշման հնարավորությունը, Մինսկի խմբին լիովին չեզոքացնելու համատեքստում: Սակայն դա չի լուծում մանդատի եւ ընդհանրապես ներկայում իրագործվող համաձայնությունների լեգիտիմության հարցը թեկուզ հետագա հնարավոր հետեւանքների առումով:

Մեկ այլ կարեւոր հանգամանք է Արցախում հայկական բանակի ներկայության խնդիրը, որին կանդրադառնանք առաջիկայում: Ընդհանրապես, եռակողմ հայտարարությունն իր մեջ պարունակում է բազում խնդիրներ Մոսկվայի ու Բաքվի համար, որոնք հայկական գործոնի հետեւողական չեզոքացման պայմաններում ավելի են սրվելու՝ եռոտանու մեկ ոտքի բացակայությունը փլուզում է այն: Մոսկվան ու Բաքուն չափազանց հեռու են գնացել դա կանխելու համար, ինչը նրանց ի վերջո հասցնելու է ուղիղ բախման՝ դրանից բխող հետեւանքներով: Պետք չէր Հայաստանի հետ այդպես վարվել՝ հայկական գործոնը հնարավոր չէ ոչնչացնել:

Ավելին՝ այստեղ