Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՌուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է
Աշխարհ

Եվրախորհրդի ղեկավար. Դոնալդ Թրամփը միջազգային տեսանկյունից անցյալի մարդ է

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային տեսանկյունից անցյալի մարդ է: Այսպիսի դիրքորոշում է բելգիական RTBF մեդիաընկերության եթերում հնչեցրել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Եվրոպան ցնցված էր ԱՄՆ Կոնգրեսի վրա գրոհի կադրերից, ասել է Միշելը: Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները անակնկալ չէին եւ հարձակում էին ոչ միայն ամերիկյան ժողովրդավարական ինստիտուտների դեմ, այլ հարձակում էին օրենքի գերակայության սկզբունքի, ժողովրդավարության եւ ազատության դեմ, նշել է Եվրոպայի խորհրդի ղեկավարը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց կտան «մեր ազատությունների եւ ժողովրդավարական համակարգերի փխրունությունը»: Միշելը մատնանշել է աշխարհում ժողովրդավարությունների հանդեպ սպառնալիքը, որը բխում է «պոպուլիզմի բռնկումներից եւ ավտորիտար ռեժիմներից, որոնք առատորեն օգտագործում են չափազանց պարզեցումը, արմատականացումը եւ բեւեռացումը՝ փորձելով մարդկանց միմյանց դեմ տրամադրել», հայտնում է DW-ը:

Եվրախորհրդի ղեկավարը հատուկ առանձնացրել է Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջեւ լարված համագործակցությունը: ԵՄ հաստատությունների հետ Թրամփի վարչակազմի շփումները ամիսներ շարունակ սահմանափակ են եղել, ընդգծել է Միշելը: ԱՄՆ գործող նախագահի վարչակազմի գործողությունները «մեկը մյուսի հետեւից կարմիր գծերը հատելու» տպավորություն էին թողնում, որի կուլմինացիան դարձան Կապիտոլիումի անկարգությունները, կարծում է եվրոպացի քաղաքական գործիչը։

Եվրոպայի խորհրդի ղեկավարը չի շրջանցել Կոնգրեսի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաստատումը: Միշելն ասել է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ավելի սերտ երկխոսությունը վերսկսելու եւ ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ ազատության վրա հիմնված դաշինքը վերակառուցելու հեռանկար ունեն: Բայց դա չի նշանակում, որ Բրյուսելը եւ Վաշինգտոնը համաձայն կլինեն բոլոր հարցերում, նշել է նա: Այսպես, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի շուրջ բանավեճեր կլինեն, կարծում է Եվրախորհրդի ղեկավարը: