Գագարինի գավաթակիրը մահացել է 38 տարեկանում
38 տարեկանում կյանքից հեռացել է «Սալավատ Յուլաևի» ու Մոսկվայի «Դինամոյի» նախկին հոկեյիստ Արտյոմ Չեռնովը: Այդ մասին սոցցանցերում հայտնել է «Սալավատ Յուլաևի» նախկին պաշտպան Կիրիլ Կոլցովի կին Սվետլանան: Մահվան պատճառները չեն նշվում:
Արտյո Չեռնովը Հոկեյի մայրցամաքային լիգայում (КХЛ) անցկացրել է 300 հանդիպում և հավաքել 111 միավոր (47+64): 2012-ին նա «Դինամոյի» կազմում դարձել է Գագարինի գավաթակիր: