«Ինտերը» պատրաստ է հունվարին վաճառել Լաուտարո Մարտինեսին
Միլանի «Ինտերը» պատրաստ է հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Լաուտարո Մարտինեսին։
23-ամյա արգենտինացի հարձակվողի տրանսֆերից իտալական ակումբն ակնկալում է 100 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։
Եվրագավաթային մրցաշարերից դուրս մնալուց հետո «Ինտերի» ղեկավարությունը չի խոչընդոտի Լաուտարո Մարտինեսի տեղափոխությանը, եթե լինի շահավետ առաջարկ։ Ամռանը նրա ծառայություններով հետաքրքրվում էր կատալոնական «Բարսելոնան»։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մարտինեսը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։