Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր Ավետիսյան«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումները
Քաղաքականություն

Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը միջազգային հարթակում տարիներ շարունակ դիրքավորվում է որպես «կանաչ օրակարգի» առաջամարտիկ, կլիմայական բանակցությունների խթանող, վերականգնվող էներգետիկայի ու «կանաչ էներգիայի գոտիների» հավակնոտ նախագծերի հեղինակ և միաժամանակ՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Հայաստանին մեղադրող կողմ։ Զուգահեռաբար Բաքուն կանոնավոր կերպով միջազգային հարթակներում բարձրացնում է Հայաստանի ատոմակայանի անվտանգության և հանքարդյունաբերության թեմաները՝ Հայաստանին ներկայացնելով որպես տարածաշրջանի էկոլոգիական սպառնալիք։ Նպատակը հասկանալի է՝ ամեն կերպ վնասել Հայաստանին, ու այստեղ զարմանալու բան չկա:

Սակայն եթե փորձենք այս պատկերը համադրել ադրբեջանական իրականության հետ, ապա բնապահպանության մասին հայտարարությունների և բնապահպանական պրակտիկայի միջև առկա խզումը դառնում է ակնհայտ, այսինքն՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: Ամենից առաջ հարկ է հիշել, թե ինչի վրա է կառուցված Ադրբեջանի տնտեսությունը։ Նավթն ու գազը կազմում են երկրի՝ արտահանումից ստացվող եկամուտների ճնշող մեծամասնությունը (մոտ 90 տոկոսը կամ ավելին) և պետական բյուջեի եկամուտների շատ էական մասը։ Սա նշանակում է, որ պետության ֆինանսական կայունությունը, սոցիալական ծախսերը, ռազմական բյուջեն և քաղաքական համակարգի կենսունակությունը ուղղակիորեն կախված են հանածո վառելիքի արդյունահանումից և վաճառքից։ Եվ երբ երկրի ամբողջ բարեկեցության նախապայմանը նավթի ու գազի արտահանման ընդլայնումն է, ապա կլիմայական պարտավորությունները հակասում են հենց պետության գոյության տրամաբանությանը։ Ադրբեջանի ներկայացրած կլիմայական նպատակները, ներառյալ՝ 2050 թվականի համար ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկարաժամկետ խոստումները, մնում են մեծամասամբ հռչակագրային, մինչդեռ երկրի էլեկտրաէներգիայի արտադրության գերակշիռ մասը շարունակում է ապահովվել բնական գազով, իսկ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը, չնայած հայտարարված ծրագրերին, մնում է համեմատաբար համեստ։ Եվ ամենակարևորը՝ այդ նույն տարիներին երկիրը ոչ թե կրճատում, այլ ընդլայնում է գազի արդյունահանումն ու արտահանումը մասնավորապես Եվրոպայի ուղղությամբ, ընդ որում՝ Եվրոպական միության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը նախատեսում է գազի մատակարարումների էական աճ մինչև այս տասնամյակի վերջը։

Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ թե անցումային ռազմավարության, որտեղ նավթագազային եկամուտները ծառայում են վերականգնվող էներգետիկայի կառուցմանը, այլ մի մոդելի, որում «կանաչ» կարգախոսները գործում են որպես հարակից հաղորդակցական շերտ՝ առանց արդյունահանման աշխարհաքաղաքական ու ֆինանսական առաջնահերթությունը փոխելու։

2024 թվականը Ադրբեջանում նույնիսկ հայտարարվեց «Կանաչ աշխարհի համերաշխության տարի», սակայն այդ կարգախոսային շրջանակը չփոխեց հիմնական իրողությունը. պետությունը շարունակեց ընդլայնել հանածո վառելիքի արդյունահանումն ու արտահանումը։ Այս հակասությունն առավել ցայտուն դրսևորվեց COP 29-ի ընթացքում, որը 2024 թվականի նոյեմբերին անցկացվեց Բաքվում։ Մի համաժողով, որը նախատեսված էր որպես կլիմայական փոփոխության դեմ համաշխարհային պայքարի հարթակ, սակայն երկրի ներսում և դրսում ընկալվեց նաև որպես նավթագազային դիվանագիտության հերթական առիթ։ Պատահական չէր, որ ժամանակակից կլիմայական համաժողովների պատմության մեջ COP29-ը մնաց որպես այն դեպքերից մեկը, երբ հյուրընկալող երկրի էներգետիկ շահերը ստվերեցին բանակցային օրակարգը, իսկ բանակցությունների արդյունքը, այդ թվում՝ կլիմայական ֆինանսավորման նոր նպատակը, զարգացող երկրների կողմից գնահատվեց որպես անբավարար։ Երբ պետությունն օգտագործում է կլիմայական հարթակը նավթագազային գործարքների ցուցափեղկ դարձնելու համար, դժվար է հավատալ նրա բնապահպանական առաջնորդության հավակնություններին, և հատկապես դժվար է ընդունել նրա բարոյական իրավունքը՝ այդ հարթակից ուրիշներին «դասեր տալու» համար։

Բայց հիմնական խնդիրը ոչ միայն միջազգային դիսկուրսն է, այլ հենց երկրի ներսում առկա էկոլոգիական իրավիճակը։ Ապշերոնի թերակղզին և Բաքվի շրջակայքը ավելի քան մեկ դար շարունակ գտնվում են նավթարդյունահանման անմիջական ազդեցության տակ։ Տասնամյակներ շարունակ կուտակված նավթային արտահոսքերի, հին հորերի, լքված նավթահանքերի և վատ կառավարվող թափոնների հետևանքով հազարավոր հեկտար հողեր, այդ թվում՝ ափամերձ գոտիներում, պատված են նավթային մնացորդներով, իսկ ստորերկրյա ջրերը ենթարկվել են երկարատև աղտոտման։

Սումգայիթը՝ խորհրդային շրջանի քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնը, միջազգային գնահատումներում հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված վայրերի շարքում, և մինչ օրս էկոլոգիական բեռն այնտեղ ամբողջությամբ չի հաղթահարվել։ Օդի որակը Բաքվում և արդյունաբերական այլ կենտրոններում վատթարանում է նավթաքիմիական ձեռնարկությունների արտանետումների և ավտոտրանսպորտի աճող ծավալների պատճառով, ինչը ձևավորում է քաղաքային ծխամշուշ և ուղղակի ազդեցություն ունի բնակիչների առողջության վրա։ Բացի դրանից, պեստիցիդների (այդ թվում՝ DDT-ի) նախկին պահեստավորման վայրերը խորհրդային ժառանգության մաս են կազմում և շարունակում են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի ու մարդկանց համար, քանի որ դրանց վերացման ու վերականգնման աշխատանքները, ըստ առկա գնահատականների, չեն ընթանում պահանջվող տեմպերով։

Աղտոտված են նաև Բաքվի շրջակայքի ներքին լճերը. Բուլբուլայի, Մասազիրի և նմանատիպ ջրամբարների սանիտարական վիճակը խիստ վատթարացել է չմաքրված կեղտաջրերի և շինարարական աղբի թափման հետևանքով։ Ընդհանրապես, ջրային ռեսուրսների հարցում պատկերն ավելի մտահոգիչ է, քանի որ խոսքը երկրի կենսական հիմքի մասին է։ Քուռ և Արաքս գետերը, որոնք Ադրբեջանի ջրամատակարարման ողնաշարն են, ենթարկվում են ծանր մետաղների, արդյունաբերական և կենցաղային թափոններով աղտոտման, ընդ որում՝ այդ աղտոտումը ձևավորվում է ինչպես վերին հոսանքի երկրներից, այնպես էլ հենց Ադրբեջանի տարածքում։ Ջրի անարդյունավետ օգտագործումը, հին ոռոգման համակարգերը, կորուստները և աղակալումը ձևավորում են մի ցիկլ, որում ջրային սթրեսը խորանում է, իսկ գյուղատնտեսական հողերի զգալի մասը տուժում է էրոզիայից ու աղակալումից։

Կասպից ծովը, որի հետ կապված է երկրի ինքնությունն ու տնտեսությունը, միաժամանակ տուժում է արդյունահանման արտահոսքերից, կոյուղաջրերից և ծովի մակարդակի տատանումներից։ Գիտական կանխատեսումները նշում են, որ կլիմայական փոփոխության պայմաններում Կասպից ծովի մակարդակը կարող է զգալիորեն նվազել, ինչը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ ափամերձ էկոհամակարգերի, նավահանգիստների և տեղական տնտեսության համար։

Հետևաբար, հենց այն արդյունաբերությունը, որի վրա հիմնված է Ադրբեջանի բարեկեցությունը, նպաստում է այն կլիմայական գործընթացին, որը սպառնում է երկրի սեփական ջրային ու ափամերձ ապագային։ Հարկ է նշել նաև անտառային ծածկույթի կրճատումը ապօրինի հատումների, վատ վերահսկվող վարձակալությունների և կլիմայական ազդեցությունների հետևանքով, ինչպես նաև կենսաբազմազանության նվազումը բնակավայրերի ոչնչացման և արդյունաբերական ընդարձակման պայմաններում։

Այդ դեպքում ինչո՞ւ այդ հարցերը չեն բարձրացվում հենց Ադրբեջանի ներսում։ Թերևս կարևոր հանգամանք է այն, որ այդ երկրում բռնապետական ռեժիմ է գործում, խոսքի ազատությունը ճնշվում է, ընդդիմադիրներն ու լրագրողները բանտարկվում ու հետապնդումների են ենթարկվում, ուր մնաց, որ իրական բնապահպանները կարողանան ձայն հանել։ Հետևաբար, երբ չկա անկախ հանրային վերահսկողություն, բնապահպանական տվյալները դառնում են պետական գաղտնիք, իսկ կորպորատիվ պատասխանատվությունը՝ ձևական։

Ուստի, երբ Բաքվից մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ապա Երևանն այնքան ասելիք ունի առկա փաստական հիմքերի վրա, որ, ինչպես ասում են, «քիչ չի թվա»։ Բայց, դե, տարբերությունն այն է, որ Ադրբեջանը գումար է ծախսում ու աշխատանք տանում Հայաստանին վնասելու, միջազգային հանրության աչքում մրոտելու համար, իսկ Երևանն իր ձեռքում ունեցած իրական խաղաքարտերը չի գործածում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում