Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր Ավետիսյան«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Իշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը
Հասարակություն

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ

Վայոց ձորում ազդարարված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկը պարզապես տնտեսական հերթական ծրագիրը կամ լեռնահանքային նախագիծ չէ: Սա Հայաստանի Հանրապետության պետականության, բնապահպանական անվտանգության և բարոյական նկարագրի դեմ իրագործված ամենաթողության, ուրացման և քաղաքական սնանկության ցնցող մանիֆեստն է: Նրանք, որոնք ժամանակին ժողովրդավարական արժեքների և բնապահպանական ակտիվիզմի ալիքի վրա «Ամուլսարը սար է մնալու» կարգախոսով փողոցներում դիրքեր էին գրավում և հետագայում տաք պաշտոններ ստացան, այսօր կոստյումներով ու ցինիկ հանգստությամբ ներկա են գտնվում նույն այդ սարի, ջրային ռեսուրսների և ազգային հարստության «սպանդին»: Սա դասագրքային դավաճանություն է սեփական խոստումներին, անկախ գիտությանը և հայոց պետականության ապագային:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը սովորական հանքարդյունաբերություն չէ, այլ բարձրլեռնային էկոհամակարգի վրա հասցված անդառնալի հարված, որի կործանարար հետևանքների մասին տարիներ շարունակ ահազանգել են անկախ փորձագետները, երկրաբանները, քաղաքացիական ակտիվիստներն ու միջազգային հետազոտական խմբերը: Հանքավայրը պարունակում է սուլֆիդային ապարների հսկայական զանգված, որոնք բաց եղանակով արդյունահանման ընթացքում օդի և աղբյուրների հետ շփվելիս առաջացնում են թթվային հանքային դրենաժ (Acid Mine Drainage): Սա ֆիզիկաքիմիական այնպիսի անդառնալի գործընթաց է, որի հետևանքով ծծմբական թթուն լուծում է ապարներում առկա ծանր, թունավոր մետաղները՝ արսենը, կադմիումը, կապարը, նիկելն ու ծանր տարրերը: Այս թունավոր հոսքերը կանգնեցնելն անհնար է լինելու, և դրանք հարյուրավոր տարիներ թունավորելու են տարածաշրջանի բոլոր ստորգետնյա ու մակերևութային ջրային աղբյուրները:

Ավելին, հանքավայրի աշխարհագրական դիրքն ինքնին էկոլոգիական ռումբ է. այն տեղակայված է Որոտան-Արփա ջրատար թունելի անմիջական հարևանությամբ և Արփա ու Որոտան գետերի ակունքներում: Այս ավազանների աղտոտումը նշանակում է ոչ միայն Ջերմուկի համաշխարհային ճանաչում ունեցող հանքային ջրերի ոչնչացում և առողջարանային քաղաքի տնտեսական կործանում, այլև թույնի ուղիղ հոսք դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական միակ պաշարը: Դրան գումարվում է նաև բաց հարթակում նատրիումի ցիանիդով ոսկու կորզման (Heap Leaching) վտանգավոր տեխնոլոգիան՝ բարձր սեյսմիկ ակտիվությամբ և սողանքային թեժ գոտում, որտեղ ցանկացած ցնցում կամ տեխնոլոգիական շեղում կարող է վերածվել համապետական և տարածաշրջանային աղետի:

Նորօրյա հանքարդյունաբերական օլիգարխիան և նրանց հովանավորներն այսօր փորձում են ջնջել պատմությունն ու մոռացության տալ միջազգային հեղինակավոր ELARD (Earth Link and Advanced Resources Development) ընկերության կատարած այն փորձաքննությունը, որի համար պետական բյուջեից ծախսվեցին հարյուր հազարավոր դոլարներ: ELARD-ի եզրակացությունը հստակ արձանագրել էր. «Լիդիան» ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) եղել է թերի, ռիսկերի գնահատումը՝ թերագնահատված, իսկ առաջարկվող մեղմացնող միջոցառումները՝ անհուսալի: ELARD-ի արձանագրումներից հետո Ամուլսարի շահագործումը թույլատրելը դուրս է իրավական, գիտական և բնապահպանական ցանկացած տրամաբանությունից: Սա քաղաքական ու ֆինանսական առքուվաճառք է, որտեղ ներդրումային պատրանքների և պետական երաշխիքային գործարքների դիմաց զոհաբերվել է պետության էկոլոգիական ողնաշարը:

Այս ամենով հանդերձ՝ խնդիրը բնավ առհասարակ ընդերքօգտագործման կամ հանքարդյունաբերության ոլորտի դեմ պայքարելը չէ։ Հայաստանում տասնամյակներ ի վեր գործող ավանդական հանքարդյունաբերությունն արդեն իսկ ունի որոշիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա. դրան հարմարվել ու ադապտացվել են թե՛ տեղի բնակչությունը, թե՛ պետական համակարգերը, և տարիների փոփոխությունների ու բարեփոխումների շնորհիվ ոլորտը որոշակիորեն կայացել է՝ մեծապես հոգալով պետության կարիքները։ Սակայն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ պետությունները խստորեն խուսափում են հանքարդյունաբերություն ծավալել այնպիսի զգայուն, բարձրլեռնային ու ջրագոյացնող դիրքերում, ինչպիսին Ամուլսարն է։ Եթե ավանդական հանքերն իրենց կայունությունն ունեն, ապա Ամուլսարի պես կրիտիկական ու խոցելի կետերում նոր հանքավայրեր բացելը տնտեսական օգուտ չէ, այլ պետությունը ուղղակիորեն տանող աղետալի էկոլոգիական փակուղի։

Սա չի կարող այսպես թողնվել, սա չի ներվելու: Քաղաքացիական հասարակությունը, բնապահպանական շարժումները, ընդդիմադիր քաղաքական ուժերը և մտավորականությունը չեն կարող սահմանափակվել ձևական հայտարարություններով կամ լռությամբ: Ամուլսարի հարցը քաղաքական, իրավական և էկզիստենցիալ պայքար է: Հայաստանի ամբողջ տեղեկատվական համակարգը, լրատվամիջոցները, վերլուծական կենտրոններն ու սոցիալական հարթակները պետք է լրջորեն, համակարգված և անզիջում աշխատեն այս հակապետական ծրագրի դեմ: Անհրաժեշտ է փաստերով, գիտական հիմնավորումներով ու անվերապահ քննադատությամբ բացահայտել այս աղետի իրական մասշտաբները, լուսարձակի տակ պահել այն բոլոր պաշտոնյաներին, որոնք ստորագրել են այս հանցավոր որոշումների տակ, և ցույց տալ, որ Ամուլսարի շահագործման բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի, ժողովրդի և պատմության առջև: