Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է
Քաղաքականություն

«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ ենք կարծիքներ լսում, որ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, վատացրել է հարաբերությունները դաշնակիցների հետ, մերձավոր հարևանների հետ, որոնք ավանդաբար համարվել են բարեկամական, փոխարենը փորձում է հարաբերություններ ստեղծել երկու թշնամական հարևանների և ԵՄ-ի հետ։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ միջազգային հարաբերությունները հարափոփոխ են, ստատիկ չեն, և երբ տարբեր գործոններ փոխազդեցության մեջ են մտնում, առաջացնում են տարբեր արդյունքներ և հետևանքներ։ «Այս իմաստով վերդիկտի նման հնչեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծուղակում կամ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ավելի ինքնիշխան, ավելի հզոր, մեթոդական սխալներ են։ Իսկապես, Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորվել է բավականին սուր հակասությունների շղթա թե՛ Արևմուտքի և Ռուսաստանի՝ գոնե թե այս պահին ոչ ռազմական հակամարտության կամ դիմակայության ֆոնին, թե՛ Արևմուտք-Չինաստան հնարավոր դիմակայության ֆոնին, թե՛ Միացյալ Նահանգների և Իրանի՝ արդեն բաց հակամարտության ֆոնին։ Այս բոլորը գործոններ են, որոնք, բնականաբար, մեր շուրջ են տեղի ունենում, և մենք անմասն չենք այս գործոններից, և դրանք ազդելու են նաև և գուցե թե առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության վրա։ Այսպիսի պայմաններում պետությունները, որոնք ունեն սակավ հնարավորություններ (և դրանք միայն տնտեսական կամ լոգիստիկ հնարավորությունները չեն, այլ նաև դիվանագիտական, քաղաքական, հումանիտար հնարավորություններն են, որոնք, ցավոք, հետևողականորեն նվազեցրել ենք կամ գուցե հասել ենք դրանց սպառմանը), առավել խոցելի են։ Ստեղծված իրավիճակում, երբ քո պետության տարածքային ամբողջականությունը դառնում է սակարկումների առարկա, երբ քո պետության ինքնությունն է սկսում փոխվել, արդեն իսկ ակնհայտ է, որ հայտնվել ենք կամ հայտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական, ռազմավարական իրավիճակներում, այսուհանդերձ, կարող են լինել հնարավորություններ, որովհետև բոլոր ճգնաժամերն իրենց հետ բերում են նաև հնարավորություններ։

Շատ վատատեսորեն հնչեցնել կարծիք, որ եթե կա ճգնաժամ, ուրեմն կործանված ենք, սա ևս ճիշտ չէ։ Նաև պատմության փորձն է ցույց տվել, որ ճգնաժամերը, որպես կանոն, շատ ավելի մեծ հնարավորություններ են բերում, քան սովորական իրավիճակներում հնարավոր է դրանք ստեղծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունը խոսում է տարբեր ոլորտներում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Մինչդեռ տնտեսության ոլորտում, օրինակ՝ տեսնում ենք արտահանման մի շուկայից զրկվելու դիմաց արտահանման այլ՝ փոքրաթիվ ցուցանիշների առկայություն, հարաբերությունների սրում դաշնակիցների հետ, երբ արմատավորված չեն հարաբերություններդ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ։ «Մեկը կարող է հայտարարել, որ դիվերսիֆիկացիա կամ, ինչպես իրենք են կոչում, հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականություն են վարում, մեկ ուրիշը, որ Հայաստանը հաղթել է Ադրբեջանին, երրորդը՝ որ ձեռք ենք բերել նոր ինքնիշխանություն և այլն։ Այսինքն՝ ով ինչ ուզի կարող է հայտարարել։ Մի բան է՝ հայտարարել դրա մասին, մեկ այլ բան՝ իրականությունը. հայտարարությունից վերջինիս բովանդակությունը չի փոխվում։ Մեկ այլ՝ շատ օբյեկտիվ հարց կա՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է այս պահին ունենալ դիվերսիֆիկացված հարաբերություններ, ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացված հարաբերություններ, կամ ո՞ր պետությունները կարող են այդպիսի հարաբերություններ ստեղծել։ Տևական ժամանակ խոսում ենք այն մասին, որ նախքան միջազգային հարաբերությունների մասին որևէ հայտարարություն անելը պետք է կատարել տնային աշխատանք։ Նախ՝ պետք է քո համար ստեղծես այն բազային տարրերը կամ գործոնները, որոնք կարևոր են միջազգային հարաբերությունների ձևավորման մեջ։ Պետության համար այդպիսի գործոններից է ներքին համերաշխությունը։ Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, որ սա կապ չունի միջազգային հարաբերությունների հետ, բայց սա այն բազային տարրն է, որը ձևավորում է կամ պատվիրում միջազգային հարաբերություններ։ Կասեի՝ նույնիսկ այն հիմքն է, որի վրա կառուցվում են միջազգային հարաբերությունները։ Եթե քեզ հաջողվում է ստեղծել այդ համերաշխությունը, կարողանո՞ւմ ես դա կապիտալիզացնել և դրա վրա ստեղծել տնտեսական, կրթական հնարավորություններ։ Այդ բոլորը «բարեհաջող» տապալել ես, քո երկրի ներսում կա թշնամանք, ատելություն միմյանց նկատմամբ, անջրպետ իշխանության և իշխանություններին չընդունողների կամ ընդդիմախոսների միջև, կա տնտեսական կախվածություն միայն որոշակի գործոններից, եթե դրանք չլինեն, քո տնտեսությունը կսկսի հետընթաց ապրել։ Երբ այս ամենը չունես, ուղղակի չես կարող ունենալ դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններ։ Դա տեսնում ենք գործնական կյանքում։ Մյուս կողմից՝ շատ կարևոր է, թե ի՞նչ նպատակ ես քո առաջ դրել, որի հետ համաձայն է քո հասարակությունը։ Եթե հասարակությունը քո առաջարկած քաղաքական գիծը չի ընդունում իր մեծամասնության մեջ, այն չի կարող սպասարկվել երկարաժամկետ հեռանկարում։ Ինչ-որ պահի ուղղակի հոգնելու ես, որովհետև այդ գիծը տանողները չեն լինելու, ավանգարդում կանգնողները չեն լինելու։ Նույնիսկ չես կարողանալու թիկունք ձևավորել քո քաղաքական գծի համար։ Միջազգային հարաբերություններում սա այն հիմքն է, որի վրա դա կառուցվում է։ Եթե հիմքը թույլ է, ինչ-որ պահից քեզ հասկացնելու են, որ ժամանակն է ընտրություն կատարելու, մի բան, որն այսօր տեսնում ենք։ Այստեղ նաև մեր ներքին պառակտվածությունն է որպես գործոն ազդում։ Ռուսաստանից ասում են՝ հանրաքվե արեք, որովհետև նաև միջազգային դերակատարներն են տեսնում, որ չունես ներքին այն հենարանը, որի վրա կարող ես ամուր ոտքով հենվել։ Հետևաբար, քեզ անընդհատ պարտադրելու են հանրաքվեներ, որովհետև վստահելի չես, որովհետև քո գիծը վստահելի չէ, և պատահական չէ, որ Ադրբեջանից հայտարարում են՝ ուզում են խաղաղություն ոչ թե իշխանության, այլ ժողովրդի հետ, որովհետև եթե ժողովրդին չկոտրեն, չստիպեն հրաժարվել իր պատմական իրավունքներից, իշխանությունը վաղը կփոխվի, հետևաբար՝ հաջորդիվ նորից պետք է հարկադրանք կիրառեն, որպեսզի կարողանան այդ ժողովրդին բերել այն վիճակին, ինչ վիճակի, որ բերել էին նախկինում։ Առանց այս գործոնները հաշվի առնելու օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ կառուցել հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Պետք է ունենաս բալանս։ Հայաստանը չի կարողացել ձևավորել տարածաշրջանային ռազմավարական բալանս իր հարևանների հետ։ Հայաստանն ուժերի իմաստով տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ կետում։ Այս պահին թե՛ ուժերով, թե՛ մնացած ամեն ինչով Հայաստանին գերազանցում են իր բոլոր հարևանները։ Հետևաբար, այսպիսի իրավիճակում, երբ չկա հավասարակշռում կամ ռազմավարական բալանս, ինչը դասական միջազգային հարաբերությունների հիմնարար հասկացություններից մեկն է, հնարավոր չէ խոսել հավասարակշռված արտաքին քաղաքականության, կայունության, երկարաժամկետ խաղաղության մասին»,նկատում է մեր զրուցակիցը։

Ներքին համերաշխության մասին մեր օրերում խոսք լինել չի կարող։ Այսօր կալանավորվում են իշխանության ընդդիմախոսները, սահմանափակվում է ազատ խոսքը։ Թե ինչու է սա արվում, կարծիքները ևս տարբեր են՝ ընտրազանգվածը պահպանելու, ընդդիմախոսներին լռեցնելու, տեսարաններ ապահովելու, մարդկանց ստիպելու, որ դադարեն քաղաքականությամբ զբաղվել և այլն։ «Ովքեր մտավախություն ունեն իշխանություն կորցնելու, նրանց թիվ մեկ խնդիրն է՝ իրենց ձեռքում պահել օրակարգեր՝ անկախ նրանից՝ դրանք լավն են, թե վատը, այդ պահի դրությամբ իրենց օգուտ բերում են, թե ոչ։ Կարևորն այդ օրակարգին տիրապետելն ու կառավարելն է, ինչը, հանուն արդարության, բարեհաջող անում են։ Դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որը նույն հմտությամբ վերցնելով օրակարգ՝ կարողանում է այն տիրապետել, կառավարել, ուղղորդել։ Այդ օրակարգն ունի հարակից նպատակներ՝ առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին։ Քաղաքականությունը ռեսուրսատար զբաղմունք է, չես կարող ոչինչ չունենալով՝ զբաղվել քաղաքականությամբ և ունենալ հաջողություն։ Այն դերակատարը, որն ունի ռեսուրսներ, կարող է բերել փոփոխություններ, և հակառակը՝ այն դերակատարը, որը չունի ոչինչ, որևէ որակյալ, ինքնուրույն փոփոխություն չի կարող բերել։ Չենք բացառում արտաքին աջակցության վարկածը, բայց եթե կա ռեսուրս, կարող ես բերել փոփոխություն։ Գրեթե բոլոր՝ հատկապես հետհեղափոխական կամ հետիշխանական փուլերում եղել է կապիտալի վերաբաժանում, այն, ինչ տեսնում ենք։ Դասական առումով ականատես ենք լինում նրան, որ մարդիկ, որոնք իբրև թե իդեալներով գալիս են իշխանության, անմիջապես վերածվում են հաջորդ բռնապետների։ Դրա մի քիչ փափուկ ձևն ենք տեսնում, բայց մոտեցումը մնում է նույնը՝ կապիտալի վերաբաժանում կամ սեփական, յուրային կապիտալիստների խավի ձևավորում։ Որևէ նոր բան Հայաստանում այս առումով չի կատարվում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում