Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև
Քաղաքականություն

Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի և ֆինանսների նախարարի ու ՊԵԿ նախագահի միջև սուր բանավեճ տեղի ունեցավ։ Ավելի ստույգ, դա բանավեճ համարել նույնիսկ չի կարելի: Նարեկ Կարապետյանը հարցեր էր տալիս, որոնց պաշտոնյաները, դե, փորձում էին պատասխանել: Ինչո՞ւ ենք այս հարցուպատասխանին այսպես ուշադրություն դարձնում: Բանն է, որ դա ինքնին բավական խորհրդանշական էր: Այդ քննարկման և հարցուպատասխանների արդյունքում մի շարք հանգամանքներ ի հայտ եկան՝ ի ցույց դնելով գործող իշխանությունների կառավարման ողջ թշվառությունը։

Խոսքն, իհարկե, չի վերաբերում այն ուղղություններին, որտեղ իշխանությունն արդեն պրոֆեսիոնալության է հասել՝ մասնավորապես շոուների բեմադրման, հանրությանը մոլորեցնելու, մանիպուլ յացիաների ու ընդդիմադիրներին հետապնդելու հարցում։ Խոսքը վերաբերում է մի կողմից՝ արտաքին առևտրի իրական վիճակին, մյուս կողմից՝ քպական պաշտոնյաների «պրոֆեսիոնալիզմին»:

Առևտրային հաշվեկշռին վերաբերող տնտեսական ոլորտը մի ուղղություն է, որտեղ պետք է հիմնվել կոնկրետ ցուցանիշների և տվյալների վրա։ Ավելին, ոլորտի հետ առնչվող պաշտոնյաները (լավ, ընդունում ենք, որ ուղիղ առնչություն ունեցող պաշտոնյան՝ էկոնոմիկայի նախարարն այնտեղ չէր) այնպես պետք է տիրապետեն այդ տվյալներին, որ գիշերը քնից արթնացնես ու հարց տաս, միանգամից պատասխանեն: Իսկ ինչի՞ ականատես եղանք իրականում: Որքան էլ զարմանալի, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ավելի շատ ինֆորմացված էր ու ավելի շատ տվյալների էր տիրապետում, քան, ասենք, ֆինանսների նախարարը: Վերջինս անընդհատ կմկմում էր, երկար ժամանակ վատ սովորող աշակերտի նման փորփրում համակարգիչը՝ ինչ-որ թվեր գտնելու համար։

Մինչ նրանք դժվարանում էին ներկայացնել առևտրի պատկերը և ընդհանուր բնույթի ձևակերպումներով էին փորձում բարձրացված հարցերի տակից դուրս գալ, Կարապետյանը նշեց, որ Հայաստանի առևտրային դեֆիցիտը կազմել է 2,7 միլիարդ դոլար: Սա նշանակում է, որ երկրի առևտրային հաշվեկշիռը 20 տոկոսով վատթարացել է՝ արտահանումը նվազել է, իսկ ներմուծումն աճել է:

Շատ ավելի տխուր է, որ կառավարության ներկայացուցիչների համար նման հարցերը «սպեցիֆիկ» են, դրանց վերաբերող տվյալները «այդ պահին ձեռքի տակ չեն» և այլն։ Այսպիսի մոտեցումն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս։ Առաջին հերթին դա ցույց է տալիս օրենսդիր մարմնի նկատմամբ կառավարության վերաբերմունքը։ Փաստացի ստացվում է, որ անպատրաստ գալով՝ ֆինանսական և հարկային ոլորտների պատասխանատուները արհամարհական վերաբերմունք էին դրսևորել ԱԺ-ի նկատմամբ: Բայց մյուս կողմից էլ՝ այս երևույթը միայն այս պաշտոնյաներին բնորոշ չէ. փորձը ցույց է տալիս, որ իշխանության շարքերում մեծամասնությունը չի տիրապետում իր ոլորտին։

Ի՞նչ կարիք կա տիրապետել ինչ-որ թվերի, տվյալների, ի՞նչ կարիք կա աշխատելու: Միևնույնն է, այդ ամենը չի գնահատվելու։ Կարևորը՝ անվերապահ նվիրված լինեն Նիկոլ Փաշինյանին, ու վերջ: Հա, մեկ էլ սոցցանցերով այնպիսի տվյալներ հրապարակել, որոնք նախօրոք «դզմզած» են ու ձեռնտու իշխանությանը: Այսպիսին է փաշինյանական կադրային քաղաքականությունը։

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Հայաստանի տնտեսական քաղաքականությունն այսքան ծանր վիճակում։ Արդյունքում երկրի տնտեսությունը մատնվել է ինքնահոսի. եթե միջազգային իրադրությունն ու նախադրյալները դրական լինեն, Հայաստանի տնտեսությունն աճ կարձանագրի, եթե դրանք փոխվեն, աճը կտրուկ կնվազի։ Ու այդպիսի պատկերի մենք բազմիցս ականատես ենք եղել։ Արտաքին նախադրյալները դարձել են Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ Այդ է պատճառը, որ Հայաստանն ինքն իրենից հատուկ տնտեսական գործոն չի ենթադրում։ Հետո էլ կառավարությունից անընդհատ խոսում են առևտրի դիվերսիֆիկացման և նոր տնտեսական հարաբերությունների ձևավորման մասին։ Այստեղ է, որ հարց է առաջանում՝ եթե հասարակ թվերին չեք տիրապետում, ինչպե՞ս եք նոր առևտրային ուղիներ ստեղծելու և վերահսկելու։ Ոչ մի կերպ: Փոխարենը արդեն իսկ եղած առևտրային ուղիներն եք վնասում։ Դրա վառ ապացույցը ռուսական շուկայի հետ կապված խնդիրներն են։ Հայաստանի առևտրային հաշվեկշռում բացասական ուղղությունն անընդհատ ստվարանում է։ Մեր պետությունը դարձել է ներկրման վրա նստած ու արտահանման ոլորտում ասելիք չունեցող երկիր։ Զուգահետ՝ այդ ամենն ուղիղ հարվածում է երկրի գործարար միջավայրին, տնտեսվարողներին, գյուղացիներին ու, ընդհանրապես, բոլորին: Նորից լսեք այդ հարցուպատասխանը, նորից լսեք Նարեկ Կարապետյանի հնչեցրած հարցերն ու բարձրաձայնած թվերը, նաև ֆինանսների նախարարի՝ թեկուզ ոչ ամբողջական, բայց տված պատասխանները, ու ցանկացած ողջախոհ մարդու համար իրավիճակը հաստատ պարզ կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում