Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
Քաղաքականություն

Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը» երեկ ներկայացրեց «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» փաստահավաք զեկույցը հունիս-հուլիսի համար: Ընթացիկ հասարակական-քաղաքական իրողությունների պայմաններում կարելի է ասել, որ այս հանգամանալի, մասնագիտական առումով՝ օրինակելի, ծավալուն (ավելի քան 22 էջանոց) զեկույցը ինքնին իրադարձություն է:

Ըստ որում, նկատենք, որ զեկույցը կազմվել է տասնյակից ավելի հանրային, հասարակական, իրավապաշտպան գործիչների համատեղ ջանքերով: Հատկանշական է և այն, որ հանձնաժողովը, ավելի ճիշտ՝ հրատապ հիմնախնդիրը համախմբել է մարդկանց, որոնցից շատերին այլ իրավիճակում դժվար կլիներ պատկերացնել միասին աշխատելիս:

Ինչ վերաբերում է բուն զեկույցին, ապա այն բաց է, զետեղված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում, ոչ իշխանական (հասկանալի է) լրատվամիջոցներում, ու կարելի է առանց կողմնակի օգնության բացել ու ծանոթանալ բովանդակությանը: Ինչպես նշեցինք, այն ծավալուն է, ինչը ևս բնութագրական է, քանի որ եթե միայն 2 ամսվա ընթացքում հրապարակայնորեն արձանագրված փաստերի խտացված հանրագումարը նման ծավալ է կազմում, արդեն իսկ ցուցիչ է, թե երկրում ինչ մասշտաբների հասնող ռեպրեսիաներ են ծավալվել: Ինչպես դիպուկ նկատեց հանձնաժողովի նախաձեռնողներից քաղաքագետ Ստեփան Դանիել յանը, եթե փաստահավաք աշխատանքը ներառեր նաև 2025 թվականը, նաև՝ այս տարվա օգոստոսը, ապա զեկույցը երևի մի քանի հատորանոց կստացվեր:

Մյուսը, ինչ հարկ է ընդգծել, այն է, որ զեկույցը հասցեագրված է ոչ միայն Հայաստանի պետական պատկան մարմիններին, հանրությանը, այլև արտաքին գործընկեր կառույցների ու կազմակերպությունների:

Ի դեպ արտաքինի մասին: Եթե նախքան 2018 թվականը որևէ իշխանություն իրեն թույլ տար թեկուզ 1 տոկոսը այն «բեսպրեդելի», որ ներկայումս կատարվում է Հայաստանում, ապա արևմտյան դեսպանները, դեպսանատները, ԵՄ, ԵԽ և այլ «դեմոկրատական, առաջադեմների» ներկայացուցիչներն ուղղակի օրնիբուն մեղադրական հայտարարություններ ու սաստող կոչեր կանեին իշխանություններին: Ու եղել են դրվագներ անցյալում, երբ տեսել ենք նման դրսևորումներ: Իսկ հիմա՞: Զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարվեց, որ մասնակցության հրավեր ուղարկվել է բոլոր դեսպանատներին, հատկապես՝ Արևմտյան (ԱՄՆ, ԵՄ անդամ-երկրների, ԵՄ ներկայացուցչություն): Բայց ո՛չ մեկը, պատկերացնո՞ւմ եք, բացարձակապես ո՛չ մեկը նույնիսկ դեսպանության շարքային ներկայացուցիչ չէր «գործուղել» մարդու իրավունքների լրջագույն խնդիրներին ու այդ իրավունքների զանգվածային ոտնահարման հետ կապված խայտառակ վիճակին նվիրված մասնագիտական հավաքին: Սա ավելին է, քան զուտ փաստը, ու հավել յալ մեկնաբանության կարիք չկա:

Հնչած ելույթների շարքում առանձնապես ուշադրություն գրավեց հարգված իրավապաշտպան, Հայաստանի առաջին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկումը, որ մարդու իրավունքների ոտնահարումները, քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակումները, բռնաճնշումները կրում են համակարգված բնույթ և, ըստ այդմ՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքականության բնորոշում են ստանում:

Տպավորվեց նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթը, որի առանցքային շեշտադրումը հանգում էր այն մտքին, որ չնայած նախկինում ունեցած, նաև ներկայում՝ գաղափարական առումով առկա տարաձայնություններին, բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները պետք է համախմբվեն՝ պաշտպանելու համար քաղհալածյալների իրավունքները, դիմագրավելու համար ծավալվող ռեպրեսիաներին: Դժվար է չհամաձայնել այն դիտարկման հետ, որ պաշտպանելով այս կամ այն քաղաքական բանտարկյալի իրավունքները, պաշտպանելով իշխանության կողմից հալածվող ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականությանը՝ մենք նախ պաշտպանում ենք մե՛ր իրավունքները: Ուրիշի իրավունք չկա. պաշտպանելով իշխանության կողմից հալածվողներին՝ պաշտպանում ենք մեր իրավունքները: Ավելին, կարելի է ասել, պաշտպանում ենք մեր՝ որևէ իրավունք ունենալու իրավունքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում