Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներում
Քաղաքականություն

«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր Ավետիսյան

Օրերս Լավրովը հայտարարեց, որ Եվրամիությունը նույն ՆԱՏՕ-ն է, և Եվրամիությունը Ռուսաստանի հակառակորդն է, թշնամին է, որը բացեիբաց զինվում է Ռուսաստանի դեմ՝ ուղիղ պատերազմի նպատակով։
 
Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը, եթե ցանկություն է հայտնում կամ իր մտքի ծայրով անց է կացնում, որ երբևէ տեսականորեն կարող է դառնալ Եվրամիության անդամ, ավտոմատ Ռուսաստանի համար դասվում է իր թշնամիների շարքը՝ իր բոլոր բացասական հետևանքներով, և սա պետք է հասկանալ։
 
Ես հինգ տարի է՝ խոսում եմ, ներկայացնում եմ տեսակետ, ֆորումներ եմ կազմակերպում, որպեսզի ոչ միայն ես խոսեմ, այլ նաև աշխարհահռչակ անալիտիկներ՝ ներկայացնելու համար, որ երկու լարի վրա խաղալ նշանակում է հնարավորություն տալ Արևմուտքին, որպեսզի նրանք խոստումներով, խաբելով, երազանքներ տալով Հայաստանին հանեն Ռուսաստանի դաշնակցային զոնայից և դարձնեն Ռուսաստանի թշնամի։
Եվ հայաստանյան քաղաքական միտքը պարտավոր էր սա հասկանալ կամ գոնե հիմա պարտավոր է սա հասկանա։
 
Երկու լարի վրա խաղալ, անունը դնել բազմավեկտոր քաղաքականություն կամ «և, և», դա ընդամենը ինքնախաբեություն է կամ դիտավորյալ՝ Ռուսաստանից հեռանալով Ռուսաստանի թշնամի դառնալու քաղաքականություն։ Հիմա ժամանակն է գիտակցելու, որ այլևս հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, և ժամանակն է հստակ կանգնել Ռուսաստանի կողքին։
 
Դա է մեզ ստիպում Հայաստանի պետական շահը։ Նույն հարցազրույցում Լավրովը խոսեց նաև այն մասին, որ Ռուսաստանը միշտ հարգել է Ուկրաինայի սուվերենիտետը և չի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին, բայց այն պահից, երբ Ուկրաինան թույլ է տալիս, որ այլ պետություններ խառնվեն իր ներքին գործերին և այդ սուվերենիտետը փաստացի խլեն Ուկրաինայի ժողովրդից և Ուկրաինային դարձնեն գործիք Ռուսաստանի դեմ, այդ պահից Ռուսաստանն այլևս Ուկրաինային որպես պետություն չի ընկալում և փաստացի չի ճանաչում այդ պետության անկախությունը։ Հետևաբար, Ուկրաինան այլևս դադարում է իր միակ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի համար դիտարկվել որպես սուվերեն պետություն։
 
Այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ առհասարակ բոլոր պետություններին։ Եթե դու ասում ես, որ սուվերեն պետություն ես, բայց թույլ ես տալիս այլ պետություններին քո սուվերենիտետը խլել և այն օգտագործել իրենց թշնամիների դեմ գեոպոլիտիկ պայքարում, դու այլևս չես ընկալվում որպես սուվերեն պետություն՝ դարձյալ իր բոլոր բացասական հետևանքներով։
 
Քաղաքականությունը բավականին բարդ գիտություն է, և մատների արանքով նայելով, երազանքներով, ցանկություններով քաղաքականությամբ զբաղվելը ժողովրդին ու պետությանը միշտ տանում է դեպի կործանման, և ժամանակն է իսկապես լուրջ վերաբերվել քաղաքականությանը, իսկապես լուրջ քննարկումներով ձևակերպել Հայաստանի պետական շահերը և առաջնորդվել բացառապես Հայաստանի պետական շահերով։ Մենք չենք կարող մեր ռազմավարական դաշնակից, իսկ որքան էլ մենք ասենք՝ «Ռուսաստանն այլևս ռազմավարական դաշնակից չէ», դա բառերով չի լինում։ Դրանք հիմնված են պետական շահերի, աշխարհագրության, պատմության վրա։ Արհեստականորեն դու ոչինչ չես կարող փոխել։ Հայաստանը պետք է իր շահերը գիտակցի, և այն պահին, երբ հստակ գիտակցի և որոշի առաջնորդվել սեփական պետական շահերով, միանշանակ կանգնելու է Ռուսաստանի կողքին։
 
 Այլ ճանապարհ մենք չունենք։
Մհեր Ավետիսյան