Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ շրջանառվող լուրերի թեման վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է, և մամուլում ու հանրային քննարկումներում Նալբանդյանին անընդհատ կապում են Փաշինյանի ու վերջինիս ընտանիքի հետ։ Օրերս, անդրադառնալով այս խոսակցություններին, Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ինքը «սրտի օլիգարխ» չունի, իսկ նման խոսակցություններն իրենց արդեն դուրս են բերում տանելիության բոլոր սահմաններից։ Նա հայտարարեց, թե հանձնարարել է իրավապահ մարմիններին վարույթներ նախաձեռնել, և եթե ստացվեն ապացույցներ, որ որևէ գործարար փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի իրենց ընտանիքի հետ, արձագանքը լինելու է անհամաչափ և դաժան։ Այն, որ ընդամենը 1-2 ժամ անց հայտարարվեց քրեական վարույթի մասին, որևէ մեկին չզարմացրեց, այդպես եղել է միշտ:

Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր խոսքում զարմանք էր հայտնել, որ ամեն անգամ նման հրապարակումներ լինելիս դրանք չեն հերքվում հենց Նարեկ Նալբանդյանի կողմից, ինչն, իր ձևակերպմամբ, իրենց ահավոր ձևով նյարդայնացնում է։ Նույն օրը Նալբանդյանը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորաբար նշված էր. «Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ»: «Փաստը» փորձեց ուսումնասիրել, թե արդյոք Նալբանդյանը հրապարակային հերքել է այդ լուրերը, ինչպես ինքն է պնդում: Պարզվեց՝ իսկապես Փաշինյանի վերոնշյալ պնդումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը. Նարեկ Նալբանդյանը հրապարակայնորեն ոչ մեկ անգամ հերքել էր այդ խոսակցությունները, ինչում կարելի է համոզվել ընդամենը, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը, թեթևակի «գուգլելով»։

Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ դա չէ՝ հերքվել է, չի հերքվել: Շատ ավելի էական է, որ երկրի ղեկավարի կողմից հնչող նմանատիպ հայտարարություններն ու բիզնես դաշտի հետ կապված շահարկումները չափազանց վտանգավոր ազդակներ են պարունակում ներդրումային ու բիզնես միջավայրի համար։ Ընդհանրապես, անհեռատես հայտարարությունները, ինչպես նաև գործարարների հանդեպ իրականացվող ճնշումները, մեկ անձի հրահանգով «ոտքի վրա» քրեական վարույթների նախաձեռնումները կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ տնտեսական ամբողջ շղթայի համար։

Անհիմն կասկածների, սպառնալիքների, զուտ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ցանկությամբ դռներ կապարակնքելու, ձերբակալությունների մթնոլորտում բիզնեսն սկսում է լարվել, կծկվել և զգուշավորություն ցուցաբերել, ինչը լուրջ հարված է հասցնում երկրի տնտեսական կայունությանն ու ներդրումային գրավչությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում