Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև
Հասարակություն

Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

«Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։

Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։ Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։

Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա: Այս հանգամանքն անհրաժեշտ է` նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։

Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող բոլոր անձանց ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զգայունություն՝ զերծ մնալով երեխայի լուսանկարների, տեսանյութերի, անվան և նրան նույնականացնող այլ տվյալների անհարկի հրապարակումից և հետագա տարածումից։

Ընդ որում, նշվածի առնչությամբ ՄԻՊ հաստատությունը համագործակցում է նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այն, որ համանման դիրքորոշում ունի նաև Գործակալությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել օրեր առաջ Երևանում առանց ծնողական խնամքի հայտնաբերված նորածին երեխայի վերաբերյալ տարբեր հարթակներում տարածվող տեղեկատվության վերաբերյալ:

«Գործակալությունը բարձր է գնահատում երեխային անհրաժեշտ բուժօգնություն և խնամք տրամադրող մասնագետների ու իրավասու մարմինների աշխատանքը։ Միաժամանակ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ դեպքի վերաբերյալ մի շարք հրապարակումներում տարածվել են երեխայի լուսանկարներն ու տեսանյութերը՝ առանց նրա դեմքն անճանաչելի դարձնելու, իսկ հետագայում հրապարակվել են նաև երեխային նույնականացնելու հնարավորություն տվող այլ տեղեկություններ։

Նորածնի հայտնաբերման պատմությունը հասկանալիորեն առաջացրել է հանրային մեծ հետաքրքրություն, իսկ դեպքի վերաբերյալ հանրությանը տեղեկացնելն ունի իրավաչափ նպատակ։ Սակայն հանրային հետաքրքրությունը և դեպքի լուսաբանման անհրաժեշտությունն ինքնին չեն վերացնում անձնական տվյալների պաշտպանության պահանջները։

Երեխայի լուսանկարը կամ տեսապատկերը անձնական տվյալ է, իսկ երեխայի վերաբերյալ տվյալներ մշակելիս անհրաժեշտ է ցուցաբերել առանձնահատուկ զգուշություն՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքով։ Յուրաքանչյուր հրապարակող պետք է գնահատի՝ ինչ տվյալների հրապարակումն է իրականում անհրաժեշտ, ինչ ծավալով և որքան ժամանակով, և արդյոք նույն նպատակին հնարավոր չէ հասնել երեխայի իրավունքներին ավելի քիչ միջամտող եղանակով։

Գործակալությունը գտնում է, որ տվյալ դեպքում դեպքի էության, երեխայի վիճակի և նրա նկատմամբ իրականացվող խնամքի մասին հանրությանը հնարավոր է տեղեկացնել նաև առանց երեխայի դեմքը բաց ցուցադրելու կամ նրան նույնականացնելու հնարավորություն տվող այլ տվյալներ հրապարակելու։

Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում գործող էջերի և այլ անձանց կողմից երեխայի անձնական տվյալների հետագա տարածման վրա։

Երեխայի լուսանկարի, տեսանյութի կամ այլ անձնական տվյալի՝ պետական մարմնի, բուժհաստատության, լրատվամիջոցի կամ այլ աղբյուրի կողմից արդեն հրապարակված լինելը չի նշանակում, որ այն կարող է ազատ և անսահմանափակ կերպով վերարտադրվել և տարածվել։ Յուրաքանչյուր հետագա հրապարակում անձնական տվյալների մշակման առանձին գործողություն է, և սկզբնաղբյուրում տվյալն արդեն հրապարակված լինելը հետագա տարածողին չի ազատում դրա անհրաժեշտությունն ու համաչափությունն ինքնուրույն գնահատելուց։

Նույն զգուշավորությունն անհրաժեշտ է երեխայի ծնողների, ծագման և ընտանեկան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ որոնելիս և հրապարակելիս։ Նման լրացուցիչ տվյալները կարող են հետագայում նպաստել երեխայի նույնականացմանը և առնչվել նրա մասնավոր ու ընտանեկան կյանքի, իսկ համապատասխան դեպքում՝ նաև որդեգրման գաղտնիության պահպանմանը։

Պետք է նաև նկատի ունենալ, որ թվային միջավայրում հրապարակված տեղեկությունները կարող են պահպանվել և վերարտադրվել տարիներ շարունակ։ Երեխայի ներկայիս խոցելի իրավիճակը չպետք է ստեղծի մշտապես հասանելի թվային հետք, որի միջոցով տարիներ անց հնարավոր կլինի նույնականացնել նրան և կապել կյանքի առաջին օրերի խիստ անձնական հանգամանքների հետ։

Ուստի Գործակալությունը հորդորում է լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերում գործող էջերին և այլ անձանց ձեռնպահ մնալ երեխայի դեմքը բաց ցուցադրող լուսանկարների ու տեսանյութերի և այլ անհարկի նույնականացնող տվյալների հետագա տարածումից։ Արդեն հրապարակված նյութերի դեպքում հորդորում ենք անճանաչելի դարձնել երեխայի դեմքը և հեռացնել այն տվյալները, որոնց հրապարակումն անհրաժեշտ չէ հանրությանը դեպքի մասին տեղեկացնելու համար։

Երեխայի լավագույն շահը պետք է առաջնային լինի նրա անձնական տվյալների ինչպես սկզբնական հրապարակման, այնպես էլ յուրաքանչյուր հետագա տարածման ժամանակ։

Նշված հարցի առնչությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համագործակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ և ողջունում է Պաշտպանի կողմից արտահայտված համանման դիրքորոշումը՝ երեխայի լավագույն շահի և նրա անձնական տվյալների պաշտպանության առաջնահերթության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել էր մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն, նշանակվել էին համապատասխան հետազոտություններ և բուժում։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել երեխայի վիճակը:

Հետևեք մեզ՝ այստեղ