Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբից

Կյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն է

Այսօր՝ օգոստոսի 18-ին, լրանում է Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ, «Ազգային լեգեոն» ռազմահայրենասիրական կազմակերպության համահիմնադիր և հրամանատար Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցը։

Լևոն Գևորգյանի կյանքի մեծ մասը կապված էր հայրենիքի պաշտպանության, զինվորական գործի և երիտասարդ սերնդի դաստիարակության հետ։ Նրա համար հայրենիքին ծառայելը միայն պատերազմի տարիներով սահմանափակված պարտականություն չէր, այլ կյանքի ճանապարհ։

Դեռևս Արցախյան շարժման առաջին տարիներին Լևոն Գևորգյանը ներգրավված էր երիտասարդների ռազմական և ֆիզիկական պատրաստության գործում։ Այդ տարիներին ստեղծված խմբերում երիտասարդներին պատրաստում էին դժվար պայմաններում գործելու, ձեռք բերել ռազմական և դեսանտային հմտություններ։ Հետագայում նրանցից շատերը պետք է հայտնվեին պատերազմի առաջնագծում։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Լևոն Գևորգյանը դարձավ «Ազգային Լեգեոն» կամավորական ջոկատի հրամանատարը։ Ջոկատը մարտական երկար ճանապարհ անցավ՝ մասնակցելով Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության և Արցախի տարբեր հատվածներում իրականացված մարտական գործողություններին։

Այդ ճանապարհի կարևորագույն դրվագներից էին Մատաղիսի և Թալիշի ազատագրման համար մղված մարտերը, որոնցում Լևոն Գևորգյանն ու նրա ղեկավարած ստորաբաժանումը նշանակալի դեր ունեցան։

Պատերազմի ավարտով նրա մարտական կենսագրությունը չավարտվեց։

Լևոն Գևորգյանը կրկին առաջնագծում էր 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։

Պատերազմներից հետո էլ նրա համար ծառայությունը չէր ավարտվել։

2021 թվականին մի խումբ համախոհների հետ Լևոն Գևորգյանը հիմնադրեց «Ազգային լեգեոն» ռազմահայրենասիրական կազմակերպությունը։ Իր տարիների մարտական փորձն ու գիտելիքները նա սկսեց փոխանցել երիտասարդ սերնդին՝ կազմակերպելով ռազմահայրենասիրական ճամբարներ և ուսումնամարզական ծրագրեր։

Այդ ծրագրերով անցան հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ՝ ստանալով ոչ միայն ռազմական ու ֆիզիկական պատրաստվածություն, այլև սովորելով կարգապահություն, պատասխանատվություն, փոխօգնություն և հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցում։

Լևոն Գևորգյանին զինակիցները հիշում են նրան որպես սկզբունքային և պահանջկոտ հրամանատարի, բայց միաժամանակ՝ հոգատար և պատասխանատու մարդու։ Նրա համար հայրենասիրությունը գաղափարախոսական ձևակերպում չէր։ Դա իր ապրած կյանքն էր՝ մարտի դաշտում, ծառայության մեջ և երիտասարդների հետ ամենօրյա աշխատանքում։

Խորհրդանշական է, որ Լևոն Գևորգյանի կյանքի վերջին օրերն էլ կապված էին հենց իր սաների հետ։ Նա կյանքից հեռացավ 2024 թվականի օգոստոսի 18-ի վաղ առավոտյան՝ «Ազգային լեգեոնի» հերթական պատանեկան ճամբարի ընթացքում։

Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցի օրը առաջին անգամ ցուցադրվում է նրա կյանքի, մարտական ճանապարհի և գործունեության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը։

Ֆիլմում ներկայացվում է նրա անցած ճանապարհը՝ Արցախյան առաջին պատերազմի մարտերից մինչև երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված գործունեությունը։ Դա պատմություն է մարդու մասին, որի կյանքի տարբեր փուլերը միավորում էր մեկ գաղափար՝ ծառայությունը հայրենիքին։