Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվի
Աշխարհ

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միացյալ Նահանգների իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի: Այս տվյալները ներկայացրել է ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանը (USAspending.gov)՝ մատնանշելով, որ նախագծի իրականացման համար այս միջոցների համար որպես հիմնական օգտագործման վայր նշված է Հայաստանը։

Տեղեկատվության համաձայն՝ ֆինանսավորումը կապված է Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) հաղորդակցային նախաձեռնության հետ, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության հարավով անցնող տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքին կապելու նպատակով։

Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն 2026 թվականի հունվարի 30-ին TRIPP+Enterprise Fund-ին հատկացրել է 201 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի իրականացման ժամկետը սահմանվել էր մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հուլիսի 16-ին դրամաշնորհի պայմաններում կատարված փոփոխությամբ ֆինանսավորման պարտավորությունը հասցվել է 402 միլիոն դոլարի՝ առանց ծրագրի ավարտի ժամկետի փոփոխության։

TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է 2026 թվականի հունվարի 26-ին՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից երկու շաբաթ անց:

Հանդիպման ավարտին կողմերը հրապարակել էին փաստաթուղթ, որի համաձայն՝ նրանք հիմնելու են Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company (ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն): Ընկերության 26 %-ի բաժնետերը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն։

TRIPP+Enterprise Fund-ը և TRIPP Development Company-ն տարբեր ընկերություններ են․ վերջինս նախատեսված է՝ զբաղվելու Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքային նախագծի մշակմամբ և իրականացմամբ։

TRIPP Development Company-ն պետք է գործի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) հովանու ներքո։

Ի տարբերություն զարգացման ընկերության՝ TRIPP+Enterprise Fund-ը ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ Դրա ղեկավար է նշանակվել գործարար Կոնստանտին Սոկոլովը։ Աղբյուրի համաձայն՝ Դելավերում գրանցված ընկերությունների պաշտոնական բազայում հիմնադրամը ներկայացված է նաև Trans-Caspian Enterprise Fund անվամբ։

Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման ծավալի ավելացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանը Տրանսկասպյան միջանցքի հետ կապող նախագծերի առաջմղման գործում։

Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ TRIPP երթուղու իրականացումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի, այլև Հարավային Կովկասի ռազմավարական միջավայրի վրա։

Հետևեք մեզ՝ այստեղ