Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ի՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել
Քաղաքականություն

«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 2-ին իր աշխատանքները մեկնարկեց ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը։ ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում ընտրված Ռուբեն Ռուբինյանի հիմնական ուղերձն ընդդիմադիրներին էր ուղղված՝ զրոյից կառուցողական աշխատանք սկսենք, համերաշխության մթնոլորտում աշխատենք և այլն։ Սա, իհարկե, կարևոր է հատկապես մեզ նման պառակտված հասարակության համար, բայց դրանում նաև զավեշտ ու աբսուրդ կա։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանն ասում է՝ հերթական մանիպուլ յացիայի հետ գործ ունենք։ «Ռուբեն Ռուբինյանին ներկայացնելու ժամանակ պատգամավորներից մեկն ասաց՝ նա շատ հավասարակշռված և կշռադատված քաղաքական գործիչ է։ Ինձ մոտ մեղմ ժպիտ առաջացավ, որովհետև քանիցս տեսել ենք նրա պոռթկումները, հռետորաբանությունը, վիրավորական տեքստերը, պիտակավորումները։ Մեղմ ասած, հավատ չի ներշնչում կառուցողական աշխատանք սկսելու առաջարկն այդպիսի բառամթերք կիրառող մարդուց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

Շատերը նաև հիշեցրին, որ նման հայտարարություն անող քաղաքական գործիչը մաս է կազմում մի թիմի, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, մշտապես պիտակավորում է քաղաքական գործիչներին ու քաղաքացիներին։ «Երբ Ռուբեն Ռուբինյանը նստի ԱԺ-ն նախագահողի բազկաթոռին, էլ «ոտքերն ամպերում չլինեն», կսկսի իր իրական դեմքը ցույց տալ, այդ ժամանակ նրան կարելի է հիշեցնել՝ պարոն Ռուբինյան, Ազգային ժողովը պոլեմիկայի դաշտ չէ, օրենսդրական նախաձեռնությամբ զբաղվենք և այլն։ Բոլորն են կողմ, որ Ազգային ժողովը զբաղվի օրենսդրական գործունեությամբ, այլ ոչ թե զազրախոսության վայր լինի, մարդիկ իրար վիրավորեն, անվանարկեն։ Եվ ամենակարևորը՝ երբ առաջիկայում իր քաղաքական ղեկավարը գա Ազգային ժողով՝ ներկայացնելու կառավարության ծրագիրը, և ափերից դուրս գալու դեպքում Ռուբինյանը նրան սաստի, որ պետք է կոռեկտ լինել, խոսափողն էլ անջատի, խոստանում եմ հրապարակավ տալ իմ գնահատականը՝ շեշտելով, որ նա հավատարիմ մնաց իր խոսքին։ Հակառակ դեպքում դա ընդամենը դատարկախոսություն էր և բառակույտ»։

Քաղաքագետն ասում է՝ ԱԺ նիստերին սկսել է հետևել դեռևս 90-ականներից։ «2007 թվականից դա դարձավ կայուն զբաղմունք, իսկ 2012 թվականից՝ աշխատանքի բաղկացուցիչ մաս։ Մեկ-երկու նիստով ԱԺ-ին գնահատական տալն այնքան էլ ճիշտ չէ, սակայն կարող ենք արձանագրել, որ իշխանություններն իրենց նախընտրական հռետորաբանությունից և գործունեությունից չեն հրաժարվել։ Ավելին՝ բավականին լուրջ են տրամադրված, ինչպես իրենք էին ասում, «սատկացնել ընդդիմությանը, բոլորին հատիկ-հատիկ իրենց տեղը դնել, ոտնատակ տալ» և այլն։ Լուրջ են տրամադրված ընդդիմությանը, բառի բուն և փոխաբերական իմաստով, ջախջախելու մասով։ Դրա վառ օրինակն Էդգար Ղազարյանի անունը կարդալիս երկար ծափողջյուններն էին։ Հասկանում ենք, որ նրա վրա «ատամ ունեն», քանի որ վերջինիս խոսքը բավականին սուր է, տպավորիչ։ Չեմ բացառում, որ առաջին հնարավորության դեպքում վերջինիս նկատմամբ որոշակի գործողություններ են կատարելու։ Ընդդիմությունից առաջին օրը բավականին հետաքրքիր էր Գեղամ Մանուկյանի խոսքը, նա բավականին փորձառու քաղաքական գործիչ է, լուրջ քաղաքական խոսքը նրանն էր։ Արթուր Խաչատրյանի աշխատելաոճն ու հռետորաբանությունն էր քաղաքական։ Հաջորդը՝ երբ Նարեկ Կարապետյանը լեգիտիմ հարց տվեց և բարձրաձայնեց Վեհափառի բացակայության մասին։ Երեկ էլ ուշագրավ ելույթներ կային ընդդիմությունից, բոլորն առանձինառանձին չշեշտեմ։ Միևնույն ժամանակ, ընդգծենք, որ առաջին երկու օրերն են, ոմանք անփորձ էին, տեղի ունեցողն իրենց համար նորություն էր և այլն։ Հուսանք, որ ավելի բովանդակալից և կառուցողական Ազգային ժողով կունենանք, ոչ թե՝ «խփոցիներ», ձեռնամարտեր և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հայաստանի քաղաքացիների մի մասը հստակ պատկերացում ունի, թե ինչ է տեղի ունեցել անցնող տարիներին Հայաստանի և Արցախի հետ և նաև այդ պատճառով քվեարկել է ընդդիմադիր ուժերի օգտին։ Մեկ այլ մասը պաշտպանում է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մեկ այլ խումբն էլ, ըստ Հովասափյանի, իրավիճակը չպատկերացնող, իրական ռիսկերը չհասկացող, չինֆորմացված մարդիկ են. «Իրենք, ըստ էության, չեն պատկերացնում, թե ինչ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, էթնիկ, նույնիսկ քաղաքակրթական լրջագույն մարտահրավերների մեջ ենք հիմա։ Շուշիում կամ Հադրութում ապրող ոչ մի հասարակ քաղաքացի երբեք չէր պատկերացնի, որ 2020 թվականի սեպտեմբերի 26ին նա վերջին անգամ է իր տանը կերակուր պատրաստելու։ Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին»։

Այս իրավիճակում ընդդիմության խոսույթն անգամ պետք է տեղին և դիպուկ լինի, քանի որ իրենց ձայն տված քաղաքացիներին պետք չէ անընդհատ հիշեցնել անցած տարիներին տեղի ունեցածի մասին։ Պետք է խնդիրների լուծումների մասին բարձրաձայնել։ «Չցանկանալով թիրախավորել ընդդիմադիր որևէ քաղաքական գործչի կամ ուժի, բայց օրակարգային կարևոր հարցեր կան, որոնք պետք է առաջ տանել։ Ոչ ոք չի ասում մոռանալ ողբերգությունների մասին, մոռանալ իշխանությունների վարած հակահայկական քաղաքականությունը, բայց այդ ամենը վերստին ի շրջանս յուր պտտեցնելը ոչ մի տեղ չի տանի։ Դա չի տալու նոր դիվիդենտ, քաղաքական կապիտալ։ Պետք է տեղի ունեցածը վերաիմաստավորենք, ժամանակակից տերմին կա՝ ռեստարտ անենք, որպեսզի ստեղծված նոր իրողություններով, քաղաքական, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական այս պայմաններում կարողանանք մեր ասելիքը, ազնիվ մղումները, իրական ցանկությունները հանրությանն ավելի մատչելի ներկայացնել, որ մարդիկ հասկանան՝ ընդդիմությունը «տրոյական ձի» կամ «5-րդ շարասյուն» չէ, այլ կա ազգային պահպանողական արժեհամակարգի ջախջախման վտանգ։ Բայց կա հարցի մյուս կողմը։ Մարդիկ ուզո՞ւմ են դա, թե՞ ոչ։ Մարդիկ հոգնել են այս ամենից, ոմանք լատենտ, անտարբեր վիճակով ապրում են։ Մարդկանց այս տեսակն ապրում է իր ստեղծած ապակյա իրականության մեջ և չի ուզում տեսնել, թե ինչ է կատարվում իրականում։ Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ գուցե մե՞նք ենք սխալ։ Բայց հետո կարծես ինքդ քեզ սաստես՝ ոչ, ես սխալ չեմ։ Ո՞վ կարող էր մտածել, որ մի օր Կաթողիկոսը կկանգնի դատարանի առջև։ Երբեք չէի հավատա, որ պատմության մեջ կլինի օր, երբ կասեն՝ այսինչ օրը Կաթողիկոսի դատավարության օրն է։ Նիստը նախագահող դատավորը ինչպե՞ս է «մտել» այս թեմայի մեջ։ Կաթողիկոսը և մի քանի սրբազան նստելու են մեղադրյալի աթոռին, և դատավարությո՞ւն է ընթանալու։ Սա հայոց պատմության թերևս ամենաողբերգական ու խայտառակ օրերից մեկն է լինելու։ Նույնն էլ՝ քաղաքական հետապնդումների մասով։ Մարդիկ անգամ մոռանում են, թե ում են կալանավորել, ում խափանման միջոցն են փոխել, ում դեպքում են վարչական հսկողություն կիրառել։ Բոլորս սկսել ենք տիրապետել դատական համակարգի նրբություններին։ Քաղբանտարկյալների ցանկն այնքան մեծ է, որ անգամ ես, որ քաղաքական գործընթացների բովի մեջ գտնվող մարդ եմ, շատ ժամանակ մոռանում եմ ինչ-որ մեկի անունը։ Հուսանք, որ մի օր կունենանք այս շղթայի ավարտը։ Նժդեհն ասել է՝ լուսաբացից առաջ գիշերն ամենաթանձրն է թվում։ Չհուսահատվենք։ Հուսահատությունը մեծագույն մեղք է։ Եթե քեզ համարում ես քրիստոնյա, իրավունք չունես հուսահատվելու կամ քո ազնիվ մղումներից հետ կանգնելու»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում