Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա Ալավերդյան
Քաղաքականություն

«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գագիկ Ծառուկյանի դեմ այս աշխարհաքաղաքական ու ներքաղաքական գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը փաստացի նաև սեփականության վերաբաշխում է իրականացնում, կարծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Չեմ զարմանա, որ «Արարատցեմենտը» փորձում են վերցնել մարդիկ, որոնք 90-ական թվականներին անօրինական ճանապարհով ստացել են «Արարատցեմենտի» նկատմամբ վերահսկողություն, իսկ 1998 թվականից հետո շատ օրինական ձևով զրկվել են դրա տնօրինությունից։ Նիկոլ Փաշինյանը հիմա պարզապես կապիտալի դասական վերաբաշխում է փորձում իրականացնել։ Կարող եմ ասել մի բան՝ եթե հայկական պետականությունը շարունակի գոյություն ունենալ, և Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն, այն մարդիկ, որոնք հիմա փորձելու են ձեռք դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա, նրանք, ինչպես 1998 թվականից հետո, այնպես էլ ապագայում զրկվելու են դրանից ու նաև այն ակտիվներից, որոնց միջոցով փորձելու են ձեռքը դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա։ Սա ոչ թե սպառնալիք է, սա քաղաքական գործընթացների տրամաբանության դրսևորում է։ Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է։ Կալանավորված է Անդրանիկ Թևանյանը։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ խոսքը Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կամ հօգուտ Ռուսաստանի պետական դավաճանության մասին է։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ անմարդկային քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերին ընդառաջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում, փոխանակման ֆոնդ է ձևավորում հետևյալ տրամաբանությամբ՝ մեզ ԵԱՏՄ-ից մի հանեք, մի սառեցրեք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, մենք էլ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչներին ազատ կարձակենք, բայց, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի այս հաշվարկն իրեն չի արդարացնելու։ Ռուսաստանը չի գնալու այն ճանապարհով, որը նա կուզեր տեսնել, հետևաբար՝ ընդդիմադիրների դեմ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները սպասելի էին, բայց այն վերջնական արդյունքին, ինչի համար դա անում է, նա չի հասնելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հնարավո՞ր է, որ այս բոլոր գործընթացներն ուղղված են մեր հասարակության ներսում վախի մթնոլորտի հաստատմանը։ «Մեր հասարակությունը կամ, օրինակ՝ հետապնդման ենթարկվող գործարարների աշխատակիցները բազմաշերտ են։ Մարդիկ կան, որ կարծում են՝ եթե նման մարդկանց նկատմամբ այսպիսի գործողություններ են անում, իմ գլխի տերն ո՞վ է։ Կա նաև հասարակության այլ հատված, որն ասում է՝ քո խնդիրը գործարարի հետ է, ինչո՞ւ ես գործարանը փակում։ Չպետք է վարդագույն ակնոցով նայենք տեղի ունեցող գործընթացներին։ Եթե անդրադառնանք վախի մթնոլորտին, ապա սա ավելի շատ ուղղված է քաղաքական դաշտին։ Նա փորձում է ամայացնել քաղաքական դաշտը, բայց Գագիկ Ծառուկյանը հետքայլ չի անում։ Նույն կերպ նաև Սամվել Կարապետյանը հետքայլ չարեց։ Իր համար այդքան էլ կարևոր չէր, որ ՀԷՑ-ը կխլեն և այլն։ Նույն կերպ՝ ով ձեռքը դրեց Կարապետյանի բիզնեսների վրա, ապագայում դրանցից զրկվելու է, իսկ այն մարդիկ, ովքեր, օրինակ՝ աշխատավարձ են ստացել Սամվել Կարապետյանի հաշվին, այն հետ են տալու, եթե հետ էլ չտան, գնալու են այդ աշխատավարձին համաչափ նստեն»։

Երբեմն զգացողություն է, թե բոլորս փակուղում ենք և անարդյունավետ աշխատանք ենք կատարում։ Սա իր հետ նաև հուսահատություն է առաջ բերում։ Մաթևոսյանը համաձայն չէ, որ քաղաքական, լրատվական, առողջ հասարակական դաշտերում կատարվող աշխատանքն անարդյունավետ է։ «Հակառակը՝ շատ արդյունավետ է։ Ե՛վ քաղաքական ուժերը, և՛ առողջ քաղաքացիական հասարակությունը, և՛ լրատվամիջոցներն ահռելի աշխատանք են կատարել։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին կալանավորել էր, տնային կալանքի տակ է պահել, թույլ չի տվել նրան մասնակցել ընտրություններին, «Ուժեղ Հայաստանի» ակտիվի երևի թե բոլոր ներկայացուցիչները առնվազն մեկական անգամ կալանավայրերով անցել են, ճնշումներ են գործադրվել «Հայաստան» դաշինքի վրա։ Պաշտոնապես իշխանությունները նաև ամենաշատ գումարն են ծախսել քարոզարշավի ժամանակ, վարչական ռեսուրսի խայտառակ կիրառում է տեղի ունեցել։ Այս ամենը տեղի է ունեցել եվրոպացիների, ամերիկացիների լուռ համաձայնությամբ։ Յութուբն ու այլ տեղեկատվական պլատֆորմները դարձրել էին իրենց քաղաքական գովազդի կարևոր հարթակ։ Բայց այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի ստացել ընտրություններին մասնակցող քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Դա իմ, ձեր, քաղաքական գործիչների, պատգամավորների աշխատանքի արդյունքն է, որովհետև հասարակության մեծամասնությունը, որը մասնակցել է ընտրություններին, կողմ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ այս մարդը չի ստացել մեծամասնություն, հետևողական աշխատանքի արդյունք է։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հասկանում եմ, որ դա այդքան արագ տեղի չի ունենում, որքան հասարակության զգալի հատվածը կցանկանար, բայց դա տեղի է ունենում։ Այդ աշխատանքը չափազանց արդյունավետ է, ու նաև այն ագրեսիվությունը, որով Փաշինյանը ընտրություններից հետո հարձակվեց Ծառուկյանի վրա, դրա դրսևորումներից մեկն է եղել։ Այս մարդն արել է մի բան, որը ոչ մի իշխանություն նախկինում չէր արել։ Նա 60 հազար մարդու ձայն գողացել է, զրոյացրել, ասել՝ ժողովուրդ ջան, դուք երկրորդ կարգի մարդ եք, ձեր քվեները չենք հաշվում, դուրս ենք թողնում ընդհանուր հաշվարկից»։

Իսկ վերջում ստեղծված իրավիճակից ելքի մասին։ «Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, բայց իր կարևորագույն պարտականություններից մեկը Սահմանադրության փոփոխությունն է։ Ասում էր՝ եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Այս իրավիճակում ինչպե՞ս է անելու սահմանադրական փոփոխություն։ Պետք է գա Ազգային ժողով։ Եթե ԱԺ գնացող խմբակցություններում չլինեն Իշխան Զաքարյաններ, Նիկոլ Փաշինյանը չի կարող Ազգային ժողովում անցկացնել սահմանադրական փոփոխությունները։ Ի՞նչ կարող է անել։ Նա կարող է հայտարարել՝ ժողովուրդ ջան, սահմանադրական փոփոխությունների փաթեթը դնում ենք քվեարկության, հիշում եք, որ ասում էինք՝ եթե սահմանադրական մեծամասնություն չունենանք, կլինի պատերազմ։ Հիմա եթե ընդդիմությունը կողմ չի քվեարկում, պատերազմ է լինելու։ Ընդդիմությունը կողմ չի քվեարկում, ու ենթադրենք, Ալիևը մտնում է Տիգրանաշեն։ Այս իրավիճակին ընդդիմությունը պետք է պատրաստ լինի, հասարակության հետ պետք է խոսի, այս ամենը բացատրի ու ասի, որ այս մարդիկ կարող են պայմանավորված պատերազմի գնալ։ Հայաստանից դուրս գտնվող սուբյեկտները, որոնք կարող են սրա վրա ազդել, կարծում եմ՝ կարձագանքեն Փաշինյանի նմանաբովանդակ հայտարարությանը։ Բայց թե ի՞նչ կանի ընդդիմությունը, չգիտեմ։ Դրա համար ասում եմ՝ այսօրվանից պետք է պատրաստվեն այս զարգացումներին, խոսակցությանը։ Պատրաստվում են այդ զարգացումներին, մեր օտարերկրյա գործընկերները, Հայաստանի Հանրապետության բնական դաշնակիցները արձագանքում են Նիկոլ Փաշինյանի խոսքին, ասում են, որ Հայաստանի դեմ պատերազմն իրենց դեմ պատերազմ է նշանակում։ Պատերազմական գործոնը չեզոքացվում է, բայց Նիկոլ Փաշինյանը, միևնույնն է, պետք է Սահմանադրությունը փոխի, ինչպե՞ս կարող է դա անել, եթե չի կարողանում նույնիսկ սահմանադրական հանրաքվեի օր նշանակել։ Իրեն պետք է ընտրություններով ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Այդ դեպքում նա պետք է հրաժարական տա, երկու անգամ չընտրվի վարչապետ, ու գնանք արտահերթ ընտրությունների։ Այս ընդդիմությունն արդեն ունի բավարար ձայներ, որպեսզի երկրորդ ընտրության ժամանակ առաջադրի իր վարչապետի թեկնածուին։ Փաշինյանն ասում է՝ թող հեղափոխություն անեն, եթե ինձ չեն հավանում։ Սա լավագույն հնարավորությունն է, երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրի ընդդիմությունը, և Փաշինյանի ասած տարբերակով, նաև հեղափոխական տարբերակով՝ գնան հարցի կարգավորմանը։ Տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն, բայց չգիտեմ՝ ընդդիմությունը կկարողանա՞ սա նյութականացնել, թե՞ ոչ, որովհետև մինչ այս պահը իմ տպավորությունն այն է, որ որոշ մարդկանց թվում է՝ ամեն ինչ անիմաստ է, և այդ մոտեցումը գերակշռում է։ Բայց հստակ մատնանշեցի, թե ինչ զարգացումներ են լինելու։ Չենք կարող խուսափել սահմանադրական փոփոխություններից։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի ձև պետք է փորձի լուծում գտնել։ Նշեցինք, թե ինչպես ու ինչի դա կարող է հանգեցնել, մնում է՝ ընդդիմությունն աշխատի», - եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում