Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը «Շների լեյշմանիոզի համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ «2015 թվականից ուսումնասիրում եմ շների լեյշմանիոզ հիվանդությունը, հիվանդության համաճարակաբանությունը Հայաստանի Հանրապետությունում, և վերջապես այս տարի պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս։ Բավականին ծավալուն աշխատանք է արված։ 13 հազարից ավելի շուն, 90 շնագայլ է հետազոտվել, և ունենք պատկեր տվյալ հիվանդության տարածվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդություն, որը բավականին ծանր հետևանքներ է ունենում մարդկանց վրա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Ընդգծում է՝ վերջին յոթ տարվա կտրվածքով սա անասնաբուժություն գիտության ոլորտում առաջին պաշտպանությունն էր։

Հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է ուսումնասիրության առարկա դարձրել հենց այս թեման։ «2015 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմ ընկերներն ինձ, որպես անասնաբույժ, հրավիրեցին նմուշառում իրականացնել։ Հիվանդությունն ընդգրկվել էր մոռացված հիվանդությունների շարքում, բայց նոր դեպքեր էին ի հայտ եկել, և որևէ մեկը՝ ո՛չ անասնաբույժները, ո՛չ բժիշկները, չէին պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մասնագիտական քննարկումներից հետո որոշեց հետազոտություններ իրականացնել, եղել են նաև երեխաների մահվան դեպքեր։ Երբ նայում էի մարդկանց աչքերին, ովքեր կորցրել էին մինչև հինգ տարեկան երեխաներ հիվանդության պատճառով, որովհետև բժիշկները պարզապես չէին իմացել, թե ինչ բուժեն, քանի որ այդ հիվանդության կլինիկան շատ ցայտուն չէ, որոշեցի հետազոտություն սկսել։ Հետազոտությունը սկսելիս չէի մտածում ատենախոսություն պաշտպանելու մասին, բայց իմ շատ լավ ընկեր, երջանկահիշատակ գիտնական Վլադիմիր Դավիդյանցը ինձ համոզեց, և իմ առաջին ղեկավարը նա դարձավ։ Ցավոք, նա քովիդից մահացավ, ղեկավարս փոխվեց։ Որոշեցի պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս և ամեն ինչ անել, որ պատկան մարմիններն իմանան այդ հիվանդության մասին։ Ատենախոսության մեջ առաջարկվեցին նաև պայքարի միջոցներ։ Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չէի ուզում պաշտպանել թեկնածուականս, որ հանկարծ ավելորդ խոսակցություններ չլինեին, թե դարձավ բարձրաստիճան պաշտոնյա, որոշեց գիտությունների թեկնածու դառնալ»,հավելում է նա։

Ավելի հաճախ գիտական աշխատանքները մնում են դարակներում և իրենց կիրառությունը չեն գտնում առօրյա կյանքում։ «Իմ հետազոտության պարագայում ոչ միայն լուծումներ են առաջարկվել, այլ դրանք գործածության մեջ են դրվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում։ Կարևորել եմ մեկ՝ առողջության գաղափարը։ Այս աշխատանքը հողի վրա այդ գաղափարի իրականացումն է։ Իմ առաջարկությունների շնորհիվ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը պարտադիր հետազոտվող հիվանդությունների ցանկում ներառեց նաև լեյշմանիոզը։ Այսինքն՝ թափառող շներին հավաքելու ժամանակ, բացի պատվաստումից և ստերջացումից, նաև պարտադիր է տվյալ հիվանդության հետազոտությունը։ Իմ հետազոտության գործնական, կիրառական նշանակությունն արդեն երևում էր, մնում էր՝ ամրագրեի, որ ես անասնաբուժական գիտությունների թեկնածու եմ, և դա իմ աշխատանքն է»,-եզրափակում է Գեորգի Ավետիսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում