Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան
Քաղաքականություն

«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բազմիցս ասել եմ, որ հատվածական ենք նայում այս իշխանությունների գործունեությանը։ Այնինչ, դեռ 2018 թվականից պնդում եմ, և դա իմ հիմնավոր կարծիքն է, որ այս իշխանությունը եկել է հստակ ծրագրով երկու միասնական նպատակ իրագործելու համար։ Մեկը՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, և մյուսը՝ Հայաստանը դարձնել ուղղակի տարածք, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, երբ անդրադառնում ենք վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին։

Ընդգծում է՝ գործող իշխանությունները, այսպես կոչված, հաղթանակի համար ամեն ինչի գնացել են, և Արևմուտքը ու բոլոր-բոլորը փակում են դրա վրա աչքները։ «Պատճառը մեկն է։ Դա պղտոր գլոբալիստական կենտրոնների միասնական մոտեցումն է, և այդ առումով իրենք երկար տարիներ, առնվազն 2008 թվականից, եթե չասեմ՝ 1998 թվականից հետո, հավաքագրում էին թիմ։ 2008 թվականի հուլիսի 1-ին իրենց ծրագրածը չստացվեց։ Շարունակեցին հավաքագրել թիմ, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը հլու-հնազանդ, բայց նաև ոգևորված կատարում է իր առջև դրված խնդիրը, որովհետև իրենք էլ են կրողը թե՛ հայատյացության, թե՛ հայկական պետականության զրոյացման և թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականության սպասարկման։ Իշխանության «հաղթանակ» կոչվածը պետք է պարտադիր գրանցվեր բոլոր այդ սխալներով՝ կոպիտ, հակասահմանադրական, հակաիրավական, անօրինական և այլն, որ իրականացվեն այդ ճնշումները։ Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ։ Ընդունված է, որ հաղթողը սկսում է աշխատել բոլոր խավերի հետ, բայց նրանք չեն հաղթել, առավել ևս՝ չեն հաղթել համերաշխության համար, հակառակը՝ ամեն ինչ արել են, որ իրենց անպայման հայտարարեն հաղթող, որպեսզի շարունակեն հայատյաց և հակապետական քաղաքականությունը»,նկատում է մեր զրուցակիցը։

Ռեպրեսիաներով և վախի մթնոլորտով հնարավո՞ր է ապահովել Հայաստանի ներկայիս իշխանությունների անընդհատությունը։ «Տեսեք՝ կա Ինդոնեզիայի սարսափելի օրինակը, երբ սեփական ժողովուրդը՝ մոտ 1,5 միլիոն մարդ, ոչնչացվեց։ Այնտեղ ակտիվ դիմադրությունը քսան տարուց ավելի տևեց։ Բայց չպետք է մտածենք նախադեպերի մասին, այլ պետք է փնտրենք այն ճանապարհը, որով քաղաքակրթության մեջ իր արժանի հետքը թողած հայ ազգը չընկնի համանման իշխանավորի ձեռքը, ինչպիսիք եղել են տարբեր երկրներում»։

Օրերս հայտարարվեց նաև, որ ձևավորվում է քաղաքագետներից, իրավապաշտպաններից ու դիվանագետներից կազմված հանձնախումբ։ Այն զբաղվելու է քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով։ «Երբ մտածել ենք հանձնախումբ ստեղծելու մասին, նախ և առաջ բոլոր՝ բավականին իրազեկ և ակտիվ խմբերին հարցրել ենք, թե կա՞ միասնական շտեմարան, որտեղ գրանցված են ոչ միայն նրանք, ովքեր այսօր են գտնվում անազատության, տնային կալանքի կամ հետապնդման մեջ, այլ նաև հետապնդման են ենթարկվել այս իշխանության կառավարման սկզբից։ Պարզվեց, որ այդպիսի անձանց անգամ միասնական շտեմարան չկա։ Երկրորդ՝ կարծես բոլորիս համար է պարզ, որ միջազգային հանրությունն ուղղակի ոգևորում է այս իշխանություններին այսպիսի գործողությունները շարունակելու համար։ Կարծես թե մենք էլ համակերպվել ենք, որ իմաստ չունի դիմելու որևէ մարմնի։ Դրա հետ և՛ ես, և՛ մեր խմբի անդամները համաձայն չենք։ Կարծում ենք, որ մեր հասարակության սխալներից մեկն այն է, որ պատշաճ ձևով ակտիվ չենք եղել ոչ միայն այս իշխանությունների ժամանակ, այլ, կարծես, չգիտենք էլ այն բազմաթիվ մարմինների տեղն ու գործունեությունը, որոնց պետք է անպայման դիմել այսպիսի դեպքերում։ Նախկինում միջազգային հանրությունը վերին աստիճանի հետևողականորեն գտնում էր, նշում, հնչեցնում և դատապարտում նման դեպքերը, իսկ հիմա հակառակ վիճակն է։ Բայց դա մեզ չպետք է մոլորության մեջ գցի։ Պետք է բոլոր մարմիններին դիմել, որոնց թիվը մոտ երեք տասնյակ է։ Ռեպրեսիաների ներքո հայտնված մարդկանց մեջ կանանց, մինչև անգամ երեխաների իրավունքներն են ոտնահարվում։ Ունենք տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ, որոնք հետապնդման են ենթարկվել։ Վերջերս նաև խոսվեց ինքնասպանության մի դեպքի մասին։ Օրինակները շատ են։ Կարծում եմ, որ երբեմն մենք ենք չեզոք գտնվել և չենք դիմել միջազգային տարբեր կազմակերպությունների։ Կրկին հիշեցնեմ՝ այն կազմակերպությունները, որոնք նախկինում եղել են շատ ակտիվ, այսօր ոչինչ չեն անում։ Նոր կազմավորվող հանձնախմբերը պարտավոր են դիմել հնարավոր բոլոր կառույցներին։ Այդպիսի գործունեությունը որպես պարտավորություն ենք ընկալում։ Անգամ ամոթ է, որ այսօր չունենք մանրակրկիտ միասնական շտեմարան, որտեղ ներառված կլինեն քաղաքական հետապնդման ենթարկված անձինք։ Չպետք է մոռանալ, որ այս ամենն ունի ոչ միայն քաղաքական բնույթ, այլև մարդկային։ Ամեն անգամ կոնկրետ մարդկանց մասին է խոսքը։ Գործ ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների ոտնահարման հետ։ Կարծում եմ՝ մարդասիրական ասպեկտը չպետք է աչքաթող անել»,-ասում է մեր զրուցակիցը։

Իսկ ռեպրեսիաները հաջորդիվ շարունակվելո՞ւ են։ «Համոզված եմ, որ իշխանությունը ծրագրել է իր անելիքները, մինչև անգամ դրանց հերթականությունը։ Մասնավորապես՝ համոզված եմ, որ ԶԼՄ-ներն են հերթական թիրախը դառնալու և բոլոր նրանք, ովքեր այլախոհ են, համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ։ Պետք է անենք այն ամենը, ինչը կարելի է և պետք է, ավելի պարզ՝ ինչը չի կարելի չանել։ Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն այս քաղաքականության հետ, համաձայն չեն գլոբալիստական կենտրոնների հետ, իսկ վերջիններս չեն թաքցնում արտաքին ուղղակի միջամտությունները, որոնցով իբր պայքարում են հիբրիդային միջամտությունների դեմ, պետք է շարունակեն պայքարել ամեն մեկն իր տեղում։ Օրենքը, Սահմանադրությունը և միջազգային իրավունքն այսօր ծառայում են գլոբալիստական, կասեի՝ մարդատյաց նպատակներին։ Պատահական չէ, որ եվրոպական ղեկավարությունը չի արտահայտում եվրոպական ժողովուրդների կարծիքը, շահերը, իրենք այդ կենտրոնների դրածոներն են։ Դա ոչ ոք արդեն չի էլ թաքցնում, դա բոլորին է հայտնի։ Դրա համար էլ կարծում եմ, որ պետք է նորագույն մարտահրավերներին արձագանքենք նորագույն մեթոդներով։ Բավարա՞ր են ավանդական դարձած մեթոդները։ Ո՛չ։ Պետք է մտածել նոր ձևի արձագանքի մասին՝ նոր մարտահրավերները հաղթահարելու համար»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում