Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ճայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington Post

74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան Դումիկյան

Ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մուտքի սահմանափակումներից հետո տեղական արտադրող-արտահանողները հայտնվել են տնտեսական անդառնալի կորուստների վտանգի առաջ։ Սակայն իրական խնդիրը ոչ թե միայն ռուսական շուկայի փակումն է, այլ գործող իշխանությունների կողմից շուկաների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցված հայտարարությունների և իրական քայլերի միջև գոյացած աղետալի անդունդը։ Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ 2026 թվականի հունիս ամսվա պաշտոնական տվյալների՝ արտահանման այլընտրանքային ուղիներ գործնականում չեն ստեղծվել, իսկ Եվրոպական Միության շուկա մուտք գործելու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները պարզապես քաղաքական պոպուլիզմի և իրականությունից կտրված իլյուզիաների արդյունք էին։
 
Հունիս ամսվա տվյալների համեմատությունը ցույց է տալիս ոլորտում տիրող ճգնաժամի իրական չափերը։ Եթե 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել էր 31,738 տոննա, ապա 2026թ. հունիսին այն նվազել է՝ հասնելով 8,095 տոննայի։ Արձանագրվել է մոտ 23,643 տոննայով պակաս բերքի արտահանում, ինչը կազմում է 74.5% անկում։ Առավել ցնցող է ռուսական ուղղության վիճակագրությունը. 2025թ. հունիսին ՌԴ էր արտահանվել մոտ 27,937 տոննա պտուղ-բանջարեղեն՝ հիմնականում բարձր պահանջարկ ունեցող ծիրան, լոլիկ, պղպեղ և կեռաս, մինչդեռ 2026թ. հունիսին այդ ծավալները կազմել են ընդամենը 110.4 տոննա՝ հիմնականում թութ և խնձոր։ Արտահանումը Ռուսաստան նվազել է ավելի քան 27,826 տոննայով՝ գրանցելով 99.6% անկում, ինչը փաստում է, որ, չնայած քաղաքական իշխանությունների տարբեր հավաստիացումներին, շուկան հայկական մթերքի համար գործնականում շարունակում է մնալ փակ։
 
Ծաղկի արտահանման ոլորտը, որը վերջին տարիներին դինամիկ զարգացում էր ապրում, նույնպես կաթվածահար վիճակում է։ 2025թ. հունիսին դեպի ՌԴ արտահանվել էր 5,784,071 հատ ծաղիկ, սակայն 2026թ. հունիսին հատով չափվող արտահանում դեպի Ռուսաստան ընդհանրապես չի իրականացվել։ Ընդհանուր առմամբ, ծաղիկների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել է շուրջ 50.3%-ով։
 
Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա ըստ ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների, գործնական արդյունքներ դեռևս չկան։ ԵՄ շուկա մուտք գործելու անհնարինությունը պայմանավորված է մի շարք համակարգային խնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ պետությունը քայլեր չի ձեռնարկել։ Ֆիտոսանիտարական և սերտիֆիկացման խիստ չափանիշները, ԵՄ-ի կողմից ճանաչված լաբորատոր և սերտիֆիկացման ենթակառուցվածքների բացակայությունը, լոգիստիկ խնդիրները և բեռնափոխադրումների ծայրահեղ բարձր ինքնարժեքն իրականում ստեղծել են անհաղթահարելի արգելքներ։ Մանր և միջին ֆերմերներին չի տրամադրվել պետական աջակցություն՝ ԵՄ-ի պահանջվող միջազգային սերտիֆիկատներ ձեռք բերելու համար, ինչը նրանց զրկել է մրցունակությունից։
 
Պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման նման կտրուկ անկումը նշանակում է ոչ միայն տասնյակ միլիոնավոր դոլարների տնտեսական կորուստ, այլև հարյուրավոր ջերմոցային տնտեսությունների, ֆերմերների և լոգիստիկ ընկերությունների սնանկացման ուղղակի վտանգ։ Երբ արտադրողը զրկված է իր աշխատանքի արդյունքը վաճառելու հնարավորությունից, սկսվում է գյուղի ամայացման և գյուղատնտեսական հողերի անմշակ մնալու գործընթացը։ Հայկական գյուղատնտեսությունն ամեն օր կորցնում է իր ներուժը, իսկ իշխանությունները շարունակում են բավարարվել անբովանդակ հայտարարություններով՝ ֆերմերին իր խնդիրների հետ մենակ թողնելով։
Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան