Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցը, որի շրջանակներում նա Եկատերինբուրգում մասնակցեց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և շուրջ մեկուկես ժամ տևած առանձնազրույց ունեցավ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, հայաստանյան փորձագիտական և քաղաքական դաշտում բուռն քննարկումների ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։

Այս հանդիպման և դրա հնարավոր հետևանքների շուրջ ներկայում ամենատարբեր, հաճախ իրարամերժ կարծիքներ ու վերլուծություններ են հնչում, սակայն վերլուծական շրջանակների գերակշիռ մասը հակված չէ այս ամենի մեջ տեսնել լոկ սովորական տնտեսական բաղադրիչ կամ պարզ ցուցահանդեսային մասնակցություն։ Ընդհակառակը, շատերի բնորոշմամբ, Եկատերինբուրգ մեկնելու իրական նպատակը քաղաքական առևտրի հերթական փորձն էր և յուրօրինակ «օստապբենդերություն», որտեղ գործող իշխանությունը փորձում է իրարամերժ խաղերի ու դիվանագիտական մանիպուլ յացիաների միջոցով սեփական քաղաքական գոյատևման հարցերը լուծել։ Քննադատները շեշտում են, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից ընդունելության ձևաչափն ու Կրեմլի հետ ուղիղ երկխոսության բացակայությունն արդեն իսկ հստակ ապացույց են, որ պաշտոնական Մոսկվան այլևս չի տրվում նման էժանագին քաղաքական հնարքներին, և տնտեսական հարթակներում կայացող քննարկումները չեն կարող քողարկել անվտանգային ու ռազմավարական ոլորտներում առկա լրջագույն անդունդը։

Այս ամենի համատեքստում իրավիճակին անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը, որը «Փաստի» հետ զրույցում սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքական գիծը՝ այն որակելով երկդիմի ու պետության համար վտանգավոր։

Գեներալի ձևակերպմամբ, Փաշինյանի այցը Ռուսաստան ոչ թե պլանավորված, հավասարակշռված պետական քաղաքականության արդյունք էր, այլ ստիպված ու վախեցած քայլ, քանի որ նա մեկնել էր այնտեղ՝ այլևս ելք չունենալու պատճառով, երբ Արևմուտքից ստացվող խոստումները չեն իրականանում, իսկ տնտեսական ու անվտանգային իրականությունը ստիպում է հետ նայել դեպի Ռուսաստան։

Այս այցը ևս մեկ անգամ ի ցույց դրեց գործող քաղաքականության սնանկությունը, քանի որ չի կարելի հակառուսական հիստերիա հրահրել երկրի ներսում, փորձել դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հետո վազել ՌԴ՝ հարցեր լուծելու։ Գեներալ-մայորը շեշտել է, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է խաղալ երկու ճակատով՝ հույս ունենալով խաբել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, սակայն նման աշխարհաքաղաքական առևտուրը կործանարար է Հայաստանի պես փոքր երկրի համար, որն ունի անվտանգային լուրջ խնդիրներ։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե ով է իրենց դիմաց նստած, և այնտեղ չեն հավատում Փաշինյանի ժպիտներին կամ հավաստիացումներին, քանի որ երբ ցերեկը Արևմուտքի ներկայացուցիչների հետ քննարկվում է ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը, իսկ երեկոյան մեկնում են Ռուսաստան ու խոսում համագործակցությունից, դա ոչ թե դիվանագիտություն է, այլ քաղաքական տգիտություն։ Անդրադառնալով հանդիպման տնտեսական կողմին՝ նախկին նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկայի հետ, և Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ Ռուսաստանի կողմից նույնիսկ փոքր տնտեսական սահմանափակումները կարող են կոլապսի ենթարկել Հայաստանի տնտեսությունը, ինչն էլ նրան ստիպում է ժամանակ առ ժամանակ մեկնել ՌԴ։ Սակայն ամենամեծ ձախողումը վերաբերում է անվտանգության ոլորտին, քանի որ վարած քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրել է իր ռազմավարական դաշնակցի լիարժեք վստահությունը, բայց փոխարենը Արևմուտքից այդպես էլ չի ստացել անվտանգության իրական, գործնական երաշխիքներ։ Գեներալը եզրափակել է միտքը՝ նշելով, որ քանի դեռ Հայաստանում իրականացվում է անկանխատեսելի և արկածախնդիր արտաքին քաղաքականություն, երկիրը շարունակելու է մնալ հարվածների տակ, իսկ ռուսաստանյան վերջին այցը որևէ բեկումնային արդյունք չի տվել և չէր էլ կարող տալ, քանի որ գործող վարչախմբի նկատմամբ վստահությունը սպառված է բոլոր կողմերից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում