Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»
Քաղաքականություն

«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը: «Փաստ» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը չի ճանաչում ու չի ընդունում դրանց արդյունքները։ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քաղաքական պայքարը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցող գործընթացները դեռևս ավարտված չեն, իսկ առաջիկա զարգացումները կարող են լինել արագ և անկանխատեսելի։

Գեներալ-մայորը նշել է, որ ստեղծված իրավիճակում պատրաստ է պայքարի ցանկացած ձևի, որը կթելադրվի քաղաքական իրողություններով։ Նրա գնահատմամբ, հանրության լայն շրջանակները տեսնում և հասկանում են այն գործընթացները, որոնք, ըստ իրեն, ուղեկցել են ընտրական փուլը։

Արշակ Կարապետյանը խիստ քննադատության է ենթարկել նաև ընտրություններից հետո երկրի ղեկավարի ունեցած ելույթը՝ նշելով, որ այնտեղ չեն հնչել պետական նշանակության լուծումներ կամ հասարակությանը միավորող ուղերձներ։ Նրա կարծիքով, փոխարենը առաջնային տեղ են զբաղեցրել սպառնալիքներն ու ընդդիմախոսների նկատմամբ ուժային մոտեցումների մասին հայտարարությունները։

Կարապետյանի համոզմամբ, իշխանությունը գնալով ավելի մեծ հենարան է դարձնում իրավապահ համակարգը՝ այն ծառայեցնելով քաղաքական նպատակներին։ Նա զգուշացրել է, որ նման մեխանիզմների կիրառումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական դաշտի, այլև ամբողջ հասարակության համար։

Այս համատեքստում գեներալ-մայորը պատմական զուգահեռներ է անցկացրել անցյալ դարի բռնաճնշումների հետ՝ նշելով, որ ռեպրեսիվ համակարգերը, որպես կանոն, չեն սահմանափակվում միայն քաղաքական հակառակորդներով։ Նրա խոսքով, նման մեխանիզմները ժամանակի ընթացքում սկսում են գործել հասարակության ավելի լայն շերտերի նկատմամբ։

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում ամփոփելով իր գնահատականները՝ Արշակ Կարապետյանը հայտարարել է. «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է»։ Նա համոզմունք է հայտնել, որ ճնշումների և սպառնալիքների վրա կառուցված ցանկացած համակարգ վաղ թե ուշ բախվում է իր իսկ ստեղծած խնդիրներին և կորցնում կենսունակությունը։

Շարժման առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին պահպանել համախմբվածությունը, ակտիվ մասնակցել հանրային կյանքին և թույլ չտալ, որ երկրում խորանան բաժանարար գծերը։ Նրա համոզմամբ, Հայաստանի ապագան կախված է հասարակության միասնականությունից, քաղաքական պատասխանատվությունից և պետական շահը վեր դասելու կարողությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում