Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-ից
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեռևս ապրիլի 19-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել էր ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Մեկ շաբաթ հետո հանձնաժողովը մերժել է վարույթ սկսել:

Բազմաթիվ իրավաբաններ, փորձագետներ և քաղաքական գործիչներ պարբերաբար նշում են, որ այս կարգի հարցերում խնդիրը նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէ, նրա պարագայում ամեն ինչ պարզ է, խնդիրը իրավապահ համակարգն է, որը փաստացի ոչ միայն աչք է փակում ակնհայտ ապօրինությունների վրա, այլև, ըստ էության, խրախուսում է դրանք, թեպետ ինքնին կոչված է պայքարել ապօրինությունների դեմ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Չալաբյանը պաշտոնապես նորից դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։

Մենք դիմեցինք Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու են նորից դիմել հանձնաժողովին՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ վարույթ անգամ չի նախաձեռնվել, և ինչ ակնկալիքներ կան այս հանձնաժողովից և իրավապահ համակարգից ընդհանրապես:

«Ինչ վերաբերում է նախորդ դիմումին, որը վարույթ չեն ընդունել, ապա քսան էջանոց փաստաթուղթ են կազմել, որը վերցրել ենք, ուսումնասիրել և ասել՝ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեք, այս փաստարկները չպետք է բերել վարույթը մերժելու համար։ Պետք է վարույթը, ընդհակառակը, հարուցեք, կողմերին հրավիրեք, լսեք, նոր եզրակացություններ անեք, ոչ թե առանց վարույթ հարուցելու եզրակացություններ անեք, որ կողմերից մեկը սխալ է։ Իրենց բողոք ենք ներկայացրել, այն ընդունել են»,-նշեց Ավետիք Չալաբյանը և հավելեց, որ, այո, բոլորն էլ համոզված են նրանում, որ այս իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարող անել: «Բայց այստեղ մի նրբերանգ կա։ Պետք է ճնշումն իրավապահ համակարգի վրա պահել, որովհետև եթե իրենց չդիմես, հետո ասելու են՝ դիմեիք, մեզ ոչ մեկ չի դիմել, դրա համար ոչ մի բան չենք արել։ Լրիվ ուրիշ իրավիճակ է, երբ իրենց դիմում ես, իրենց վրա ճնշում գործադրում, հանրային հնչեղություն դրան տալիս, ստիպված են լինում թեկուզ ձևական, բայց ինչ-որ բան անել, և դա բոլոր դեպքերում ճնշում է նաև գործող իշխանության վրա։ Հաջորդը՝ այս բոլոր մարմինները, բնական է, ստեղծված են Փաշինյանի կողմից, լցված են Փաշինյանի կամակատարներով և իրականում հակված չեն որևէ լուրջ բան անելու։ Բայց երբ իրենց այս ձևով բացահայտում ես, նաև բերելու ես նրան, որ նրանից հետո, երբ Փաշինյանն իշխանազրկվի, դա հիմք է լինելու բոլոր այս մարմիններին և իրենց ղեկավար անձնակազմին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու։ Մեր Քրեական օրենսգրքում կա հանցագործությունը կոծկելու հոդված։ Բազմիցս հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին դատախազություն, որն այդ հանցագործությունները կոծկել է։ Ուստի, շատ կարևոր է, որ իշխանափոխությունից հետո այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ կոծկման համար, իսկ նրանք կոնկրետ մարդիկ են, որոնք թուղթ են ստորագրում, քեզ պատասխան են գրում և այլն, թե ինչու քրեական գործ չեն հարուցել, հիմարություններ են գրում այդ թղթերի մեջ, որոնք ստորագրում են, այդ մարդկանց կանչելու են, իրենց վրա քրեական գործ են հարուցելու։ Փաշինյանի հանցագործությունները կոծկողները Փաշինյանին հավասար պատասխանատու են։ Դրա համար, ովքեր կոծկել են դրանք, նրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ ընդհակառակը՝ մարդիկ, ովքեր այս ընթացքում, օրինակ՝ դիմում են գրել, դուրս եկել դատախազությունից, քննչական կոմիտեից, որովհետև չէին ուզում համակերպվել այս իրավիճակի հետ, իշխանափոխությունից հետո վերականգնվելու են։ Թվում է, որ այս ամենն օգուտ չունի, բայց իրականում օգտակար է»,-նշում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողը։

Միևնույն ժամանակ շեշտում է այն հանգամանքը, որ տեղի ունեցած որոշակի իրադարձությունների մասին հաճախ ժամանակի ընթացքում մոռանում ենք։ Բայց երբ այս կարգի իրավական արձանագրում է կատարվում, փաստաթղթեր են ստեղծվում, մուտք արվում համակարգ, դրանք համակարգում պահվում են, և նրանից հետո, երբ իշխանափոխություն տեղի ունենա, բոլոր այդ իրավական փաստաթղթերը շատ ավելի հեշտ է լինելու ակտիվացնել, քան եթե այդ ամենը չլիներ. «Ամենապարզ օրինակն ասեմ. երկու տարի առաջ՝ մարտին, հաղորդում էինք տվել հանցագործության մասին՝ Կիրանցում ոստիկանական բռնությունների հետ կապված։ Երկու տարի է անցել, դրա մասին արդեն մոռացել ենք, որովհետև իրադարձություններն այնքան արագ են զարգանում, չես հասցնում հիշել՝ ուրիշ ի՞նչ է եղել։ Բայց պարզվում է՝ կոնկրետ այդ հաղորդումով վարույթ է հարուցվել, կան մեղադրյալներ, տուժածներ, վարույթը գնում է առաջ և այլն։ Սա ցույց է տալիս, որ պետք է հաղորդումներ ներկայացնել, հետամուտ լինել և փորձել, ի վերջո, այս ամբողջ քաոսը բերել իրավական հարթություն։ Եթե այս քաոսը չբերենք իրավական հարթություն, այն մեզ բոլորիս կուտի։ Շարունակաբար ապրելու ենք ապօրինի պետության մեջ, որտեղ կան մարդիկ, որոնք ասում են՝ այս ամենն անիմաստ է, մեկ է՝ ոչ մի բան չի փոխվելու։ Եթե ոչ մի բան չփոխվի, անընդհատ կապրենք նախնադարի մեջ։ Եթե ուզում ենք, ի վերջո, ապրել իրավական պետության մեջ, եղած իրավական համակարգը պետք է փորձենք աշխատեցնել։ Հե՞շտ է լինելու, ո՛չ, դիմադրելու է այդ համակարգը և այլն, բայց պետք է գործ անենք, որպեսզի իրավական պետություն դառնանք»։

Ամփոփելով մեր զրույցը՝ Ավետիք Չալաբյանն ասում է. «Համարում ենք, որ մեր խնդիրներից մեկը մեր երկրում արդար հասարակարգի ձևավորումն է, և այդ տեսանկյունից իրավապաշտպանությունը դրա կարևոր էլեմենտներից մեկն է։ Ի դեպ, ասեմ՝ չի կարելի իրավապաշտպանության դաշտը թողնել սորոսականներին, որոնք այդ «իրավապաշտպանությունն» անում են, ընդհակառակը, պետության հիմքերը քանդելու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում