Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

Ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. Կամենդատյան

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե. «Հայաստանի Հանրապետության տարածքում 1045 թ-ից մինչև... 1918 թիվը (կոնտեքստում՝ հայկական - Մ.Հ.) ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»: Այս կապակցությամբ ուղղակի հիշեցնեմ փաստերը, վերաբերող բացառապես միայն ՀՀ տարածքին.

1. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 998-1084 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Սյունիքի մարզի հիմնական մասն ընդգրկող ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,

2. Նախորդ կետում նշված տարածքը 1084-1261 թվականներին անձնական ունիայով կցված է եղել Արցախը և Ուտիքի որոշ մասեր ընդգրկող ԽԱՉԵՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ,

3. ՀՀ ներկայիս տարածքի կրկին հիմնական՝ հյուսիսային, մասում 978-1261 թվականներին գոյություն է ունեցել ներկայիս Լոռու և Տավուշի մարզերն ընդգրկող ԼՈՌՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,

4. 1261-1495 թվականներին ՀՀ ներկայիս տարածքում իշխանություն է իրականացրել Օրբելյանների իշխանությունը, ընդ որում ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԸ կրել են «իշխանաց-իշխան» կոչումը և, մոնղոլների իշխանության անկման ու հետագա թուրքմենների թույլ տիրապետության պայմաններում, հաճախ եղել են փաստացի անկախ,

5. ՀՀ ներկայիս տարածքի հիմնական՝ հարավային, մասում 1495-1828 թվականներին գործել են ՍՅՈՒՆԻՔԻ ՄԵԼԻՔՆԵՐԸ, որոնք 1722-1735 թվականներին հասել են նույնիսկ լիարժեք ինքնիշխան կարգավիճակի,

6. ՀՀ ներկայիս տարածքում գործող որոշ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ հայերն ունեցել են քաղաքային լայն ինքնավարություն՝ Երևան, Մեղրի, Ղափան, Ագուլիս և այլն,

7. ՀՀ ներկայիս տարածքում 1045-1918 թվականներին գործել է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ, որն իրականացրել է պետությանը բնորոշ պետական կառավարման որոշ տարրեր՝ տեղական ինքնակառավարում, տեղական դատավարություն և, մասնակի, տեղական ֆինանսների տնօրինում: Նույն ՀԱՍԵ-ն երբեմն իրականացրել է նաև արտաքին գործառույթներ՝ կարգավորելով հայ ժողովրդի հարաբերությունները թուրքմեն տիրակալների, օսմանյան սուլթանների և պարսկական շահերի հետ, իսկ երբեմն նաև այն ղեկավարել ու տոն է տվել ազատագրական պայքարին՝ կապեր հաստատելով եվրոպական երկրների հետ:

Արդյունքում՝ ասել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է, քանզի «պետականություն» կոչված երևույթը ԲԱՐԴ և ԲԱԶՄԱՏԱՐՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ է, որի զգալի, իսկ երբեմն էլ հիմնական տարրեր հայերը նույն այս տարածքում ԵՐԲԵՔ չեն դադարել ունենալուց: Առավելագույնը, որ կարելի է ասել, դա այն է, որ ՀՀ ներկայիս տարածքում նշված ժամանակաշրջանում հայերը ինքնիշխան և լիովին ազատ պետականություն չեն ունեցել, սակայն, երբ դրսում իշխում էին սելջուկները, մոնղոլները, օսմաններն ու պարսիկները, այս տարածաշրջանում լիարժեք ինքնիշխան ՈՉ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ չի եղել:

Ոչ մի պետություն, բացառությամբ, թերևս, Օսմանյան սուլթանության, Սեֆյանների ու նրա իրավահաջորդ Աֆշարների և Ղաջարների շահությունների, ինչպես նաև՝ Ռուսական կայսրության: Այս երեք ուժերն են, իսկ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՑ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՉԵՆ ԵՂԵԼ ոչ Քարթլիի, Կախեթիի և Իմերեթիայի թագավորությունները, ոչ տեղական խանությունները, ոչ էլ Հյուսիսային Կովկասի լեռնեցիները, բոլորն էլ այս կամ այն կերպ ենթակա են եղել այն առաջին երեքին կամ դրանց նախորդած մոնղոլներին ու սելջուկներին:

ՄԻ ՊԱՐԶՈՒՆԱԿԱՆԱՑՐԵՔ Հայոց պատմությունը՝ դրանով անտեղի սնունդ տալով ազգային թերարժեքության բարդույթին, թե. «Վերջին 1000 տարում՝ 1045-1918 թվականների միջակայքում, հայերն այստեղ պետություն չեն ունեցել»: Մի արեք, ԹՇՆԱՄԻՆ ԻՆՔՆ Է ՆՄԱՆ ՍԽԱԼ ՊՆԴՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ՝ մեր ազգին ու նրա անցած ուղին վարկաբեկելու համար, ջուր մի լցրեք թշնամու գաղափարական ջրաղացին:
 
Պատմաբան Մհեր Հակոբյանի էջից։