Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՈւղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՆաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ Կարապետյան2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿԷլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՀունիսի 7-ին պետք է մերժել կորստաբեր նիկոլ փաշինյանին ու իր կաբինետին, չտալ այլևս որևէ հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի խեղաթյուրումը. Աննա ԿոստանյանԽաղաղության օրակարգը չպետք է նշանակի հրաժարում արժանապատվությունից․ Արսեն ԳրիգորյանՄենք, ցավոք սրտի, այդպես էլ լավ քաղաքական էլիտար չունեցանք․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը

Երևանում անցկացված ԵՄ գագաթնաժողովից Հայաստանում սպասում էին հստակ քաղաքական և անվտանգային արդյունքներ։ Հանրության մի հատված հույս ուներ, որ Եվրոպան հանդես կգա ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ երաշխիքներով՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման և Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սակայն այդ սպասումների փոխարեն քաղաքական օրակարգի կենտրոնում հայտնվեցին բոլորովին այլ զարգացումներ, որոնք ավելի շատ խորացրին առանց այդ էլ լարված աշխարհաքաղաքական մթնոլորտը։

Գագաթնաժողովի ամենաքննարկվող դրվագներից մեկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն էր Երևան։ Քաղաքական շրջանակներում այն ընկալվեց ոչ միայն որպես դիվանագիտական այց, այլ նաև որպես բաց ազդակ Ռուսաստանի հասցեին։ Ուկրաինան և Ռուսաստանը գտնվում են ռազմական բաց հակամարտության մեջ, իսկ Զելենսկին Մոսկվայի համար համարվում է թշնամական պետության ղեկավար։ Այդ պայմաններում նրա պաշտոնական ընդունելությունը Երևանում չէր կարող անարձագանք մնալ Կրեմլի կողմից։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները փաստացի անտեսեցին մի շարք զգայուն իրողություններ։ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան ռազմական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այդ թվում՝ զինամթերքի մատակարարումների մակարդակով։ Սակայն այս թեման մնաց ստվերում։ Զելենսկին ևս խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին այդ մատակարարումների վերաբերյալ։

Միաժամանակ ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ Երևան այցելելուց առաջ Ուկրաինայի նախագահը եղել էր Ադրբեջանում և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Այդ բանակցություններից հետո հայտարարվեց պաշտպանության, անվտանգության, էներգետիկայի, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին։ Մինչ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմարդյունաբերական ներուժը, Հայաստանում ավելի հաճախ են հնչում բանակի ֆինանսավորման և անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ մտահոգություններ։

Քաղաքական դաշտում լայն քննարկումների տեղիք տվեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ըստ որի՝ տարիներ առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր, իսկ ներկայիս հարաբերությունների խորացումը պայմանավորված է գործող իշխանությունների քաղաքականությամբ։ Այս ձևակերպումները շատերի կողմից ընկալվեցին ոչ միայն որպես քաղաքական աջակցություն, այլ նաև որպես ակնարկ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության վերաբերյալ։

Այս համատեքստում առավել կոշտ գնահատականներով հանդես եկավ քաղաքական գործիչ Արման Աբովյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է.

«Այն «փշիփշիները», որը մենք լսեցինք եվրոպացիներից, դրանք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը տեղավորվում է գլոբալ հակամարտության ծիրում։ Այսինքն մենք տեղավորվում ենք գլոբալ խաղացողների Արևելք և Արևմուտք կռվի մեջ, որպես կռվի կիզակետներից մեկը։ Եվրոպան խնդիր ունի ընդլայնել ճնշման գոտիները Ռուսաստանի վրա, իսկ թե ինչ կլինի այդ գոտիների հետ, իրենց բնավ չի հետաքրքրում։ Մեզ ուրախ ժպիտներով, խոստումների ներքո դարձրեցին մի կետ, որը ճնշման ենթակա է լինելու»։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը ներքաշում են վտանգավոր աշխարհաքաղաքական դիմակայության մեջ՝ առանց հաշվարկելու հնարավոր հետևանքները։

«Դուք չեք տեսնո՞ւմ, ինչ է կատարվում, չեք հասկանում հետևանքներն ինչ են լինելու, թե՞ կրկին սկսելու եք մեղադրել իրանցուն, ռուսին, չինացուն, որ վայ, տեսեք, մեր հանդեպ քայլեր են կատարում։ Դու դարձնում ես երկիրը ինչ-որ հակակենտրոն։ Դուք կփախնեք, կգնաք ձեր փարիզները, բրյուսելները, բա երկիրը ի՞նչ է լինելու, դուք ո՞նց եք պատասխան տալու մարդկանց։ Մեր աչքի առաջ է Վրաստանի օրինակը, որին ամենամեծ արտոնությունները տվեց Եվրոպա, բայց վրացիները հասկացան, որ իրենց «քցեցին» և հիմա Վրաստանը փորձում է պրովրացական քաղաքականություն վարել։ Դուք էլ վարեք պրոհայկական քաղաքականություն։ Ցավոք, այս իշխանությունները կոնֆլիկտոգեն են, իրենք միշտ գեներացնում են կոնֆլիկտներ, թե հասարակության ներսում, թե արտաքին ճակատում։ Բայց տուժում են ոչ թե իրենք, տուժում ենք մենք, տուժում է Հայաստանի Հանրապետությունը, հասարակ քաղաքացիները»։

Քննադատների համոզմամբ՝ գագաթնաժողովը ավելի շատ ծառայեց ներքաղաքական քարոզչական նպատակների, քան Հայաստանի համար իրական ռազմավարական արդյունքների ապահովմանը։ Ընդդիմախոսները նշում են, որ ընտրություններից առաջ եվրոպական առաջնորդների ակտիվ ներկայությունն ու հրապարակային աջակցությունը փորձ է ստեղծելու տպավորություն, թե գործող իշխանությունները կարողացել են ապահովել բացառիկ հարաբերություններ Եվրոպայի հետ։
Սակայն քաղաքական աղմուկից և հանդիսավոր հայտարարություններից դուրս մնում են այն խնդիրները, որոնք շարունակում են անհանգստացնել հասարակությանը՝ ներքաղաքական լարվածությունը, ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին հայտարարությունները, փողոցային ձերբակալությունները և հասարակության բևեռացումը։ Եվ որքան էլ գագաթնաժողովը ներկայացվի որպես դիվանագիտական հաջողություն, դրա քաղաքական և անվտանգային հետևանքների շուրջ հարցերը շարունակում են մնալ բաց։