Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՈւղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՆաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ Կարապետյան2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿԷլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Աջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել

Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական քննարկումների ալիքն է բարձրացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ։ Ընդամենը մեկ ամիս անց Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, և նման հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև փորձագիտական հանրության մոտ։ Քննարկումների առանցքում մեկ հիմնական հարց է՝ արդյոք արտաքին առաջնորդի նման բաց և հասցեական աջակցությունը չի՞ դիտարկվում որպես միջամտություն ինքնիշխան պետության ներքին քաղաքական գործընթացներին։

Այս թեման առավել զգայուն է դառնում այն պայմաններում, երբ Հայաստանը հայտնվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարի կիզակետում։ Փորձագետների մի մասը նշում է, որ արտաքին դերակատարների աջակցությունը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես դիվանագիտական հայտարարությունների շրջանակից և հաճախ ուղեկցվում է քաղաքական, տնտեսական ու ռազմավարական շահերով։ Հայաստանի պարագայում ևս հնչում են տեսակետներ, ըստ որոնց՝ Ֆրանսիայի աճող տնտեսական և քաղաքական ներկայությունը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ նաև քաղաքական գործընթացների վրա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, գրել է.

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին կյանքին: «Ես ստանձնել եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը»,- հայտարարել է նա՝ նույն համատեքստում հիշատակելով նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։ Երբ խոշոր տերության ղեկավարը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակավ հայտարարում է, որ աջակցում է գործող վարչապետին, դա այդ երկրի ներքին կյանքին միջամտելու ցայտուն դրսևորում է: Առավել ուշագրավը, սակայն, Մակրոնի փորձն էր՝ այդ աջակցությունը ներկայացնել որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։ Ֆրանսիայի նախագահը փորձել է տարբերակել արտաքին ներգործության «թույլատրելի» և «անթույլատրելի» ձևերը․ եթե Արևմուտքն է աջակցում՝ դա «մասնակցություն է ժողովրդավարությանը», եթե Ռուսաստանն է փորձում ազդեցություն ունենալ՝ դա «ժողովրդավարության կեղծում» է։ Հենց այստեղ է սկսվում քաղաքական ցինիզմը։ Ինքնիշխան պետության ներքաղաքական կյանքում արտաքին դերակատարի բացահայտ աջակցությունը չի դադարում միջամտություն լինել միայն այն պատճառով, որ այն ներկայացվում է «արժեքների պաշտպանության» կամ «ժողովրդավարության աջակցության» փաթեթավորմամբ։ Այսինքն, խնդիրը ոչ թե արտաքին ազդեցության փաստն է, այլ այն, թե ով է իրականացնում այդ ազդեցությունը և ում օգտին։

Միջազգային հարաբերությունները երբեք չեն կառուցվել արժեքների վրա։ Մեծ տերությունները գործում են նախ և առաջ սեփական շահերի տրամաբանությամբ՝ անկախ այն բանից, թե իրենց գործողությունները ինչ բարոյական կամ գաղափարական ձևակերպումներով են ներկայացվում։ Ֆրանսիան Հայաստանում չի իրականացնում վերացական «ժողովրդավարական առաքելություն»։ Փարիզն այստեղ ունի հստակ աշխարհաքաղաքական շահեր՝ Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնում, Ռուսաստանի դիրքերի թուլացում և եվրոպական քաղաքական ներկայության խորացում։

Այս համատեքստում Փաշինյանի իշխանությունը դիտարկվում է որպես այդ քաղաքական գծի գործընկեր և կրող։ Հետևաբար, Մակրոնի աջակցությունն ուղղված է կոնկրետ քաղաքական իշխանությանը։ Երբ Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը ներկայացվում է որպես սպառնալիք, իսկ Ֆրանսիայի բացահայտ աջակցությունը՝ որպես «ժողովրդավարության մասնակցություն», ձևավորվում է երկակի չափանիշների մի համակարգ, որը հենց ինքն է հարվածում ժողովրդավարական ինստիտուտների վստահելիությանը։

Հայաստանի ընտրություններն աստիճանաբար վերածվում են աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, որտեղ տարբեր ուժային կենտրոններ արդեն բացահայտորեն աջակցում են իրենց նախընտրած դերակատարներին։ Որտե՞ղ է ավարտվում «աջակցությունը» և սկսվում «միջամտությունը»։ Սա ամենևին էլ հռետորական հարց չէ:

Մակրոնն ըստ էության, այդ հարցին չպատասխանեց։ Նա պարզապես փորձել է հիմնավորել, որ արևմտյան ներգործությունն ունի «այլ բնույթ»։ Սակայն միջազգային հարաբերություններում «բացառիկության» այս թեզը մշտապես հանգեցրել է երկակի ստանդարտների, քաղաքական ցինիզմի և փոքր պետությունների ինքնիշխանության արժեզրկման։ Փաշինյանի «ժողովրդավարությունը» վերածվել է ոչ թե ինքնուրույն պետական համակարգի, այլ արտաքին ազդեցությունների պայքարի գործիքի»։

Քննարկումները սրանով չեն սահմանափակվում։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև եվրոպական տարբեր նախաձեռնություններ, որոնք վերջին շրջանում ակտիվորեն ներգրավված են հայկական տեղեկատվական և քաղաքական միջավայրում։ Մասնավորապես, խոսվում է արագ արձագանքման խմբերի գործունեության մասին, որոնք պաշտոնապես ներկայացվում են որպես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի գործիք։ Սակայն քաղաքական շրջանակներում հարց է բարձրացվում, թե որտեղ է ավարտվում անվտանգության աջակցությունը և որտեղից է սկսվում քաղաքական ազդեցության ձևավորումը։

Այս ամենը կրկին օրակարգ է բերում Հայաստանի ինքնիշխանության, արտաքին ազդեցությունների և ընտրական գործընթացների նկատմամբ վստահության հարցը։ Երբ արտաքին դերակատարները բացահայտ դիրքավորվում են ներքաղաքական պայքարում, բնականորեն առաջանում են մտահոգություններ, թե որքանով են պահպանվում հավասարակշռությունն ու չեզոքությունը։ Իսկ նման պայմաններում ցանկացած հայտարարություն այլևս պարզապես դիվանագիտական ժեստ չէ, այլ ներքաղաքական լուրջ արձագանք առաջացնող գործոն։