Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՈւղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՆաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ Կարապետյան2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿԷլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՀունիսի 7-ին պետք է մերժել կորստաբեր նիկոլ փաշինյանին ու իր կաբինետին, չտալ այլևս որևէ հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի խեղաթյուրումը. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

«Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի չորսին և հինգին Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի պետությունների և միջազգային կառույցների ղեկավարներ։ «Փաստացի սա մի իրադարձություն էր, որն ուներ ներքին և արտաքին պրոֆիլներ։ Առաջին՝ ներքաղաքական օրակարգում Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ հերթական անգամ ինքնահաստատվել, հասարակության շրջանում իր համար նոր դիվիդենտներ կուտակել. սա էլեկտորատի չկողմնորոշված որոշակի հատվածին դեպի իր կողմը կողմնորոշելու մի ցուցիչ էր։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ունի բավականին խառը, հակասական մոտեցումներ բոլոր հարցերի վերաբերյալ, ձախ ձեռքը չգիտի, թե աջ ձեռքը ինչ է անում, ինչը խոսում է այդ մարդու հեղհեղուկ և երերուն լինելու մասին։ Իսկ եվրոպական «գայլերի» համար դա նվեր է, որը նրանք պետք է ամեն կերպ ծառայեցնեն իրենց օրակարգերը հնարավորինս շատ արագ տիրաժավորելու նպատակով։ Հայաստանն իրենց համար նոր պլատֆորմ է, ոչ մի անգամ չեն կարողացել Հայաստանում նման տեսարաններ, կադրեր ստանալ, պտտվել փողոցներում, շփվել մարդկանց հետ։ Եթե Մոլդովայում, Ուկրաինայում, որոշ ժամանակ առաջ նաև Վրաստանում կարողանում էին նման տիպի տեսարաններ ստանալ, ապա Հայաստանն իրենց համար այս առումով նորություն էր։ Տարբեր երկրների պատվիրակությունների կազմերն էին բավականին ներկայացուցչական։ Նրանք իրենց օրակարգը Հայաստան էին բերել, Հայաստանից իրենց մեսիջները արտաքին համապատասխան վեկտորներին ուղղեցին։ Նրանք իրենց ասելիքն ուղղեցին համապատասխան կենտրոններին՝ ցույց տալով, որ Հայաստանը մեր հետ է, մեր ընկերն է, մեր կողքին կանգնած է։ Օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Բելառուսից Սվետլանա Տիխանովսկայայի Հայաստանում լինելու փաստը։ Վերջինիս կանչում են Հայաստան, որ նա ինչ-որ դասախոսություն կարդա ինչ-որ հարցի վերաբերյալ։ Բնականաբար, իր թեզերի հիմնական շեշտադրությունը լինելու էր հակառուսականությունը։ Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին մեր երկրից այդպիսի ուղերձներ հղեցին։ Այս երկու անհատները բառի բուն իմաստով Ռուսաստանի համար թշնամիներ են։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը ցույց է տալիս, որ այս մարդիկ իր համար ընդունելի կերպարներ են։ Իսկ նույն Զելենսկին 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի դրոշներ էր Կիևում փակցնում, Ալիևի տեսանյութերն էին ուկրաինական հարթակներում տարածում, ոգևորվում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ողջունում էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Անցել է հինգվեց տարի, բայց մարդը չունի ինստիտուցիոնալ հիշողություն, որով կարողանա գնահատել իրավիճակը, դեպի հետ հայացք գցի, թե ինչ ճանապարհ է անցել։ Մաթևոսյանն է ասել, չէ, կովը հանդում հանգիստ արածում է, իսկ հորթին երեկ էին մորթել։ Դրա դասական արտացոլումը տեսանք մայիսի չորսին և հինգին՝ հայ ժողովրդի կարճ հիշողությամբ արտահայտված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած եվրոպական գագաթաժողովին և դրա հիմնական շեշտադրումներին։

Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ուղարկեց իր ընտրազանգվածին։ «Սա իր համար շրջադարձային ու գերկարևոր էր։ Նա ցույց տվեց իր ընտրազանգված կոչվածին, թե՝ Հայաստանի քաղաքական դաշտի ուժեղ տղեն եմ, ինչ ուզեմ կանեմ, կողքիս կանգնած են ֆոն դեր Լայենի, Կոշտայի, Մակրոնի նման մարդիկ, որոնց հետ շատ ընկերական հարաբերություններ ունեմ, կարող եմ խոսել ամեն ինչի մասին։ Նաև Ալիևը տեսակապով ելույթ ունեցավ։ Նա բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցնում, թեման նորից տանում էր դեպի ադրբեջանական օրակարգ՝ հայտարարելով, որ «սեպարատիստներն» են գերեվարված Բաքվում։ Նա խոսքը վերջացրեց, իսկ Հայաստանից ծափահարեցին։ Նույն օրը, երբ Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության հուշարձանն էր քանդվել, վանդալիզմի հերթական դեպքն էր արձանագրվել, Ալիևը տեսակապով խոսում էր «քաղաքակիրթ, ժողովրդավար» Եվրոպայի ներկայացուցիչների հետ, և ոչ ոք չէր խոսում այն մասին, որ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի մայր տաճարն է քանդվել, հետո Ցեղասպանությանը նվիրված հուշարձանն է ավերվել, պղծվել, վանդալիզմի ենթարկվել Ստեփանակերտում։ Դրա մասին քար լռություն էր։ Բայց չէ որ մարդկության պատմության մեջ եվրոպական քաղաքակրթություն կոչվածը կարևոր նշանակություն է ունեցել, բացառապես քաղաքական շահերով չեն առաջնորդվել։ Մինչդեռ Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին։ Սա ցույց տվեց, թե ինչպիսի աշխարհում ենք այսօր ապրում, թե ինչպիսի աշխարհակարգ է ներկայում հեգեմոնը, ովքեր են ղեկավարում մոլորակը, և ինչ արժեհամակարգերի կրողներն են դրանք։ Կամ Մակրոնի այն հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը եվրոպական երկրների ղեկավարները հնարավորություն չեն ունեցել Հայաստան այցելելու։ Այս հայտարարությունը ցույց է տալիս այդ մարդու անլրջության աստիճանը։ Նա ատոմային պետության ղեկավար է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ի վերջո, Ֆրանսիայի ղեկավար, մի երկրի, որն ունեցել է պատմական ավանդույթներ, քաղաքական կուլտուրայի լուրջ ավանդույթներ ունեցող գերտերություն է, որը մարդկության պատմության մեջ իր ֆունդամենտալ դերն է ունեցել։ Այդ ժողովուրդը, քաղաքակրթությունը հետք է թողել մարդկության պատմության, քաղաքական պատմության մեջ։ Մարդկությանը Ֆրանսուա Միտերան, Շառլ դը Գոլ, Նապոլեոն Բոնապարտ, Լուի 12-րդ թագավոր տված ազգին ներկայացնում է Մակրոնը և նման տիպի ցնդաբանություն է ասում։ Նա չգիտի՞, որ Ֆրանսիայի երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին իրենց կառավարման տարիներին այցելել են Հայաստան»,-նշում է մեր զրուցակիցը։

Անցնող ութ տարին եվրոպական երկրներից ֆինանսական աջակցություն ստանալու մասին բազմաթիվ հայտարարությունների ենք ականատես եղել՝ ստորագրված փաստաթղթեր, խոստումներ, ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր։ Ընտրությունների շեմին առավել ևս ցանկացած խոստում աջակցություն է գործող իշխանություններին։ Ի դեպ, աջակցությունը ոչ միայն ենթատեքստերով էր, այլ ուղիղ. Մակրոնը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ «Երբ Փաշինյանն առաջին անգամ գնաց Բրյուսել, վերադառնալիս արդեն օդանավակայանում հայտարարում էր եվրոպական 250 միլիոնի աջակցության մասին։ Անցել է ութ տարի, եվրոպական աջակցության հետքը մեր շրջապատում, մեր պետության մեջ ինչ-որ պրոցեսի, նախագծի տեսքով չենք նկատել։ Խոսում էին նաև ԱՄՆ 320 միլիոն դոլար աջակցության մասին։ Դրանից ևս լուր չունենք։ Կասկածներ ունեմ, որ աջակցության այդ ծրագրերը ներքին օրակարգով ներքին խնդիրների, նաև նախընտրական օժանդակության համար օգտագործվող գումարներ են լինելու։ Ասում են՝ պետք է աջակցենք, որ Հայաստանը հիբրիդային պատերազմների դեմ պայքարի։ Ընդ որում՝ այսօր տեսնում ենք, որ այդ հիբրիդային կոչված պատերազմն այժմ իրենց ձեռամբ է իրականացվում՝ Հայաստանի ներքաղաքական օրակարգին ուղիղ կերպով միջամտելով։ Եվրոպական պաշտոնյաներն ուղիղ տեքստով աջակցում են Փաշինյանին։ Սա երեսպաշտություն է, անբարո վարքագիծ։ Մեր օրերում ականատես ենք լինում օրուել յան իրականությանը, այն է՝ բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ մի քիչ ավելի «հավասար» են։ Հիմա Մակրոնը կարող է ինչ-որ հարցով աջակցել Նիկոլ Փաշինյանին, բայց ցանկացած այլ երկրի ղեկավար չի կարող ասել, որ սատարում է Հայաստանի այս կամ այն ուժին։ Դա արդեն կլինի միջամտություն Հայաստանի ներքին օրակարգերին։ Սա է այս մարդկանց ժողովրդավարությունը, այս արժեքներով են նրանք փորձում տարածաշրջանում դառնալ գործոն, տարածաշրջանը ենթարկեցնել իրենց և, ըստ այդմ, լուծել իրենց համար ամենաառանցքային խնդիրը՝ տարածաշրջանը ամբողջովին հանել ռուսական ազդեցության գոտուց»,նկատում է քաղաքագետը։

Կրկին հիշեցնում է, իր խոսքով, ամենապարզ ճշմարտությունը։ «Այստեղ Արևմուտքն իր ամբողջ գործիքակազմն ու ասելիքն իրականացնելու է Թուրքիայի ձեռամբ։ Տարածաշրջանում Արևմուտքի միակ դեսպանորդը Թուրքիան է։ Արևմուտքի դեսպանորդը մեր հարավկովկասյան տարածաշրջանում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում Թուրքիան է։ Պատահական չէ, որ Սերդար Քըլըչը ևս Հայաստանում էր, ասում էր՝ ինձ տանն եմ զգում, ես և Ռուբեն Ռուբինյանն ունենք նույն մտածելակերպը, նույն արժեհամակարգերի կրողներն ենք։ Ինձ թվում է՝ նա անկեղծացել էր։ Քըլըչը փորձառու, պրոֆեսիոնալ դիվանագետ է, Ռուբեն Ռուբինյանի տարիքի չափ դիվանագիտական ստաժ ունի, նա պատահական ոչինչ չի ասում։ Դրանք խոր, համապատասխան կետին խփող, համապատասխան ազդանշան հասցնող քայլեր են, թիրախներ։ Սա մեր իրականությունն է, մնացածը ծխածածկույթ է։ Համաձայնագրերի ստորագրումը գործընթացի արտաքին տեսքն է, իսկ բուն գործընթացը կատարվում է երեքչորս շերտ ներքևում։ Սա է, որ Հայաստանի քաղաքացին կա՛մ իրականում չի հասկանում, չի ընկալում, կա՛մ ամբողջությամբ կտրվել է իրականությունից, թմբիրի մեջ է և չի գիտակցում, թե Փաշինյանի, Աստված մի արասցե, վերընտրվելն ինչ հետևանքների, խոր ռազմավարական գլոբալ աղետների, անպատմելի պատմական խայտառակությունների, արժեհամակարգային քարուքանդի կարող է հանգեցնել»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում