Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները
Քաղաքականություն

Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման մասին հնչող հայտարարությունների և ինտեգրման գեղեցիկ ձևակերպումների ֆոնին իրական Հայաստանը ապրում է բոլորովին այլ իրականություն։ Այն, ինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց և մոտեցում Եվրոպային, շարքային քաղաքացու համար վերածվել է հերթերի, փակ համակար գե րի և անո րո շու թյան ան վ ե ր ջ շրջապտույտի։

Այսօր եվրոպական մի շարք երկրների դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվելը գրեթե անհնար է դարձել։ Այս թեմային մենք անդրադարձել ենք դեռևս անցյալ տարի, սակայն անցած 7-8 ամիսներին ոչ միայն իրավիճակ չի փոխվել, այլև ամեն ինչ ավելի է բարդացել: Մարդիկ շաբաթներով, երբեմն ամիսներով փորձում են գրանցվել, այսպես ասած՝ «ժամ վերցնել», բայց ապարդյուն։ Կամ օրերով «ժամ չի բացվում», կա՛մ բացվելիս դրանք սպառվում են վայրկյանների ընթացքում, իսկ միջնորդների շուկան, ինչպես միշտ, «ավանգարդում» է՝ վերածելով գործընթացը լրացուցիչ բեռի։

Ստացվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական մակարդակում խոսվում է վիզաների ազատականացման մասին, բայց տեխնիկապես ու ֆիզիկապես քաղաքացին վիզայի համար նույնիսկ դիմելու հնարավորություն չունի։

Սա արդեն ոչ թե պարզապես անհարմարություն է, այլ համակարգային խնդիր, որը հարվածում է հենց այն մարդկանց, որոնց անունից այդ քաղաքականությունը ներկայացվում է։

«Փաստի» խմբագրությունը, փորձելով հասկանալ իրավիճակը ներսից, դեռ անցյալ ամռանը և աշնանը ոչ մեկ անգամ փորձել է մի քանի դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվել։ Բացարձակ անօգուտ: Նույնը փորձել ենք անել նաև վերջին օրերին (հավելենք, որ այս ընթացքում 1-2 դեսպանատուն ևս այս գործառութը պատվիրակել է վիզային կենտրոններին): Արդյունքը էլի նույնն է եղել, ինչի հետ բախվում են հազարավոր քաղաքացիներ. նորից հասանելի «ժամեր» չկան կամ բացվում են այնպիսի կարճ ժամանակով, որ գրանցվելը գրեթե անհնար է (այս մեխանիզմի մանրամասները՝ մեր նախորդ հրապարակումներում)։

Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, նույն հարցով փորձել է զբաղվել նաև խորհրդարանական խմբակցություններից մեկը՝ փորձելով այլ հարթակներով պարզել և նույնիսկ կազմակերպել հերթագրում։ Սակայն անգամ այդ մակարդակում արդյունքը էականորեն չի տարբերվել. համակարգը շարունակում է մնալ փակ և ծանրաբեռնված, իսկ գործընթացը՝ գրեթե անանցանելի։

Սա արդեն լուրջ հարցադրում է ձևավորում. ինչպե՞ս է հնարավոր խոսել ազատականացման մասին, երբ նույնիսկ բազային՝ տեխնիկական հասանելիությունը բացակայում է։ Եթե համակարգը չի կարող սպասարկել առկա պահանջարկը, եթե դեսպանատները չունեն բավարար ռեսուրս, եթե գործընթացը փակվում է հենց մուտքի մակարդակում, ապա ինչի՞ մասին են խոսում բարձր ամբիոններից։

Ավելին, այս ամենը առավել սուր հակադրություն է ձևավորում այս օրերին, երբ Երևանը հյուրընկալել է եվրոպական կարևոր միջոցառումներ, և հասարակության մեջ ձևավորվում է սպասում, որ հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև գործնական մակարդակում պետք է հեշտանան։ Սակայն իրականում քաղաքացին բախվում է հակառակին՝ ավելի բարդ, ավելի փակ և ավելի անանցանելի համակարգի։

Եվ այս հակասությունն արդեն հնարավոր չէ անտեսել։ Եթե վիզաների ազատականացումը ներկայացվում է որպես ռազմավարական ուղղություն, ապա այն պետք է սկսվի ոչ թե հայտարարություններից, այլ իրական հասանելիությունից։ Մինչ այդ, Եվրոպայի հետ «մոտեցման» մասին խոսակցությունները շատերի համար շարունակում են մնալ գեղեցիկ ձևակերպումներ՝ բառիս բուն իմաստով փակ դռների ֆոնին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում