Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՈւղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՆաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ Կարապետյան2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿԷլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձին
Քաղաքականություն

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. Փաշինյան

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք: Այս մասին Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում: Նեղ կազմով առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավականին լայն շրջանակ, և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանրական դիրքորոշումներ, և ունենք ձևավորված ըմբռնում: Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ կա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման և իրագործման վրա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ԵՄ-ի՝ մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում: Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է ՀՀ ժողովրդի կողմից:

Բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են: Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում, և այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու հարցով, որը, իհարկե, նաև մեր օրակարգի խնդիր է:

Ես մի քանի անգամ էլ ԵՄ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ ապատեղեկատվության տարածումը, սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածումը, երբեմն նաև մամուլում, խնդիր է նաև ԵՄ շատ երկրների համար, և մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ: Մենք հույս ունենք, որ այստեղ ևս ԵՄ-ն մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքների առումով, որոնք արդեն ներդրվել են ԵՄ-ում: Այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում ՀՀ-ում դրանք կիրառելու համար»,- նշել է նա: