Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԸնդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան

Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած իրեն հարգող իշխանություն, եթե ձախողում է պետական նշանակության հարցերում, սովորաբար հեռանում է։ Այդ մասին վկայում է միջազգային փորձը։ Իսկ առավել ևս՝ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հնարավորինս արագ գնա այդ քայլին, քանի որ պարտված իշխանության հետ գրեթե անհնար է կրկին հասնել հաղթանակի։ Խոսքը ոչ թե ռազմական, այլ ռազմավարական հարցերին է վերաբերում։

Օրվա իշխանության հայտարարությունները, թե խաղաղությունն արդեն «կայացած փաստ» է, զուրկ են իրական հիմքերից։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչ միայն բացակայում է վերջնական ստորագրված փաստաթուղթը, այլև ակնհայտ է, որ Բաքուն շարունակում է թելադրել սեփական պայմանները։

Հետևաբար՝ գործող իշխանությանը ձեռնտու չէ ներպետական կամ ներազգային դիմադրության ձևավորումը։ Այդ պատճառով հետևողական պայքար է իրականացվում ազգային դիմադրության օջախների դեմ, և թիրախավորվում են գրեթե բոլոր այն անձինք, ովքեր համարձակվում են այլընտրանքային քաղաքական օրակարգ ձևավորել։

Պատահական չէր նաև օրեր առաջ ազգային բարերար և «Ուժեղ Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգումը։ Իշխանությունը լավ գիտակցում է, որ իր քաղաքական օրակարգը սպառված է։ Գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա գլխավորած քաղաքական ուժը ունեն շատ ցածր վարկանիշ։

Սամվել Կարապետյանի նկատմամբ այս ակնհայտորեն քաղաքական բնույթ կրող որոշումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող վերնախավի իրական մտավախությունները։ Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային ընտրական փորձը ցույց է տալիս, որ քաղաքական մրցակիցների մեկուսացումը չեն կարող էականորեն փոխել հանրային տրամադրությունները։ Հակառակը՝ դրանք հաճախ ավելի են մոբիլիզացնում հասարակությանը, խթանում քաղաքացիական ակտիվությունը, ավելացնում հանրային աջակցությունն ընդդիմադիր բևեռին, տվյալ դեպքում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։

Հետևապես, Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ իշխանությունը հերթական անգամ վերահաստատեց իր պարտությունը։

Միևնույն ժամանակ, շրջանառվող այն թեզերը, թե «պետք է բոլորին դեմ քվեարկել» կամ «ընտրություններով Հայաստանում հնարավոր չէ փոփոխության հասնել», ընդամենը մանիպուլյացիաներ են՝ ուղղված գործող վարչակարգին աջակցելուն։ Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ընտրողների բարձր մասնակցության դեպքում, գործող իշխանության վերարտադրությունը գործնականում անհնար է։

Ուստի վերջնական որոշումը, ամեն դեպքում, պատկանում է ՀՀ քաղաքացուն, քանի որ ընտրություններին գիտակցված և ակտիվ մասնակցությունն է լինելու այն հիմնական գործոնը, որն ապահովելու է իրական փոփոխություն։